Մցխեթայի հիվանդանոցում մահացել է Վրաստանում վթարված մեքենայի 24-ամյա հայ ուղեւորուհին
Մցխեթա-Լարս ավտոճանապարհին սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով Մցխեթայի բժշկական կենտրոնում մահացել է 24-ամյա Ալինա Մինասյանը:
Այս մասին տեղեկացնում է NEWS.am-ը:
Հիշեցնենք, որ վթրարից հետո մահացել էին նաև Մինասյանների ընտանիքի մյուս անդամները. Ալինայի եղբայրը ՝ 7-ամյա Մաքսիմ Մինասյանը, նրանց մայրը՝ 43-ամյա Լուսինե Մինասյանը: Նրանք Մոսկվայից գալիս էին Հայաստան: