Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ սրբազանը` իշխանություններին Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ)
5
Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Պատերազմ Արցախում
«Ո՛չ հանձնողական Քաղաքականությանը». Լիբանանում ՀՀ դեսպանատան մոտ նստացույց է տեղի ունեցել Այո՛, ոգին հաղթել է դուխին, ու հոգևոր Հայաստանը հաղթելու է թազա Հայաստանին. Բագրատ սրբազան Դիլիջանով շարունակվում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժման երթը Ձեր լեզվով եմ ասում` ձեզ խելոք պահեք, զղջացեք, ապաշխարեք. Բագրատ սրբազանը` իշխանություններին Թշնամական մամուլն ու իշխանական մամուլը մեկին մեկ նույն քարոզն են անում Ընդդեմ Փաշինյանի հրեշավոր երկընտրանքի․ բունկեր՝ առանց Ալիևի հետ ուղիղ կապի Հաղարծնից համաժողովրդական շարժումը կվերսկսի երթը դեպի Երևան Պահանջում ենք Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության հրաժարականը․ հայտարարություն «Հավաքվենք, մեր հաշտ չլինելը հայտնենք». պատերազմի մասնակից Իշխան Գևորգյան Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն անվերապահ աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը Սա Աշոտ Երկաթի տնկած ծառն է՝ ի նշան արաբների դեմ տարած հաղթանակի. Բագրատ սրբազան (տեսանյութ) Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան «Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում». Տիգրան Աբրահամյան Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Խաղը կավարտվի, երբ մարդիկ վեր կենան. Տեր Տիգրան քահանա Բադիրյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը»․ Գ․ Համբարյան ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Բոլոր խնդիրները քաղաքական հանգուցալուծում են պահանջում, ինքս անմասն չեմ մնալու այդ գործընթացներից. մասնակցությանս ձևաչափը կորոշակիացվի. Արման Թաթոյան Իշխանությունը գլխիկոր կատարում է Ալիևի պահանջները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Չնայած որ, Տավուշում քանի օր է գերլարված վիճակ է՝ միեւնույնն է, այս կարեւորագույն հարցերը ՔՊ նիստի օրակարգում չեն քննարկվել Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ

Թուրքիայում նախագահական ընտրություններից առաջ Էրդողանն ուզում է հանդիպել Ասադի հետ սակայն մերժում է ստանում. Ինչու՞

Ինչպես հայտնի է, այս տարվա ամռանը Թուրքիայում անցկացվելու են նախագահական ընտրություններ, որտեղ շատ դժվար է լինելու Էրդողանի համար հաղթանակ կորզելը: Մի կողմից նա ունի կայուն ընտրազանգված, մյուս կողմից նրա ավելի 19 տարվա կառավարումը արդեն հոգնեցրել է շարքային թուրքերին: Քաղաքականության մեջ այդ երևույթը բնական հիմք ունի, քանզի հանրության տրամադրությունները ժամանակ առ ժամանակ փոփոխվում են: Եվ այդ երևույթը բոլոր երկրներին է բնորոշ: Էրդողանի ներկայիս վիճակը դժվարացել է նաև այն հանգամանքով, որ այդ երկրում անցյալ տարի հաստատված էր ավելի քան 70 տոկոսանոց ինֆլյացիայի ցուցանիշ, ինչը աննախադեպ երևույթ է: Նույն ժամանակները տիրում եին հետխորհրդային երկրներում ԽՍՀՄ-ի փլուզումից հետո և դրա համար էլ, այդ երկրներում կարճ ժամանակ անց փոխվեցին իշխանությունները:

Այլ է Թուրքիայի պարագայում: Այս երկրում մի կողմից Էրդողանն ունի կայուն ընտրազանգված, մյուս կողմից հանրության մեծ մասը դժգոհ է նրանից այն բանի պատճառով, երկրում մարդկանց կենսամակարդակը ընկել է երկուսից երեք անգամ: Բացի այդ, գալիք ընտրություններում Արևմուտքը միանշանակորեն աջակցելու է Էրդողանի գլխավոր հակառակորդին, ինչը նշանակում է, որ այդ երկրում ընտրություններից հետո ստեղծվելու է լուրջ քաղաքական ճգնաժամ, որտեղ Արևմուտքը աջակցելու է Էրդողանի հակառակորդին, իսկ Ռուսաստանն ու Չինաստանը՝ Էրդողանին:

Հենց այս հանգամանքն հաշվի առնելով, ընտրություններից առաջ թուրքական երկու հիմնական բևեռների ներկայացուցիչները այս նախընտրական փուլում փորձում են լրացուցիչ վարկանիշներ հավաքել: Օրինակ, քեմալականներին հաջողվել է քրդերի մեծ մասին քաշել իր կողմը: Էրդողանն էլ իր հերթին փորձում է երկրից դուրս հավաքել քաղաքական ակցիաներ: Ռուս-ուկրաինական հացահատիկի շուրջ գործարկը այդ շարքից է: Նաև Էրդողանի դրական ակցիաներից է արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի հաջողությունը, որն, ինչպես հայտնի է, առանց Էրդողանի կողմից բաց աջակցության հնարավոր չէր լինի:

Հենց այդ հանգամանքից ելնելով էլ Էրդողանը խնդրել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, որպեսզի վերջինս միջնորդի Սիրիայի հետ հարաբերությունները բարելավելու համար: Մոսկվան, իհարկե ուզում է աջակցել Էրդողանին, բայց զարմանալիորեն հանդիպում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի դիմադրությանը:

Վերջինս այդ հանդիպման համար պայման է դնում, որ թուրքական զորքերը պետք է դուրս բերվեն Սիրիայի տարածքից: Անկարան պետք է ճանաչի Սիրիայի տարածքային ամբողջականությունը և միաժամանակ չպետք է աջակցի Ասադի քաղաքական հակառակորդներին: Ասադի այս պայմանների ընդունումը Էրդողանի համար կնշանակեր քաղաքական ինքնասպանություն: Մյուս կողմից նրան անչափ անհրաժեշտ է Ասադի հետ հանդիպումը, որպեսզի թուրք հանրությունը տեսնի, որ այս հարցում հանգուցալուծում կա:

Եթե նախկինում Ասադն էր ծանր վիճակում գտնվում, ապա այսօր նույն վիճակում է Էրդողանը և այդ իսկ պատճառով Ասադը խաղում է կոշտ դիրքերից, հասկանալով, որ միայն այդ դեպքում նա կկարողանա լուծել իր երկրի խնդիրները: Այդ օրինակը ցույց է տալիս, թե ինչպիսին պետք լինի երկրի իրական լիդերը, ով իր սկզբունքային պահվածքով ստիպում է հակառակորդին զիջումների գնալ, նույնիսկ հաշվի չառնելով իր գլխավոր դաշնակցի հորդորները:

Պատկերացնում էք, եթե Սիրիայի առաջնորդը լիներ, օրինակ Փաշինյանի նման տիպի գործիչը: Նա վաղուց հեռացված կլիներ իշխանությունից, իսկ այդ երկիրն էլ կունենար Իրաքի ճակատագիրը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan