Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ
18
Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ)

«Հանցավոր անգործություն է ցուցաբերվում». Վրաստանում սպասող բեռնատարների թիվը մի քանի հազարի է հասել

«Փաստ» օրաթերթը գրում է․ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո «Վերին Լարսի» անցակետում բեռնատարների նկատմամբ վերահսկողությունը մեծացել է, ինչը լուրջ խնդիրներ է առաջացրել նաև հայ բեռնափոխադրողների համար: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, որն անընդհատ կապի մեջ է բեռնատարների վարորդների հետ, «Փաստի» հետ զրույցում երեկ նշել է, որ այդ պահի դրությամբ միայն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի մատույցներում հերթի մեջ կանգնած բեռնատարների թիվը հասել է մի քանի հազարի:

«Մարդկանց մոտ տարածված կարծիք կա, թե բեռնատարները Լարսում են կանգած, բայց իմ նշած բեռնատարները անգամ Թբիլիսի չեն հասել: Եթե երկու շաբաթ առաջ այդ բեռնատարները մի քանի հարյուր էին, հիմա, իմ վերջին տեղեկություններով, մի քանի հազարի են հասել: Կան վարորդներ, որոնք շուրջ 17 օր է՝ հերթի մեջ են, շատերն էլ ավելի երկար ժամանակահատված է, որ այնտեղ են: Խնդիրը չի լուծվում, բեռնատարների թիվը գնալով ավելանում է, իսկ բեռնատարների վարորդներին, ապրանքների տերերին ոչ մի բացատրություն չի տրվում:

Մթերքները շարունակում են փչանալ, խայտառակ պայմաններ են: Վարորդները դժգոհ են ու արդեն խնդրի լուծման հույս էլ չունեն: Նոյեմբերի 17-ին եմ կապ հաստատել իրենց հետ, ինձ ևս մեկ անգամ խնդրել են զբաղվել խնդրով, բայց պատասխանատու մարմինները որևէ բացատրություն ո՛չ ինձ են տալիս, ո՛չ էլ բեռնատարների վարորդներին: Նոյեմբերի 15ին ԱԺ իմ ելույթում նշել էի, որ էկոնոմիկայի նախարարի հետ կապ հաստատելու բոլոր փորձերն ապարդյուն են: Այդ ելույթից հետո ևս որևէ արձագանք չեղավ»,-մեզ հետ զրույցում ասաց պատգամավորը՝ նշելով նաև մեկ այլ խնդրի մասին:

«Բեռնատարները 30-օրյա ժամկետում պետք է հասցնեն անցնել ՌԴ սահմանը, բայց այդ ժամկետներն արդեն լրանում են: Այսինքն, խնդիր կա անգամ այն ապրանքների համար, որոնք արագ չեն փչանում: Հիմա բեռնափոխադրողները չգիտեն՝ ինչպե՞ս է լուծվելու այդ խնդիրը, եթե անգամ սահմանն անցնելու հույս լինի: Խնդիրները, մեծ հաշվով, բազմաթիվ են, որոնք չեն լուծվում ու հույս էլ չկա, որ կլուծվեն: Այս իշխանությունը չի տիրապետում իրավիճակին, գաղափար չունի խնդրից ու սուտ թվեր են հրապարակում»,-ասաց նա՝ շեշտելով, որ կառավարությունից որևէ մեկը չի այցելել այդ մարդկանց, ովքեր արդեն շուրջ մեկ ամիս՝ կիլոմետրերով հերթի մեջ են: Անդրադառնալով նոյեմբերի 16-ին էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի այն հայտարարությանը, թե բեռնատարների թիվը 1600 է, Գառնիկ Դանիել յանը նշեց, որ հրապարակված թիվը փոքր է, իրականությունն այլ է:

Պատգամավորը նշեց, որ խնդիրը շղթայական ռեակցիայով նաև այլ շրջանակների վրա է ազդեցություն ունենում: «Քիչ չէ, որ մարդիկ վնաս են կրել, բերքը թափելու համար ևս պետք է գումար վճարեն: Միայն սա բավարար է պատկերացնելու խնդրի հրատապությունն ու լրջությունը: Նաև կան այնպիսիք, որ նախօրոք գումարներ են վճարել, ըստ որի՝ պետք է ապրանքները տանեն, հիմա փաստի առաջ են կանգնել՝ տեսնելով հսկայական հերթը, չլուծվող խնդիրը: Այսինքն, այս ամենը շղթայական բնույթ ունի, միանգամից մի քանի ուղղությամբ են մարդիկ տուժում: Տուժում է նաև գյուղացին: Նաև կապ եմ հաստատել գյուղմթերք արտադրող որոշ ընկերությունների հետ, որոնք ևս կնքված պայմանագրեր ունեն ու պետք է հասցնեն արտադրանքը պայմանագրով նախատեսված ժամկետներում տեղ հասցնել: Նրանցից շատերը խոշոր խանութների հետ պայմանագրեր ունեն, որոնք չեղարկվում են ու իրենք այս ամենի հետևանքով ոչ հուսալի գործընկեր են դառնում»,-հայտնեց Գ. Դանիելյանը:

Խնդիրը, որը շղթայական էֆեկտով ազդում է շատերի վրա, պատգամավորի խոսքով, րոպե առաջ լուծման կարիք ունի: «Մինչդեռ կառավարությունը որևէ ձևով մատը մատին չի տալիս: Իրենք պատրաստ են գնալ, մասնակցել ցանկացած հիմարության, բայց կարևորագույն հարցերը, որոնք կենսական նշանակություն ունեն մեր երկրի համար, անտեսում են: Անգամ այնքան են լկտիացել, որ բացատրություն էլ չեն ուզում տալ: Պատգամավորը զանգահարում է էկոնոմիկայի նախարարին, բայց նա չի բարեհաճում պատասխանել: Բայց ասում էին՝ «ժողովուրդը բացարձակ արժեք է», «ամեն մեկդ վարչապետ եք», «ամեն մեկդ երկրի տերն եք»: Երկրի տերերի, գյուղացու, արտադրողի հետ այսպե՞ս են վերաբերվում: Հետո էլ խոսում են ինչ-որ տնտեսական ցուցանիշներից, ինչն իրենց հետ ընդհանրապես առնչություն չունի»,-ասաց նա:

Պատգամավորի խոսքով, բացի նրանից, որ ոլորտը չեն պատկերացնում, նաև ազնվություն չունեն. «Անգամ չեն ասում, որ այս կամ այն փորձն են արել, բայց չի ստացվել, կամ որ իրենցից կախված չէ: Մի բացատրություն անգամ չկա, ինչը երկու պատճառ կարող է ունենալ: Կա՛մ թքած ունեն ամենի վրա, կա՛մ էլ չեն տիրապետում իրավիճակին, ոլորտին: Երկու դեպքում էլ ձախողման ամբողջ պատասխանատվությունն իրենք են կրում: Ես հետամուտ եմ լինելու, որ այս ամենի պատասխանատուներն անգործության համար պատասխանատվություն կրեն: Փաստացի հանցավոր անգործություն են ցուցաբերում»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan