Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
18
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Հայաստանի համար սպառնալիքներ կան, իսկ հայ-ռուսական հարաբերությունները եղել են զսպող գործոն․ Լուկիանով

Ռուս քաղաքական վերլուծաբան Ֆյոդոր Լուկիանովը 168am-ի հետ զրույցում ասաց, որ հայ-ռուսական փոխադարձ դիվանագիտական հռետորաբանությունը երբեք նման լարված ու սուր չի եղել, ինչը հասունացավ վերջին շրջանում։

Ըստ նրա, կարելի է հասկանալ, որ Երևանն ունի դժգոհություններ, մտահոգություններ Ռուսաստանից, որը նրա դաշնակիցն է համարվում, սակայն Ռուսաստանն իր հերթին այս փուլում գործում է իր հնարավորությունների սահմաններում։

«Ավելին, կարծում եմ՝ Ռուսաստանում կրկին այս փուլում հարմարվել են այն իրողությունների հետ, որ դաշնակից երկրներից կարող են հնչել տհաճ հայտարարություններ, և ռուսական դիվանագիտությունը գործում է ճգնաժամային պայմաններում։ Այլ հարց է, թե ինչպես են սա ընկալում Ռուսաստանի գործընկեր երկրները և ինչպիսի ակնկալիքներ ունեն, որքանով են այդ ակնկալիքները հիմնված հստակ հաշվարկի ու վերլուծության վրա։

Բացի այդ, ամենակարևոր հանգամանքն այն է, թե եթե չկա Ռուսաստանը, եթե ՌԴ-ն իր պարտավորությունները չի կատարում պատշաճ, ապա ո՞վ, ո՞ր երկիրն է այն կատարելու ավելի լավ։ Ես չեմ տեսնում, որ Արևմուտքը պատրաստ է նման դերի, ամենևին։ ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը բավարարո՞ւմ է Երևանին, ի՞նչ հարց է այն լուծում։

Եթե Հայաստանն ունի այդ այլընտրանքները, ապա դա այլ խոսակցություն է, բայց ես խիստ կասկածում եմ։ Եթե դա այդպես է, ինչո՞ւ հայկական կողմը չցանկացավ բանակցությունները շարունակել Արևմուտքի հովանու ներքո, իսկ ներկայումս կողմ է ռուսական առաջարկներին, բայց զուգահեռաբար մերժում է ՀԱՊԿ զորավարժությունները և ռուսական ներկայությունը համարում սպառնալիք։ ՌԴ ԱԳՆ դիրքորոշումը, որ հայտարարությունները հակասական ու անհասկանալի են, արտացոլում է իրականությունը»,-ասաց Լուկիանովը։

Ըստ նրա, չի բացառվում նաև, որ Հայաստանին այլընտրանքներ պետք չեն, քանի որ ակնհայտ է, որ այդ այլընտրանքը չկա։

«Ակնհայտ է, որ ռուս խաղաղապահներին փոխարինելու չեն գալու բազմազգ խաղաղապահներ, Արևմուտքը չի ցանկանում հավելյալ ռեսուրս տրամադրել և հույս ունի, որ կողմերը կգան համաձայնության, իսկ ռուս խաղաղապահները և ռուսական ներկայությունը ռեգիոնում պարզապես չի լինի։ Ակնհայտ է նաև, որ Երևանի ու Բաքվի՝ Ռուսաստանի նկատմամբ ներկայիս դիրքավորումը պայմանավորված է ՌԴ աշխարհաքաղաքական իրավիճակով, որը, սակայն, անորոշ է։ Բայց աշխարհաքաղաքական վեկտորի ընտրությունն ազատ ընտրություն է, ինչպես տեսնում ենք՝ Ռուսաստանը դրան նորմալ է վերաբերվելու, իր ռեգիոնալ շահերը հարմարեցնելով այդ իրողություններին։ Այնուամենայնիվ Ռուսաստանի ազդեցության գոտիները որոշում են ոչ միայն կողմերը, այլև ռեգիոնալ խաղացողները, ինչպիսին Թուրքիան ու Իրանն են։ Եվ այստեղ միայն Երևանի կամքից ու որոշումներից քիչ բան է կախված, հատկապես, եթե Ադրբեջանը շարունակի աշխատել ռուսական կողմի հետ։ Իրավիճակը ողջ աշխարհում փխրուն է, և փոքր ու խնդիր ունեցող երկրները պետք է շատ ավելի զգույշ գործեն սպառնալիքները չշատացնելու համար, իսկ սպառնալիքներ Հայաստանի համար կան։ Հայ-ռուսական հարաբերությունները պատմական առումով եղել են զսպող գործոն այդ սպառնալիքների տեսանկյունից»,-ասաց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan