«Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ)
20
ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ) Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են Բագրատ սրբազանը վաղը, ժամը 9:30-ին մեկնելու է Կիրանց Մեր զորակցությունն ու աղոթքը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և իր անձնակազմին. Բագրատ սրբազան Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին Պատերազմ Արցախում
Մեր գյուղում առանց մեռել սուգ է. Կիրանցի բնակչուհի ԱԺ պատգամավորները մեկնում են Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին ԵՊՀ ռեկտորն ունի մեկ նպատակ՝ քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցողներին աշխատանքից ազատել «Մայր Հայաստանը» ցավակցում է Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության ու անձնակազմի զոհվելու կապակցությամբ Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ- ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Այսօր ամփոփիչ հավաք չի լինելու՝ Կիրանցի «պաշարման» ու այնտեղ ծավալված դեպքերի հետ կապված՝ Ոչ մի վայրկյան չընկրկեք, ժողովուրդ ջան, անելու ենք. Բագրատ սրբազանը՝ Կիրանցի բնակիչներին (տեսանյութ) Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի Ոստիկանական օպերացիան սննդի խնդիր է առաջացրել Կիրանցում (տեսանյութ) Մահափորձ Սլովակիայի վարչապետի դեմ, երեկ ավիավթարից վախճանվեց Իրանի նախագահ Ռաիսին. ո՞վ է հաջորդը «Հայաստան» խմբակցությունը ցավակցել է Իրանում ողբերգական իրադարձության կապակցությամբ «Ցավակցում եմ բարեկամ Իրանի ժողովրդին»․ Վազգեն Մանուկյան Ուժայինները շրջափակել են ոչ միայն Կիրանցը, այլև հարևան գյուղերը. Կարեն Վրթանեսյան Բագրատ սրբազանը աջակիցների հետ Կիրանցում է. իրավիճակը լարված է (ուղիղ) Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Ռաիսիի հուղարկավորությունը 2 տուն, 3 վագոն-տնակ մնում են Ադրբեջանի վերահսկողության տակ. 6 տուն էլ կա, որ հնարավոր չէ ապրել. Կիրանցի գյուղապետ Բագրատ սրբազանին նվիրեցին հայկական գամփռի ձագ Մխիթարյան․ Նոր աստղ, նոր փառահեղ էջ «Ինտերի» պատմության մեջ Կիրանց գյուղի մեջ գաղտնի սահմանային հենսյուներ են դրվել (լուսանկարներ) Իրանում համազգային սուգ է հայտարարվել Սա միայն Իրանի ցավը չէ, սա լավ հարևանի ողբերգություն է, սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. Տիգրան Աբրահամյան Կիրանցը՝ ոստիկանական պաշարման մեջ (լուսանկարներ) Բյուրականում բողոքի ակցիա է, մարդիկ փակել են ճանապարհը Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխել են Թավրիզ Միրզոյանը ցավակցել է Փաշինյանը ցնցված է ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի զոհվելու բոթից Պատահական թե՞ սարքված էր ուղղաթիռի կործանումը․ Արա Պողոսյան Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են «Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան

Լիլի Սարգսյանը՝ թագի, իր հասցեյն հնչող քննադատությունների մասին

«Միսս Արմենիա» հհ-ի կազմակերպած գեղեցկության մրցույթում հաղթող ճանաչվեց Լիլի Սարգսյանը։ Լիլին 17 տարեկան է, սովորում է Երեւանի մշակույթի քոլեջում, ուսումնասիրում է դիզայն: Wnews.am-ին տված հարցազրույցում նա պատմել է մրցույթից ստացած իր տպավորությունների, առաջիկա անելիքների մասին։

-Լիլի, օրեր առաջ հաղթող ես ճանաչվել «Միսս Արմենիա» հհ-ի գեղեցկության մրցույթում։ Ի՞նչ զգացողություններ ունեիր։

-Անկեղծ ասած, շատ հուզված էի։ Այդ պահին անգամ չէի գիտակցում՝ ինչ է կատարվում։Հուզմունքս եւ ուրախությունս խառնվել էին իրար։ Նոր եմ գիտակցում՝ ինչ մեծ պատասխանատվություն եմ կրում այս տիտղոսը կրելով։

-Հաղթանակդ սպասելի՞ էր։

-Բնականաբար, եթե մասնակցում ես մրցույթի, հոգուդ խորքում հաղթանակի սպասումներ ունես։ Կարող եմ ասել, որ մասնակից բոլոր աղջիկներն էլ շատ գեղեցիկ էին։

-Ինչպե՞ս հաղթանակիդ արձագանքեցին մրցակիցներդ։

-Նախքան մրցույթի շոուն, 13 օր մասնակիցների հետ միասին ենք անցկացրել, ուստի բոլորս շատ ենք մտերմացել։ Աղջիկներն ինձ ջերմ շնորհավորեցին։

-Ինչո՞վ ես զբաղված այս օրերին։

-Այս օրերին զբաղված եմ «Միսս աշխարհ» գեղեցկության հեղինակավոր մրցույթի նախապատրաստական աշխատանքներով։ Այժմ պետք է անգլերենով հոլովակ նկարահանենք, որպեսզի ուղարկենք «Միսս աշխարհ» գեղեցկության մրցույթին։

Մրցույթին հաշված օրեր են մնացել, մրցույթից մեկ ամիս առաջ պետք է մեկնեմ Չինաստանի Սանյա քաղաք, քանի որ նախապատրաստական աշխատանքները սկսվում են նախքան մրցույթը։

-Ինչի՞ մասին է այդ տեսանյութը։

-Այն մոտ 20 վայրկյան տեւողությամբ տեսանյութ է, որտեղ անգլերենով ներկայացնում եմ ինքս ինձ՝ նախասիրություններս, հետաքրքրություններս եւ թե ինչու եմ մասնակցում այդ մրցույթին։

-Մրցույթի մասնակցությունը շատ պարտավորեցնող է։ Ի՞նչ ակնկալիքներ ունես «Միսս աշխարհ» մրցույթից։

-Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ է ներկայանալու այդ մրցույթին, ուստի միայն մասնակցությունը արդեն իսկ կարեւոր է։ Ամեն բան կանեմ Հայաստանը պատվով ներկայացնելու համար։



–Մրցույթից հետո շատ քննադատություններ, մեկնաբանություններ են հնչում։ Հետեւու՞մ, ես դրանց, ինչպե՞ս ես վերաբերվում։

-Անկեղծ ասած՝ այս օրերին շատ զբաղված եմ, քանի որ նախապատրաստվում եմ «Միսս աշխարհ» մրցույթին։ Բնականաբար մեկնաբանություններ կլինեն եւ դրանց նորմալ եմ վերաբերվում։

-Մրցույթից հետո մամուլում լուրեր են շրջանառվում, որ քո գլխից թագը վերցրել են։ Ինչու՞ վերցրին, ի՞նչ զգացիր այդ պահին։

-Այդ պահին այնքան երջանիկ ու հուզված էի իմ հաղթանակով, որ չհասկացած էլ՝ ինչ է կատարվում։ Մրցույթի կազմկոմիտեն պայմանավորվածություն է ձեռք բերել թագը պատրաստող ընկերության հետ եւ այդ հարցն այժմ լուծված է։



-Ընդհանուր առմամբ ի՞նչ կարծիք ունես մրցույթի կազմակերպման մասին։

-Նախքան մրցույթի շոուն, բոլոր մասնակիցներով 13 օր միասին ապրել ենք շատ լավ պայմաններում։ Այցելել ենք Հայաստանի տեսարժան վայրեր, թանգարաններ, ռեստորաններ, ժամանցային տարբեր վայրեր։ Մրցույթի կաղմակերպիրչները հոգացել են, որ մենք շատ լավ ժամանակ անցկացնենք, մեզ հուզող ցանկացած հարց արագ լուծում է ստացել, ինչի համար շատ շնորհակալ եմ նրանց։ Ինչ վերաբերում է մրցույթին, գիտակցում եմ, որ նման մասշտաբի մրցույթ կազմակերպելն ու ուղիղ եթերով հեռարձակելը պատասխանատու աշխատանք է, ուստի հնարավոր էին վրիպումներ, բայց ծնողներս, ովքեր դահլիճից էին հետեւում մրցույթին, մեծ բավականություն են ստացել։

Մանրամասները՝ Wnews.am-ում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan