Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ) Փաշինյանը դե՞մ է վրացական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին Հայաստան և Վրաստան. նմանություններ և տարբերություններ
17
Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ «Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով հեռացնել այս իշխանությանը». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում. չհամաձայնեցին Ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը. իրավապաշտպաններ Ինձ համար վարչապետի նախընտրելի թեկնածուն անցումային փուլում Բագրատ սրբազանն է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Մենք մեր հողը չենք ծախում. Կիրանցի բնակիչները դժգոհ են դելիմիտացիայի արդյունքներից Պատերազմ Արցախում
Ներքաղաքական օրակարգը թելադրում են Բագրատ Սրբազանն ու շարժումը Աներձագի «կրոնական» վոյաժները Պատրաստվեք, որ ադրբեջանցիների բոլոր պահանջները կատարելու եմ ԱԺ-ում ընդդիմությունը Փաշինյանին իմպիչմենտ հայտարարելու հարցում չի շտապում. ուզում են լավ պատրաստվել Կիրանցի բնակիչները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը․ Գառնիկ Դանիելյան Փաշինյանը պատասխան է տալու Արցախի կորստի համար, դա հանցագործություն է եղել. Վիտալի Բալասանյան ԱԱԾ-ն՝ ՔՊ-ականների պոչին. «Կարճ ասած» (տեսանյութ) Այս իշխանության օր ավել մնալը մեր երկրի, պետության, ժողովրդի համար կործանարար է․ հայտարարություն Մեր դիմաց կանգնած է համակարգային հրեշը. առաջիկա մեծ հանրահավաքին կասենք մեր քայլերը. Բագրատ Սրբազան Որևէ մեկն իրավունք չունի խոչընդոտել լրագրողի մասնագիտական աշխատանքը, անպատվել նրան․ ՀԺՄ Գեղամ Նազարյանի էմոցիոնալ գնահատականները չեն արտահայտում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը. Սեյրան Օհանյան Դիվանագետների համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը Բագրատ սրբազանի գլխավորած շարժման հավաքը Սուրբ Աննա եկեղեցու մոտ (ուղիղ) Փակել ենք ճանապարհը, որ բոլորը գան ու մեր հարցերին պատասխանեն. Կիրանցի բնակիչ Գնել Սանոսյանի թոշակառու մայրը մոտ 230 հազար դոլար արժողությամբ առանձնատուն է կառուցում. «Հետք» Փաշինյանը դե՞մ է վրացական «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքին «Նիկոլական քարոզչության հերթական սուտը»․ Դերենիկ Մալխասյան Անձրևից հետո՝ «քպ-ա-գետեր», «Անվինյանալճեր» ու նման այլ ջրառատ տեսարաններ Հողերը, Փաշինյանի նվիրումով, թուրքն է տանում, Երևանը՝ Ավինյանի նվիրումով՝ ջուրը «Այլևս հրատապություն և հրամայական է դարձել ժամ առաջ բոլորիս ջանքերով հեռացնել այս իշխանությանը». Բագրատ Սրբազան (տեսանյութ) Իջևանի ոստիկանապետը մարզպետի անունից Կիրանցի բնակիչներին փակ հանդիպում է առաջարկում. չհամաձայնեցին Ձերբակալվածը պարտավոր չէ ոստիկանությանը հայտնել ո՛չ իր հեռախոսի գաղտնաբառը, ո՛չ էլ իր հեռախոսահամարը. իրավապաշտպաններ Փոխհատուցումը ոչ թե մեր տների համար են անում, այլ այս տղեքի արյունն են վաճառում․ կիրանցեցի. Տեսանյութ Պաստառի համար գազանաբար հարձակում գործելը դուրս է բոլոր կարգի տրամաբանական մոտեցումներից Գիշերային Մհերը Տրուֆալդինոն Հայաստանից. «Փաստ» Հայաստանի կողմից ՀԱՊԿ-ի ֆինանսավորման դադարեցումը ողբերգություն չէ. ՌԴ ԱԳՆ Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց Որոշ շրջաններում սպասվում է մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ Ինձ համար վարչապետի նախընտրելի թեկնածուն անցումային փուլում Բագրատ սրբազանն է. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)

«Ծնողի համար էնքան դաժան է, որ առողջ երեխուն ուղարկում ես բանակ ու հետ են տալիս կմախք»․ հերոսի մայր․ Մաս 1. Տեսանյութ

 Քաշաթաղից տարհանված ընտանիքի առաջնեկն էր Ժիրայր Մարգարյանը, ում կմաղքացած աճյունը անգամ ԴՆԹ-ով ճանաչելուց հետո ամիսներով պահվել է Աբովյանի դիահերձարանում ու նեխել։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնում է զինծառայողի մայրը՝ Նաիրա Մարգարյանը։

Yerevan.Today-ն այցելել էր հերոսի ընտանիքին։

Ծնողներին միակ որդու աճյունը հանձնվել է նրա զոհվելուց 9 ամիս անց և միայն այն բանից հետո, երբ զոհվածների հարազատները բացահայտեցին որոնվող զինծառայողների աճյունները՝ Աբովյանի դիահերձարանի նկուղում գետնին թափված։

Այդ սկանդալային տեսանյութից հետո, պարզվում է, 20 նույնականացված զինծառայողի մասունք, որոշ դեպքերում՝ ամբողջական մարմիններ հանձնվեցին ծնողներին, մինչդեռ կարող էին պատշաճ հուղարկավորվել շատ ավելի վաղ, բայց չգիտես ինչու և ում մեղքով, ԴՆԹ հետազոտությամբ նույնականացվել էին, բայց շարունակում էին նեխել։ Իսկ մեղավոր անձ չգտնվեց, քանի որ իրավական գործընթացը անավարտ մնաց՝ գործը կարճվելու հիմքերով։

Մեր հերոսը՝ Ժիրայր Գագիկի Մարգարյանը, ծնվել է 2002 թ. հունվարի 7-ին, Վահրամաբերդում։ Նույն թվականի մարտին Գագիկ և Նաիրա Մարգարյան ամուսինները որդու հետ տեղափոխվել են Արցախ, բնակություն հաստատել Քաշաթաղի շրջանի Վակունիս գյուղում։ Ամուսնանալուց հետո Շիրակից տեղափոխված առաջին նորապսակ զույգն են եղել, որ ոտք են դրել ազատագրված տարածք՝ իրենց նորաստեղծ ընտանիքով տուն-տեղ դնելու, հայրենի հողը շենացնելու համար։

Նինա Մարգարյանը 42 տարեկան է, 8 զավակ է մեծացրել Արցախ հողում, առաջնեկը և միակ տղան զոհվեց հանուն Արցախի։ Տիկին Նինան ասում է․ «Պատերազմի ամենաթեժ օրերին ստացա որդուս վերջին զանգը, ու բոթը տեղ հասավ, սկզբում շրջափակման մեջ էին ընկել, մի քանի հոգով հասցրին փրկվել, ուրախացանք, բայց․․․ զոհվեց տղես շրջափակումից դուրս գալուց հետո։ Որդուս մարմինը որոնելու 7-րդ օրը ստիպված եղանք տարհանվել Քաշաթաղից։ Անորոշության մեջ 7 աղջիկներիս առած՝ մղկտոցով ճամփա ընկա»։

Մեկ ու կես տարի Մայիսյան գյուղում է ապրում բազմազավակ ընտանիքը՝ ժամանակավորապես, հույս ունեն, որ շուտով նոր տան հասցեի սերտեֆիկատը կստանան կառավարությունից, այդպես է խոստացվել ․․․

Բայց նոր տան լուրից չի սփոփվում սգավոր մայրը, վրեժ ունի հերոսի որդու առաջ․․․

«Սպանողը թշնամին չէ, դավաճանական միտումն է, որ հազարավոր ոսկի տղերքի կյանքեր խլեց ու հոժարակամ կիսեց Հայրենիքը թշնամու հետ։ Մեր երեխեքը զոհվել են, որ ամիսներ անց թուրքը պատվիրակություն կազմի գա Երևա՞ն, մայրաքաղաքի սրտում պատվեն-հարգեն, թեյ հյուրասերե՞ն, հա՞․․․ .

Հիշո՞ւմ եք 2018-19 թվերին Փաշինյանի ընտանիքը դարձավ իշխանավոր ու առաջինը, որ սկսեց գործել՝ թշնամու հետ համակեցությամբ ապրելու ազգադավ քարոզն էր։ Մինչև պատերազմը Աննան ասում էր՝ Մեհրիբային հրավիրում եմ Շուշի թեյ խմելու, թող գա, պատշաճ կդիմավորեմ, հարգեմ-պատվեմ․․․ Բայց էն ժամանակ ոչ ոք չէր մտածում, որ հրավիրում էր Մեհրիբային ոչ թե թեյ խմելու, այլ մեր երեխեքի արյունը խմելու․․․»,- Yerevan.Today-ի հետ զրույցում մտորում ու դառնացած որոշ զուգահեռներ է անցկացնում Ժիրարի մայրը՝ Նաիրա Մարգարյանը։

Ներկայացնում ենք հատված հաղորդումից։

Հաղորդումն ամբողջությամբ կհեռարձակվի ուրբաթ՝ նոյեմբերի 18-ին։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan