Կոկորդիլոսը խեղդել է մարդուն. Տեսանյութ
Ինդոնեզիայում կոկորդիլոսը կերել է շամանին. հաղորդում են տեղական լրատվամիջոցները:
Դեպքից առաջ այդ մարդուն էին դիմել գյուղացիները, ասելով, որ իրենց հարևանի վրա կոկորդիլոս է հարձակվել, և իրենք խնդրում են գտնել նրան:
Մինչ շամանը փորձում էր արարողություն անցկացնել և մանտրա կարդալ ջրի մեջ, կոկորդիլոսը նրան ջրի տակ է տարել:
Հաջորդ օրը ոստիկանությունը գտել է շամանի և կորած մարդու դիակները:
Զարմանալին այն է, որ գիշատիչն իր զոհերին չէր կերել: