Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ
18
Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ)

Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկը պետք է 2036 թվականին պատրաստ լինի շահագործման. փոխնախարար

Հայաստանը մտադիր է 2036 թվականին ունենալ ատոմակայանի նոր էներգաբլոկ ու այն ամբողջությամբ շահագործել, քննարկվում է 1000 կամ 1200 ՄՎտ հզորությամբ բլոկ կառուցելու տարբերակը, ներկայում աշխատանքներ են տարվում նոր բլոկի տեխնիկատնտեսական հիմնավորման ուղղությամբ: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը Սոչիում «Ատոմէքսպո» միջազգային ֆորումի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում:

Փոխնախարարը հայտնեց, որ որոշակի փաստաթղթեր արդեն ստորագրվել են, օրինակ՝ նոր բլոկի կառուցման հուշագիրը «Ռոսատոմ»-ի հետ, կան հանդիպումների արձանագրություններ, գործողությունների ծրագիր: Հիմա աշխատանքներ են տարվում նոր բլոկի նախնական տեխնիկատնտեսական հիմնավորման ուղղությամբ:

«Այս պահին քննարկվում է 1000 կամ 1200 ՄՎտ-անոց բլոկների տարբերակը: Նախնական տեխնիկատնտեսական աշխատանքները կատարվում են հենց նրա համար, որ հասկանանք, թե արդյոք այդ բլոկները հնարավո՞ր է համատեղել մեր էներգահամակարգի հետ»,-ասաց Վարդանյանը:

Հիմա մասնագետներն ուսումնասիրություններ են կատարում, և միայն դրանից հետո վերջնական որոշումը կլինի: Փոխնախարարը չբացառեց, որ ուսումնասիրության արդյունքում կարող են կանգ առնել նույնիսկ ավելի փոքր հզորության բլոկի կառուցման վրա: Սակայն սկզբնական ցանկությունը 1000 կամ 1200 ՄՎտ հզորությամբ բլոկներն են:

Իսկ ինչ վերաբերում է ժամկետներին՝ փոխնախարարն ասաց. «2036 թվականին նոր էներգաբլոկն արդեն պատրաստ պետք է լինի ամբողջական շահագործման: 2034-2035 թթ ցանց մտնելու փորձարկումները պետք է արդեն կատարվեն, որպեսզի 2036 թվականին՝ երկրորդ էներգաբլոկի կանգնելուն զուգահեռ, սկսի շահագործվել ամբողջությամբ նոր էներգաբլոկը: Դա նշանակում է, որ առնվազն 1 տարի այն պետք է փորձարկումների փուլն անցած լինի»:

Այսպիսով՝ թիրախ է 2036 թվականին նոր էներգաբլոկ ունենալը, դա ամրագրված է:

Մինչև չավարտվեն նախնական տեխնիկատնտեսական հիմնավորումները, վաղ է խոսել ֆինանսավորման մասին: «Սակայն աշխարհում ընդունված պրակտիկա է՝ ֆինանսական միջոցների ներգրավումը լինում է այն երկրից, որի տեխնոլոգիան օգտագործում ենք: Շատ բարդ է պատկերացնել, օրինակ, ռուսական տեխնոլոգիայով նոր ատոմակայանի կառուցումն այլ երկրի ֆինանսավորմամբ: Որևէ մասնավոր ֆինանսական կառույց չի կարող նման խոշորամասշտաբ ծրագիր ֆինանսավորել՝ առանց պետության օգնության: Եվ բնական է՝ եթե կառուցենք ռուսական դիզայնով ատոմակայան, ուրեմն կլինի նաև ռուսական ֆինանսավորում»,-հավելեց Վարդանյանը:

Վարդանյանը վստահեցնում է, որ առաջ են շարժվում ըստ ժամանակացույցի: Օրինակ` հիմա ևս հանդիպումներ, քննարկումներ են նախատեսված, և «Ատոմէքսպո»-ի հարթակը օգտագործում են հենց այդ նպատակով: Հայկական պատվիրակությունը ֆորումի շրջանակում հանդիպումներ է ունենալու «Ռոսատոմ»-ի ղեկավարության հետ, քննարկելու են ինչպես նոր էներգաբլոկի կառուցման հետ կապված, այնպես էլ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման հետ կապված հարցերը: Հաջորդ հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի վերջին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan