Բագրատ սրբազանն այցելում է ստեղծագործական միություններ (ուղիղ) «Կարմիր բերետավորների» պարագլուխ Հայկազ Ջոմարդյանը՝ լրագրողին անվանել է տականք (տեսանյութ) Ոստիկանները բռնել են «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնուըյան անդամ, փաստաբան Վարազդատ Հարությունյանին
13
Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Քաղաքացին շղթայով փակել էր փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին (տեսանյութ) Քաղաքացիները պարալիզացրել են երթևեկությունը մի շարք փողոցներում (ուղիղ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում` ուղիղ Չվախենաք ձեր իղձերի ու երազանքների համար նեղություններից, հալածանքներից. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եկող շաբաթվա ընթացքում, շատ կարևոր գործեր կա, որ պետք է անենք.Գառնիկ Դանիելյան Բագրատ Սրբազանը Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մասնակցում է Սուրբ Պատարագին (ուղիղ) Պատերազմ Արցախում
Հայկազ Ջոմարդյանի նկատմամբ ծառայողական քննություն կսկսվի. «Հրապարակ» Փակել են Երևան-Սևան մայրուղին (լուսանկար) Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդը ոչ սթափ է եղել․ ՔԿ Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ Ֆրանսահայ համայնքը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին Երևանի ավագանիում Արթուր Իսպիրյանի լիազորությունները դադարել են Դիվանագետները խրամատ են լքել, եպիսկոպոսը կոռուպցիոներ է, ագենտ է․ Բա դուք ո՞վ եք․ Բագրատ սրբազան «Պարգևավճար»՝ Փաշինյանի անձնական սպասարկման ոստիկանների համար. օրվա կադրը ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Բագրատ սրբազանն այցելում է ստեղծագործական միություններ (ուղիղ) ԵՊՀ-ում դասադուլի կոչեր են (տեսանյութ) Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) «Կարմիր բերետավորների» պարագլուխ Հայկազ Ջոմարդյանը՝ լրագրողին անվանել է տականք (տեսանյութ) Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Քաղաքացին շղթայով փակել էր փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին (տեսանյութ) 134 քաղաքացի է բերման ենթարկվել Մեր առջև խնդիր է դրված լինել՝ Արևմտյան Ադրբեջա՞ն, թե Հայաստան, մենք ընտրում ենք Հայաստանը․ Դանիելյան ...Իրար հեծնող բերետ տեսա՞ծ կայիք կամ կարմրաֆեսավորների «հավալլա»-ն Բերետները հարձակվեցին լրագրողի վրա. վերջինը կորցրել է գիտակցությունը. Տեսանյութ Եկեղեցին ոչ թե քաղաքականությամբ է զբաղվում, այլ հայրենիքի փրկությամբ. Աջապահյան (տեսանյութ) Ալմաթիի հռչակագիրը չի պարունակում սահմանային որևէ նկարագիր, կցված չեն որևէ քարտեզներ. Վահագն Մելիքյան Ոստիկանները բռնել են «Հինգ իրավապաշտպաններ» նախաձեռնուըյան անդամ, փաստաբան Վարազդատ Հարությունյանին Քաղաքացիները պարալիզացրել են երթևեկությունը մի շարք փողոցներում (ուղիղ) «Առավոտյան ժամը 08։00-ից տոտալ դասադուլներ, գործադուլներ ենք անում և պարալիզացնում ենք քաղաքը». Բագրատ Սրբազան. Տեսանյութ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հանրահավաքը Հանրապետության հրապարակում` ուղիղ Պայքարի նախնական արդյունքների մասին Այսօր շատ կարևոր հանրահավաք է տեղի ունենալու․ շատ կարևոր ուղերձներ են հնչելու․ Բագրատ սրբազան Չվախենաք ձեր իղձերի ու երազանքների համար նեղություններից, հալածանքներից. Բագրատ Սրբազան (տեսանյութ)

Ի՞նչ շահեր ունի ԱՄՆ-ը Հարավային Կովկասում

Խոսել ենք տարբեր պետությունների շահերի և հետաքրքրությունների մասին Հարավային Կովկասում. Իրան, ՌԴ, Իսրայել: Այժմ հերթը հասել է ԱՄՆ-ին: Շատ հաճախ է խոսվում տարածաշրջանում ԱՄՆ-Իրան և ԱՄՆ-ՌԴ հակասությունների և բախվող շահերի մասին: Հիրավի, ի՞նչ շահեր ունի ԱՄՆ-ն ասյտեղ, ի՞նչ հարաբերություններ ունի մեր հարևան և թշնամի պետությունների հետ: Այս և այլ հարցերի պատասխանները ստանալու համար «Հայկական ալիք»-ը հարցազրույց է վերցրել քաղաքագետ, իրավաբան, ամերիկագետ, Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանից:

Ի՞նչ հետաքրքրություններ ունի ԱՄՆ-ը տարածաշրջանում, որո՞նք են նրա շահերը Հարավային Կովկասում:

Կարծում եմ՝ Միացյալ Նահանգների շահերը պետք է գլոբալ հասկանալ, որպեսզի նաև կարողանանք դա պրոյեկտել մեր տարածաշրջանի վրա: ԱՄՆ-ի հիմնական թիրախներն են Չինաստանը և Չինաստանին զսպումը, ինչպես նաև ամենատարբեր տարածաշրջաններում Ռուսաստանի ազդեցության տարածման կանխումը՝ այդ թվում նաև այն տարածաշրջաններում, որտեղ Ռուսաստանը պատմական ազդեցություն է ունեցել՝ օրինակ՝ միջինասիական պետությունները, Հարավային Կովկասը և այլն: Այս առումով եթե ուսումնասիրենք ամերիկյան արտաքին քաղաքականությունը մեր տարածաշրջանում, կհասկանանք, որ նպատակը հիմնականում Ռուսաստանին հակակշռելը և Ռուսաստանի ազդեցությունը նվազեցնելն է, ինչը, միանշանակ, տեղավորվում է ամերիկյան արտաքին քաղաքականության ամբողջական տրամաբանության մեջ: Բոլոր գործողությունների հիմքում դրված է Ռուսաստանին հակակշռելը կամ Ռուսաստանին բալանսավորելը: Եվ լավագույն տարբերակը ԱՄՆ-ի համար Ռուսաստանին տարածաշրջանից ընդհանրապես դուրս մղելն է և այդ բացը լրացնելը իր համար ավելի բարենպաստն երկրով կամ ռազմավարական դաշնակցով, որը մեր տարածաշրջանում Թուրքիան է:

Վերջերս Հայաստանում էին ԱՄՆ Մաքսային և սահմանային պահպանության ծառայության ներկայացուցիչները: ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ֆեյսբուքյան էջում նշված է, որ նրանք դիտարկել են աշխատանքները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում ու հայ-վրացական սահմանի Բագրատաշեն անցակետում, ինչպես նաև հայ-ադրբեջականական սահմանի Երասխի հատվածում։ Ի՞նչ նպատակով էին նրանք այստեղ, և կա՞ արդյոք հանգամանք, որը հրապարակայնորեն չի հայտարարվում:

Չեմ կարծում, որ կա այնպիսի մի բան, որը հրապարակայնորեն չի հայտարարվում: Եթե նույնիսկ այս հաղորդագրության մեջ չկա դրան անդրադարձ, չի նշանակում, որ ինչ-որ գաղտնի գործընթաց կա: Ես կարծում եմ, որ ամեն ինչ շատ հստակ է, ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրում է տարբեր տեսակի օգնություն՝ տեխնիկական, անվտանգային, որի մեջ նաև սահմանային անվտանգությանը վերաբերող դետալներ կարող են լինել: Սա՝ առաջին, երկրորդը, բնականաբար, ԱՄՆ-ը մեր տարածաշրջանում ունի իր հետաքրքրությունները կապված մի քանի հանգամանքի հետ. այն, որ Հայաստանը և Իրանն ունեն ընդհանուր սահման, կա կոնֆլիկտ Հայաստանի և Ադրբեջանի միջև, նաև իրենց համար կարևոր է հայ-վրացական սահմանը, որովհետև Վրաստանը դե-ֆակտո ԱՄՆ-ի ռազմավարական դաշնակիցն է, իսկ Հայաստանը դե-ֆակտո և դե-յուրե Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է: Եվ բնական է, որ ԱՄՆ-ն այստեղ հետաքրքրություններ ունի նաև սահմանային անվտանգության առումով: Ընդհանրապես սահմանային անվտանությունն ԱՄՆ-ի համար կարևոր առաջնահերթություն է: Օրինակ՝ Ադրբեջանի սահմանային անվտանգությունն ապահովելու համար ԱՄՆ-ն Ադրբեջանին օգնություն է տրամադրում: Բայց այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե հայ-ադրբեջանական սահմանին, այլ Ադրբեջանի և Իրանի ծովային սահմանին: Այսինքն՝ այդ օգնությունը տրամադրվում է հենց ադրբեջանա-իրանական ծովային սահմանի անվտանգությունն ապահովելու համար: Նպատակները շատ տարբեր են, և այնպես չէ, որ միայն մեկ նպատակով ԱՄՆ-ի պաշտոնյաները կարող են գալ և ուսումնասիրել Հայաստանի սահմանները կամ սահմանային անցակետերը:

–Ի՞նչ ներգրավվածություն ունի ԱՄՆ-ը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ինչո՞ւմն է կայանում այդ գործընթացում ԱՄՆ-ի՝ միջնորդ դառնալու շահագարգռվածությունը: 

Գլոբալ առումով, ինչպես նշեցի, ԱՄՆ-ը մրցակցում է Ռուսաստանի հետ, և այդ մրցակցությունը երևի թե արդեն 100-ամյա պատմություն ունի: Ինչ Խորհրդային Միությունը ձևավորվել է, Ռուսաստանը՝ որպես ԽՍՀՄ իրավահաջորդ, մրցակցել է ԱՄՆ-ի հետ: Սա նորմալ աշխարհաքաղաքական գործընթաց է: Մինչդեռ գլոբալ տերությունները մրցակցում են: Հիմա ուղղակի այդ մրցակցությունը շատ ավելի տաք փուլում է գտնվում: Եթե մինչև 1990-կանների սկիզբ դա Սառը պատերազմն էր, հետո եղավ հարաբերությունների որոշակի ջերմացում, հիմա արդեն այդ հարաբերություններն այլ ուղղությամբ են գնացել, Սառը պատերազմից անցել են նաև ռազմական ներգրավվածության: Լավ օրինակ է Ուկրաինան, որտեղ երկու կողմերն էլ ներգրավված են՝ Ռուսաստանն՝ ուղղակիորեն, ԱՄՆ-ն՝ անուղղակիորեն՝ Ուկրաինային աջակցելով: Ինչ վերաբերում է մեր տարածաշրջանին՝ վերջին մեկ-երկու տարիների ընթացքում՝ մասնավորապես պատերազմից հետո, ԱՄՆ-ն այստեղ ակտիվացել է, որովհետև հնարավորություն է տեսել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման կոնտեքստում: Եվ այս առումով, իհարկե, ԱՄՆ-ի համար սա կարևոր առաջնահերթություն է: Որտեղ որ կա կոնֆլիկտի լուծման հնարավորություն, այնտեղ բնականաբար ԱՄՆ-ը շատ ավելի ակտիվ և գործուն քայլեր է իրականացնում:

Մի փոքր անդրադառնանք թուրք-ամերիկյան հարաբերություններին: Թուրքիան և ԱՄՆ-ը, չնայած իրենց դաշնակցային հարաբերություններին, ունեն նաև հակասություններ: Ինչպիսի՞ն են թուրք-ամերիկյան հարաբերություններն իրականում և ինչպե՞ս է դա անդրադառնում մեզ վրա:

Բնական է, որ ԱՄՆ-ի համար Թուրքիան ռազմավարական դաշնակից է: Խնդրահարույց դաշնակից է, բայց, այդուհանդերձ, դաշնակից է: Ինչպես ասում են՝ ավելի լավ է վատ դաշնակից, քան լավ թշնամի: ԱՄՆ-ը տեսնում է, որ Թուրքիայի միջոցով կարելի է հակակշռել Ռուսաստանին՝ այդ թվում Հարավային Կովկասում: Իսկ Թուրքիան, լինելով խնդրահարույց դաշնակից, այդուհանդերձ իր դերն ու նշանակությունն այդ առումով իրականացնում է, որովհետև իր շահերից էլ է բխում տարածաշրջանում էլ ավելի մեծ ազդեցություն ունենալ և Ռուսաստանին հակակշիռ հանդիսանալ: Իսկ ծրագրի մաքսիմում կետը Ռուսաստանին տարածաշրջանից ընդհարապես դուրս մղելն է: Սա շահերի համընկում է նաև ռազմավարական դաշնակիցների միջև, որովհետև ԱՄՆ-ում լավ հասկանում են, որ իրենք ազդեցություն ունենալ այս տարածաշրջանում ուղղակիորեն չեն կարող: Այսինքն՝ ուղղակի ներգրավվածություն ունենալ չեն կարող, բայց ունեն ռազմավարական դաշնակից, ով դա կարող է: Եթե նայենք ռազմավարական դաշնակիցների հետ տարվող քաղաքականությունն ու հարաբերությունները, կտեսնենք, որ Իսրայելում էլ է այդպես: ԱՄՆ-ն ուղիղ ներգրավվածություն Մերձավոր Արևելքում այդքան էլ չունի: Ունի ռազմաբազաներ, սակայն ներգրավվածությունը մեծ չէ: Բայց ԱՄՆ-ի փոխարեն Իսրայելն ամերիկյան ֆինանսական և ռազմական աջակցությամբ իրականացնում է իրենց տարածաշրջանային քաղաքականությունը, որը, մեծ հաշվով, նույնական է:

Հարցազրույցը վարեց Մարիամ Մարգարյանը   

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan