Բաքվում հանդիպել են Իրանի եւ Ռուսաստանի դեսպանները
Դիտել նաև
Ադրբեջանում Իրանի դեսպան Սեիդ Աբբաս Մուսավին հանդիպել է Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովի հետ։ ԱՊԱ-ի հաղորդմամբ՝ այս մասին նշվում է Ադրբեջանում Իրանի դեսպանատան կայքում։
Հաղորդվում է, որ դիվանագետները քննարկել են Հարավային Կովկասի տարածաշրջանում իրադարձությունները, «3+3» նախաձեռնությունը, ինչպես նաեւ երկու երկրների միջեւ տնտեսական ոլորտում համագործակցությունը եւ Հյուսիս-Հարավ միջանցքը։
Zham.am