Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը
5
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Պատերազմ Արցախում
Ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան Մեր շարժումը կհասնի իր նպատակին, Հայաստանի կազմաքանդումը կկասեցվի. Գառնիկ Դանիելյան Մեր պահանջն արդար է. սա հայի ապրել-չապրելու խնդիրն է. Աստղ Գալեյան (տեսանյութ) Բագրատ սրբազանը շնորհակալություն է հայտնում կին պարեկին՝ ծառայության համար, իսկ նա էլ սրբազանին՝ գնահատելու համար (տեսանյութ) Բագրատ Սրբազանին Դիլիջանի կենտրոնում դիմավորում են աղուհացով եւ ծափողջյուններով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթը ժամը 18:00-ին կհասնի Սևան Լոռու մարզից և Նորատուսից մեծաթիվ քաղաքացիներ միացան քայլերթին Շարունակեք օգնել ազգային շարժմանը և Բագրատ սրբազանին կապել մեր պատմական վերելքների հեղինակների հետ․ Սևակ Հակոբյան «Մայր Հայաստան» ժողովրդական շարժումն իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը «Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ սրբազանը` իշխանություններին Թշնամական մամուլն ու իշխանական մամուլը մեկին մեկ նույն քարոզն են անում Ընդդեմ Փաշինյանի հրեշավոր երկընտրանքի․ բունկեր՝ առանց Ալիևի հետ ուղիղ կապի Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն «Հավաքվենք, մեր հաշտ չլինելը հայտնենք». պատերազմի մասնակից Իշխան Գևորգյան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն անվերապահ աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը Սա Աշոտ Երկաթի տնկած ծառն է՝ ի նշան արաբների դեմ տարած հաղթանակի. Բագրատ սրբազան (տեսանյութ) Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան «Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում». Տիգրան Աբրահամյան Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Խաղը կավարտվի, երբ մարդիկ վեր կենան. Տեր Տիգրան քահանա Բադիրյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ)

Ինչու՞ է իշխանությունը ցավոտ տանում Անդրանիկ Թևանյանի կողմից պայթեցրած իրենց ֆեյքը. Տեսանյութ

Ինչպես հայտնի է, ԵՄ դիտորդների հրավիրման հարցում Ռուսաստանը բավականին կոշտ է արձագանքել: Բանը հասել է նրան, որ Պետդումայի նախագահ՝ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում նախազգուշացրել է արդեն ոչ միայն Նիկոլ Փաշինյանին, այլև հայ հանրությանը, ասելով բառացի հետևյալը. «...նա, ով մեծ հույսեր է դնում այդ եվրոպական կառույցների վրա այսպիսի հարցերում, կարող է իր երկիրը կորցնել, իսկ նրանք ովքեր ուզում են խաղաղություն, պետք է հեռու մնան այդ քաղաքականությունից...»։ Ավելի անկեղծ, պարզապես հնարավոր չէր ասել:

Թվում էր, թե այս ամենից հետո Փաշինյանի իշխանությունը պետք է լրջանար, բայց ճիշտ հակառակը, նրանք փորձում են էլ ավելի սրել իրավիճակը: Օրեր առաջ, իշխանության քարոզչամեքենան գեբելսյան սկզբունքով կեղծ լուր հրապարակեց այն մասին, թե, իբր Իրանը դեմ չէ ԵՄ-ի դիտորդների տեղակայմանը Հայաստանում, բառից բուն իմաստով խեղաթյուրելով Հայաստանում Իրանի դեսպանի խոսքերը:

Եվ ամենազարմանալին այն է, որ այդ կեղծ լուրը հաճույքով տպագրել էին հայկական ԶԼՄ-ների մեծ մասը: Թե ինչու՞ է այդպես ստացվել, դա խնդրի մյուս կողմն է, որից կարելի է հասկանալ, թե ինչու է այսպիսի խղճուկ վիճակում գտնվում Հայաստանի քաղաքական դաշտը ընդհանրապես:

Բայց վերադառնանք բուն խնդրին: Այս ամենից հետո Իրանի դեսպանատուն հրավիրված ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանն այդ երկրում իսլամական հեղափոխության տարեդարձի կապակցությամբ փորձել է հասկանալ, թե ճիշտ է արդյո՞ք, որ Իրանը դեմ չէ ԵՄ դիտորդների տեղակայմանը Հայաստանում, և պարզվել է, որ Իրանը իսկապես դեմ է, որ «տարածաշրջանում հայտնվեն այլ երկրների ներկայացուցիչները», և պարզվում է, որ նա միտք չի արտահայտել, թե, իբր, դեմ չէ այդ դիտորդների առաքելությանը Հայաստանում:

Այսինքն Իրանի դիրքորոշումը թե՛ նախկինում, և թե՛ այսօր չի փոխվել, դեմ է որ մեր տարածաշրջանում հայտնվեն այլ երկրների ներկայացուցիչներ: Ավելին, Իրանի նման դիրքորոշումը հասկանալի է նաև այն տեսանկյունից, որ Թեհրանը միշտ քննադատել է Բաքվին, կասկածելով, որ Ադրբեջանում կա իսրայելական ներկայացչություն: Նույնիսկ այս հանգամանքը հաշվի առնելով, Իրանը չէր կարող դեմ չլինել ԵՄ-ի ներկայացուցիչների տեղակայմանը Հայաստանում, ինչ պատճառաբանություն էլ, որ բերվեր:

Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հենց Ռուսաստանն է կատարում գլխավոր մոդերատորի դերակատարումը Հայաստանի և Ադրբեւջանի միջև, հասկանալի է, որ Մոսկվայի դիրքորոշումը ԵՄ դիտորդների մասով ավելի կտրուկ բնույթ ունի, քանզի ԵՄ դիտորդների հրավերի միջոցով, Նիկոլ Փաշինյանը փորձում է փոխել նաև մոդերատորին, այսինքն, ցանկանում է կատարել Արևմուտքի պատվերը:

Հասկանալի է նաև, եթե Փաշինյանի ծրագրերը կյանքի կոչվեն, ապա Իրանը նույնպես մեծ հարված կստանա: Պարզ է, որ այդ ամենից հետո Երևանի հարաբերությունները Մոսկվայի հետ վերջնականապես կփչանան, Հայաստանի անվտանգությունը ոչ միայն կասկածի տակ կդրվի, այլև ընդանրապես կասկածի տակ կդրվի մեր երկրի գոյությունը, ինչի մասին նախազգուշացնում է նաև Վոլոդինը:

Թե ինչու է այսպիսի քաղաքականություն վարում Նիկոլ Փաշինյանը, դա առանձին խոսակցության թեմա է:

Պետք է նշել, որ Փաշինյանի համար Արևմուտքի պատվեր կատարելը, դարձել է իր համար լինել չլինելու խնդիր: Սակայն, որպեսզի նա հիմնավորի դա հայ հանրության համար, փորձում է կեղծ թեզեր առաջ քաշել, թե իբր, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» բացման համար ընթանում է կատաղի պայքար: Ըստ այս խաբեբաների, իբր Արևմուտքը դեմ է այդ միջանցքի բացմանը, իսկ այ Ռուսաստանն ու Թուրքիան աջակցում են այս հարցում Ադրբեջանին: Քանի որ Իրանը նույնպես դեմ է այդ միջանցքի բացմանը, Փաշինյանի քարոզչամեքենան, փորձում է Իրանին դնել Արևմուտքի հետ մեկ շարքում, ընդդեմ, իբր, Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի:

Եվ, ահա, այս կեղծ քարոզչական թեզերի շարքում Փաշինյանին պետք էր ցույց տալ, որ իր ծրագրերը, իբր չեն հակասում Իրանի շահերին, և դրա համար իշխանությունը նույնիսկ օգտագործում է բացահայտ սուտ լուրերի տարածումը, ինչը աննախադեպ արկածախնդրություն է Փաշինյանի կողմից, քանզի նա իր անձնական շահերի սպասարկման համար կոնի վրա է դրել հայ ժողովրդի անվտանգությունը:

Եվ, ահա, իշխանության այս ֆեյքը մեկ քայլով բացահայտեց Անդրանիկ Թևանյանը: Լավ է, որ մեկ պատգամավորին դա հաջողվեց և վատ է, որ ողջ քաղաքական դաշտն այս հարցում կրավորական դիրք է բռնել:

Եթե վաղը Հայաստանը մեծ հարված ստանա, նույն այդ քաղաքական դաշտը միաամուռ մեղադրելու է այս ամենի համար բացառապես Փաշինյանին: Բայց չէ որ Վոլոդինը Բաքվից նախազգուշացրել է ոչ միայն Փաշինյանին, այլև բոլորին:

Եվ իմաստ չունի այս հարցում փորձել խորամանկել հայ ժողովրդի անվտանգության հաշվին, ԵՄ դիտորդների հարցում ունենալ լղոզված, կրավորական դիրքորոշում, իսկ դրա հնարավոր հետևանքների համար, միայն Փաշինյանին դարձնել քավության նոխազ:

Հենց այստեղ պետք ասել, որ ԲԱՎԱԿԱՆ Է. ՁԵԶ ՊԵՏՔ ԵՆ ՄԵԾ ՑՆՑՈՒՄՆԵՐ, ՄԵԶ ՊԵՏՔ Է ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan