Ողջունում ենք ցանկացած ջանք, որը կօգնի հասնել Հարավային Կովկասում կայուն խաղաղության. Պետդեպ
Դիտել նաև
Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար
Հայաստանը Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները. Սպուտնիկ Armenia
Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Այլեւս կասկած չկա, որ Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավուշօղլու
ԱՄՆ փոխխոսնակ Վեդանտ Պատելը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Հարավային Կովկասում խաղաղությունը մի բան է, որի վրա ներկայիս վարչակազմը շարունակում է աշխատել:
«Դա մի բան է, որի վրա նաև ինքը՝ պետքարտուղարը, բավականին կենտրոնացած է: Եվ այսպես, մենք ողջունում ենք ցանկացած ջանքեր, որոնք կօգնեն մեզ հասնել կայուն խաղաղության»,-ասել է Պատելը:
Նա նաև հավելել է, որ տեղեկություն չունի այն մասին, թե արդյոք Հարավային Կովկասի հարցերով պետքարտուղարի ավագ խորհրդական Լուիս Բոնոն կմիանա պետքարտուղար Բլինկենի Մյունխեն կատարելիք այցին: