Մոսկվայում տղամարդը կացնով 11 անգամ գլխին հարվածներ ստանալուց հետո ողջ է մնացել
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում: Ինչպես տեղեկացնում է ՆԳՆ-ի մամուլի ծառայությունը, 22-ամյա ուսանողը հարձակվել է սիրած աղջկա նախկին ընկերոջ վրա՝ կացնով 11 անգամ հարվածներ հասցնելով տղայի գլխին և խլելով նրա հեռախոսը, ինչից հետո դիմել փախուստի :
Ըստ աղբյուրի՝ տուժածը ողջ է մնացել և տեղափոխվել հիվանդանոց:
նշվում է, որ հանացգործությանը տղային դրդել է նրա ընկերուհին, որը հարցաքննության ընթացքում հրաժարվել է ընդունել իր մեղքը՝ հայտարարելով, որ գտնվում էր սթրեսային վիճակում և չի գիտակցել տեղի ունեցած իրադարձությունները:
Իրավապահ մարմինները պարզել են, որ կացինն աղջիկը գնել էր նախապես, և պատրաստվում էր գողանալ նախկին ընկերոջ հեռախոսն ինտիմ բնույթի նամակագրությունը ջնջելու և հեռախոսը վաճառելու նպատակով:
Zham.am