ՌԴ Նովգորոդի մարզում փոթորիկի պատճառով 3-ամսական երեխա է տուժել
ՌԴ Նովգորոդի մարզում ուժեղ փոթորիկ է տեղի ունեցել, որի արդյունքում, ինչպես տեղեկացնում է «Россия 24»-ը, Պոդդորյե գյուղում վնասվել են բազմաթիվ տների տանիքներ, ծառեր են տապալվել, ինչպես նաև էլեկտրալարեր վնասվել:
Ըստ աղբյուրի՝ փոթորիկը մեծ վնաս է պատճառել դպրոցին և մանկապարտեզին: Գյուղի բնակիչները պատմել են, որ Պոդդորյեում բոլոր տները հոսանքազրկված են:
Բացի այդ, տներից մեկում տանիքը պոկվել և ընկել է 3-ամսական աղջկա վրա, որն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց:
Հաղորդվում է, որ եղանակային նման պայմանների պատճառով մարզում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարվել:
Zham.am