Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Իրանը հայ զբոսաշրջիկների համար կարող է դառնել հիմնական ուղղություններից մեկը

Իրանական կողմի հրավերով մեկշաբաթյա այցով Թեհրանում էի։ Սա իմ երկրորդ ճանապարհորդությունն էր Մերձավոր Արևելքի ամենախոշոր երկրներից մեկը, որի հետ Հայաստանն ունի հազարամյակների պատմություն և ցամաքային կապ։ Թեհրանում հնարավորություն ունեցա մոտիկից ծանոթանալու Իրանի պատմությանը, մշակույթին, տուրիզմին և տնտեսության այլ ճյուղերին։ Այցի ընթացքում պատիվ ունեցա մասնակցելու փետրվարի 7-10-ը Թեհրանում կայացած «Տուրիզմի և հարակից ոլորտների 16-րդ միջազգային ցուցահանդեսին», որի ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետության նահանգներն առանձին-առանձին ներկայացնում էին իրենց տեսարժան վայրերը, հյուրանոցային տնտեսությունները, ժամանցի օբյեկտները, մշակութային ժառանգությունը, սովորույթները, հուշանվերները և այլն։

Հատկանշական է, որ Թավրիզը ներկայացնող իրանական որոշ ընկերությունների ցուցանակներում և բուկլետներում առկա էին նաև հայերեն տեղեկություններ՝ հստակ մատնանշելով և կարևորելով այդ շրջանի հայկական մշակութային ժառանգությունն ու սփյուռքը։ Հարկ է նշել, որ Իրանում հայ մշակութային ժառանգությունը մշտապես գտնվում է պետության հոգածության ներքո, ինչն էլ ավելի մեծացնում և հետաքրքիր է դարձնում Իրանի տուրիստական ներուժը։ Այն կարող է դառնալ աշխարհի լավագույն օրինակներից մեկը, թե ինչպես է հնարավոր կողք կողքի ներկայացնել և պահպանել իսլամական և քրիստոնեական մշակութային ժառանգությունները։ Իրանական մշակույթի և զբոսաշրջության կենտրոններ են հանդիսանում Շիրազը, Քազվինը, Թավրիզը, Քերմանը, Սպահանը, Գոմը, Սանանդաջը, Խորասանը և այլն։

«Տուրիզմի և հարակից ոլորտների միջազգային ցուցահանդես»-ը կազմակերպվում է պարբերաբար. այն արդյունավետ հարթակ է նոր գործընկերներ գտնելու, փորձի փոխանակման և ընդհանուր տուրիստական ոլորտի միտումները գնահատելու համար, որին պետք է հրավիրվեն (ակտիվ մասնակցեն) նաև հայկական տուրիստական ընկերություններ։ Ցուցահանդեսի շրջանակներում Իրանի տուրիզմի նախարար Էզաթուլլահ Զարղամը հանդիպեց ԻԻՀ մշակութային ժառանգության, տուրիզմի և ձեռագործ աշխատանքի նախարարության և «Իրան-հայկական բարեկամության ասոցիացիա» ՀԿ-ի հրավերով Հայաստանից ժամանած փորձագետների հետ։ Ուշագրավ է, որ 2022 թվականի ընթացքում ԻԻՀ-ից Հայաստան են ժամանել 116.430 տուրիստներ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 27,5 տոկոսով։ Թեև 2022 թվականի ընթացքում Հայաստանից մեկնած ընդհանուր զբոսաշրջիկների թիվն ավելացել է 2,6 անգամ, սակայն դեպի ԻԻՀ Հայաստանի տուրիստական հոսքերը շատ փոքր են, ինչը հիմնականում պայմանավորված է Իրանի մասին սակավ և երբեմն ոչ ճիշտ տեղեկատվությամբ, իրանական և հայկական տուրիստական ընկերությունների պասիվությամբ և այլ հանգամանքներով։ Այնուամենայնիվ, վերջին տարիների ընթացքում հայ զբոսաշրջիկների համար նոր և ակտիվ զբոսաշրջային ուղղություն է դարձել Քիշը (Հորմոզգանի նահանգում), որը Պարսից ծոցում գտնվող իրանական փոքր կղզի է։ Այն հանդիսանում է Իրանի և Պարսից ծոցի ամենախոշոր և հայտնի լողափային հանգստավայրերից մեկը։

Կղզու ամբողջ տարածքը ազատ տնտեսական գոտի է, որտեղ կարելի է շատ մատչելի գներով ձեռք բերել տարբեր նշանակության ապրանքներ։ Դեպի Իրան զբոսաշրջային հոսքերի աճին կարող են նպաստել էժան ավիատոմսերը։ Նշեմ, որ հայկական և իրանական ավիաընկերությունները շաբաթը մի քանի կանոնավոր թռիչքներ ունեն։ ԻԻՀ-ն իր արտաքին քաղաքականությունն իրականացնում է արժանապատվության, իմաստության և նպատակահարմարության սկզբունքների վրա, ինչը թույլ է տալիս զարգացնել և ընդլայնել հայ-իրանական առևտրատնտեսական կապերը բոլոր ուղղություններով։ Հայ-իրանական քաղաքա-տնտեսական հարաբերությունները չեն եղել և չեն կարող լինել ի վնաս երրորդ երկրների, Հայաստանն և Իրանը չունեն զարգացման այլընտրանք։ Հարկ է ընդգծել, որ ներկայում այս տարածաշրջանում Իրանը միակ երկիրն է, որ վարում է կայունացնող, նոր բախումները զսպող քաղաքականություն, ինչը բխում է նաև Հայաստանի շահերից։

Աղբյուր. Yerevan. today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan