Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Իրանը Ադրբեջանին կոչ է արել դեսպանատան հարձակման հարցում խուսափել նախապաշարմունքներից եւ այն քաղաքականացնելուց

Իրանի արտգործնախարարության խոսնակը Ադրբեջանին կոչ է արել խուսափել հունվարի 27-ին Թեհրանում ադրբեջանական դեսպանատան վրա իրականացված հարձակման վերաբերյալ «նախապաշարմունքներից» եւ քաղաքականացված հայտարարություններից, գրում է Tasnim լրատվական գործակալությունը։

Կիրակի օրը տարածված հայտարարության մեջ Նասեր Քանանին արձագանքել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջին հայտարարությանը։

Իրանի ԱԳՆ ներկայացուցիչն ասել է, որ Ադրբեջանի Հանրապետության համար ավելի լավ է խուսափել նախապաշարմունքներից, հարցը քաղաքականացնելուց կամ հարձակման վերաբերյալ քարոզչություն անելուց։

«Հանրային լրատվամիջոցներին միջադեպի վերաբերյալ ոչ իրավական մեկնաբանություններ տալը կառուցողական միջոց չէ դատավարության ընթացքում», - ասել է Քանանին։

Ինչպես բազմիցս նշել են իրանցի պաշտոնյաները, գործը գտնվում է դատավարության փուլում, հավելել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը՝ ասելով, որ այդ կապակցությամբ հրապարակվածը հիմնված է հարձակվողի բացահայտ խոստովանության վրա։

«Բնականաբար, այս դառը միջադեպի բոլոր ասպեկտները հետաքննվում եւ ուսումնասիրվում են ճշգրտությամբ եւ հմտությամբ», - նշել է նա:

«Ինչպես արտահայտվում է երկու երկրների բարձրաստիճան քաղաքական եւ դատական ​​պաշտոնյաների դիվանագիտական ​​ուղերձներում եւ շփումներում, Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ադրբեջանական կողմին տրամադրել հետաքննության արդյունքները։ Վստահ ենք, որ Ադրբեջանի Հանրապետության պաշտոնյաները համագործակցության մթնոլորտում եւ կառուցողական մոտեցումների որդեգրման պայմաններում կստանան անհրաժեշտ պատասխանները բոլոր այն երկիմաստությունների ու հարցերի, որոնք իրենց գլխում կան», - եզրափակել է Քանանին։

Ավելի վաղ Ալիեւը մեղադրել էր «իրանական իսթեբլիշմենտին»՝ Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակվելու համար։

Ալիեւն ասել էր, որ Իրանի կառավարությունը պետք է թափանցիկ հետաքննություն անցկացնի․ «Մեզ պետք է տեղեկացնեն այս մասին, իսկ ահաբեկիչը պետք է պատժվի։ Բայց ամենակարեւորն այն է, որ նրանք, ովքեր ուղարկել են ահաբեկչին, իրանական իսթեբլիշմենթի ներկայացուցիչները, ովքեր իրականացրել են այս դաժան արարքը Ադրբեջանի նկատմամբ, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Դրանից հետո միայն հնարավոր կլինի խոսել հարաբերությունների ցանկացած կարգավորման մասին»։

Աղբյուր՝ Yerkir.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan