Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ սրբազանը` իշխանություններին Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ)
5
Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները Պատերազմ Արցախում
Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ սրբազանը` իշխանություններին Թշնամական մամուլն ու իշխանական մամուլը մեկին մեկ նույն քարոզն են անում Ընդդեմ Փաշինյանի հրեշավոր երկընտրանքի․ բունկեր՝ առանց Ալիևի հետ ուղիղ կապի Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն «Հավաքվենք, մեր հաշտ չլինելը հայտնենք». պատերազմի մասնակից Իշխան Գևորգյան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն անվերապահ աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը Սա Աշոտ Երկաթի տնկած ծառն է՝ ի նշան արաբների դեմ տարած հաղթանակի. Բագրատ սրբազան (տեսանյութ) Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան «Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում». Տիգրան Աբրահամյան Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Խաղը կավարտվի, երբ մարդիկ վեր կենան. Տեր Տիգրան քահանա Բադիրյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը»․ Գ․ Համբարյան ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Բոլոր խնդիրները քաղաքական հանգուցալուծում են պահանջում, ինքս անմասն չեմ մնալու այդ գործընթացներից. մասնակցությանս ձևաչափը կորոշակիացվի. Արման Թաթոյան Իշխանությունը գլխիկոր կատարում է Ալիևի պահանջները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Չնայած որ, Տավուշում քանի օր է գերլարված վիճակ է՝ միեւնույնն է, այս կարեւորագույն հարցերը ՔՊ նիստի օրակարգում չեն քննարկվել Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Հայաստանում տեղի ունեցողի պատճառը Փաշինյանի դավաճանական քաղաքականությունն է. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ) Մսխել են ջրահեռացման համար ձեր վճարած գույքահարկն ու եկամտահարկը (տեսանյութ)

ԵՄ դիտորդներ հրավիրելով Հայաստան Փաշինյանն վերջնականապես կազմաքանդում է Հայաստանի անվտանգության համակարգը, իսկ այստեղից դեպի նոր ցեղասպանություն մնում է մեկ քայլ

ԵՄ դիտորդներ հրավիրելով Հայաստան, Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, թե իբր նրանք քաղաքացիական գործառույթ են իրականացնելու և ռազմական բաղադրիչ չունեն իր մեջ: Իսկ որպես հիմնավորում նշում են, թե իբր Հայաստանի անվտանգության խնդրի լուծման համար են հրավիրված, քանզի եղած գործիքակազմը իրենց չի բավարարում այդ խնդիրները լուծելու համար: Որպես հիմնավորում բերվում են փաստեր, թե 2021 թվականից Հայաստանի տարածքները օկուպացված են Ադրբեջանի կողմից, սակայն Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի կողմից գործնական ոչ մի քայլ չի կատարվել ադրբեջանական օկուպացիայի վերացման համար: Ի պատասխան այն հարցադրման, թե ինչու՞ Փաշինյանը չի հրավիրում ՀԱՊԿ-ի դիտորդներին, նշվում է, թե ի տարբերություն ԵՄ-ի, ՀԱՊԿ-ը մինչ այսօր հստակ և հասցեագրված ձևով չի դատապարտել Հայաստանի տարածքների օկուպացիան Ադրբեջանի կողմից:

Առաջին հայացքից թվում է, թե Փաշինյանի իշխանությունը տրամաբանված է գործում, գոնե հայաստանյան ընդդիմության կողմից այս հարցի վերաբերյալ որևէ լուրջ քննադատական խոսք չի հնչում, եթե չհաշվենք առանձին վերձրած ընդդիմադիր գործիչների ելույթները:

Այս խնդիրն ավելի խորն արմատներ ունի, որի հետևանքները հայ հանրությունն իր մաշկի վրա կզգա ոչ հեռու ապագայում, բայց այդ դեպքում ընդդիմությունն էլ չի ունենա բարոյական իրավունք մեղադրելու իշխանությանը, քանզի ժամանակին լռելով, փաստացի պատասխանատվությունը կիսելու է Փաշինյանի հետ: Այդպիսին են քաղաքականության դաժան օրենքները, և լինում են իրավիճակներ, երբ մեղավոր են գնահատվում ոչ միայն իշխանության ներկայացուցիչները:

Ինչպես է ստացվել, որ Հայաստանում այսպիսի իրավիճակ է ձևավորվել, խոսակցության այլ թեմա է: Այսօր կքննարկենք, թե ինչ հետևանքներ են սպասելու Հայաստանին և նրա բնակչությանը՝ Փաշինյանի այս քայլի պատճառով:

Երբ ԵՄ դիտորդներ են կանչում Հայաստան, նշանակում է Փաշինյանն արդեն իր ընտրությունը կատարել է, թե որ հարթակում են կարգավորվելու հայ-ադրբեջանական հարաբերությունները: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ Ռուսաստանը դուրս է բերելու իր անվտանգության հովանոցը Հայաստանի վրայից:

Մոսկվայում ավանակներ չկան, որ ապահովեն մի երկրի անվտանգությունը, ով իր երկրի ուղին արևմտյան է դարձնում, այն էլ այսօրվա ռուս-արևմտյան հարաբերությունների սրման պարագայում:

Այստեղ է, որ հարց է առաջանում, իսկ որ քարտեզների հիմքով են սահմանազատվելու և սահմանագծվելու Հայաստանի և Ադրբեջանի սահմանները:

Արևմուտքում այդ լեգիտիմ հիմքերը չկան: Որի արդյունքում Ադրբեջանն իր «քարտեզներն է» առաջ բերելու, իսկ որպես հիմնավորում Հայաստանի սահմանին կանգնեցվելու են թուրք-ադրբեջանական համատեղ զորամիավորումները: Այդ ժամանակ Փաշինյանը փորձելու է զանգահարել Վաշինգտոն և Փարիզ, սակայն պարզվելու է, որ ամերիկյան և ֆրանսիական նավերը չեն կարողանալու հասնել Անդրկովկաս: Այդ ժամանակ հանրությունը պահանջելու է Փաշինյանից զանգահարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, սակայն այստեղ էլ պարզվելու է, որ Փաշինյան-Պուտին ուղիղ հեռախոսակապը արդեն չի աշխատում:

Այստեղ է, որ հարց է առաջանալու, ի՞նչ են պատասխանելու հայ հանրությանն այդ ժամանակ Փաշինյանն ու նրա «պաշտոնական» ընդդիմախոսները:

Կարծում ենք, արդեն պարզ է, թե ինչպես է իրականցվել 1915-ի Հայոց ցեղասպանությունը:

Հայ պատմաբանները բազմաթիվ «հիմնավորումներ են» բերել, թե ինչու՞ կատարվեց այդ ողբերգությունը, սակայն այդ «հիմնավորումների» մեջ նշված են բոլոր մեղավորների հասցեները, սկսած թուրքերից՝ վերջացրած ռուսներով, բայց ամենագլխավոր մեղավորների մասին խոսք չկա:

Հենց դրա պատճառով էլ պատմությունն այսօր կրկնվում է, զարմանալի ճշգրտությամբ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan