Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
18
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ) Կիրանցի բնակիչները դժգոհ են Տավուշի մարզպետի հետ հանդիպումից Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ

Փոխվել է գազի և էլեկտրաէներգիայի բարտերային սակագինը. ո՞րն է կառավարության լռության պատճառը

Մինչև իշխանափոխություն՝ հայ-իրականական տնտեսական հարաբերությունները, հատկապես էներգետիկ ոլորտում, դժվարությամբ, բայց հաջողությամբ առաջ էին գնում։ Իշխանափոխությունից 4,5-5 տարի հետո ոչ միայն որևէ նոր ծրագիր չի նախանշվել, այլև եղածներն են տապալել։ Տարիներ անց, անգամ մեկնարկած ծրագրերը չեն կարողանում ավարտին հասցնել։ Չսկսվածների մասին անիմաստ է անգամ խոսելը։ Ո՞վ է հիմա հիշում Մեղրիի հէկ-ի ծրագրի մասին, որը պիտի իրականացվեր բացառապես իրանական կապիտալով, արտադրված հոսանքը որոշ ժամանակ մատակարարվեր Իրան, իսկ հետո կայանը դառնար Հայաստանի սեփականատությունը։

Հայ-իրանական տնտեսական, նաև քաղաքական հարաբերությունները իշխանափոխությունից հետո գրեթե փակուղի մտցվեցին։ Թեև վերջերս Թեհրան կատարած Նիկոլ Փաշինյանի կարճատև այցի ընթացքում մի հուշագիր ստորագրվեց, որն իշխանությունները փորձեցին ներկայացնել՝ որպես դարի ձեռքբերում, այն իրականում որևէ նոր բան չի պարունակում։ Այդ մասին պայմանավորվածությունները շատ վաղուց էին կայացված, պարզապես մեկ անգամ ևս վերաթարմացվեցին ու ոչ ի նպաստ Հայաստանի։

Խոսքն իրանական գազի դիմաց էլեկտրաէներգիա մատակարարելու ծրագրի մասին է, որը գործում է դեռևս 2007թ.։ Հայաստանը Իրանից գազ է ստանում, «Երևանի ջէկ»-ում արտադրում էլեկտրաէներգիա և մատակարարում Իրանին։

Ստացված գազի կամ արտադրված էլեկտրաէներգիայի մի մասն էլ մնում է Հայաստանին։

Դեռ ծրագրի մեկնարկին կար պայմանավորվածություն, որ այն պետք է ընդլայնել և ավելացնել ծավալները։ Բայց դրա համար չկային անհրաժեշտ ենթակառուցվածքներ, մասնավորապես՝ հոսանքն Իրան տեղափոխելու համար։ Այդ պատճառով էլ որոշվեց կառուցել ևս մեկ՝ երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը։

Գծի բուն շինարարությունը սկսվել է դեռևս 2016-17թթ.։ Նախատեսվում էր այն ավարտին հասցնել 2019թ., որպեսզի սկսվեր գազ-էլեկտրաէներգիա ծրագրի երկրորդ փուլի իրականացումը։ Եկան այս իշխանություններն ու ձախողեցին գծի կառուցման բոլոր հնարավոր ու անհնարին ժամկետները։

2019թ. այն պետք է պատրաստ լիներ շահագործման, բայց մինչև հիմա պատրաստ չէ։ Ամեն տարի երկարացնում են ծրագիրն ավարտելու ժամկետները, բայց ամեն անգամ չեն կարողանում տեղավորվել դրանց մեջ։ Հիմա էլ որոշել են, որ այն պետք է ավարտեն հաջորդ տարվա վերջին։

Աշխատանքների գրեթե 20 տոկոսը դեռևս սպասում են իրականացման։ Ու մեծ հարց է, որ այս անգամ, հերթական հետաձգումից հետո, կհասցնեն տեղավորվել նախանշված ժամկետում։

Մինչդեռ, այս գծի կառուցումից է կախված, թե ե՞րբ և որքանո՞վ հնարավոր կլինի ընդլայնել գազի դիմաց էլեկտրաէներգիայի մատակարարման նախկիններից մնացած այն եզակի էներգետիկ ծրագիրը, որը դեռ գործում է։ Որքան երկար է ձգվում էլեկտրահաղորդման գծի կառուցումը, այնքան հետաձգվում է նաև ծրագրի ընդլայնման ժամկետը։

Եթե այդ գիծը ժամանակին կառուցված ու շահագործման հանձնված լիներ, ապա վաղուց արդեն կարող էր կրկնապատկված լինել Հայաստան մատակարարվող իրանական գազի ծավալը։

Այն, որ Իրանը պատրաստ է կրկնապատկել գազի մատակարարումն այս ծրագրի շրջանակներում՝ նորություն չէ։ Դա վաղուց է հայտնի, նաև ամրագրված է նախկինում ստորագրված փաստաթղթերում։ Նիկոլ Փաշինյանի այցի շրջանակներում վերաստորագրված հուշագիրն այս առումով որևէ նոր բան չի պարունակում։ Այլ բան, որ փոխվում է ծրագրի, այսպես կոչված, բարտերային սակագինը, ընդ որում՝ ի վնաս Հայաստանի։

Այս մասին է, որ Հայաստանի իշխանությունները ոչինչ չեն խոսում, փոխարենը՝ չեն վարանում դարի ձեռքբերում համարել գազի ծավալների կրկնապատկման վերաբերյալ նախկինների կողմից բանակցված ու ձեռք բերված պայմանավորվածությունը։ Երբեմնի հաջողված այդ ծրագրին այս իշխանության մասնակցությունը մինչև հիմա ոչ մի դրական բան չի տվել։ Ընդհակառակը՝ իշխանություններն իրենց ապաշնորհությամբ հասան նրան, որ փոխվեց նաև փոխանակման մեխանիզմը։

Նախկինում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, Հայաստանը յուրաքանչյուր 1 խորանարդ մետրի դիմաց Իրանին է մատակարարում 3 կվտ ժամ էլեկտրաէներգիա։ Հաշվի առնելով, որ 1 խորանարդ գազից «Երևանի ջէկ-ում» ստացվում է շուրջ 4,5 կվտ ժամ հոսանք, ծրագրի շրջանակներում Հայաստանին մնում է 1,5 կվտ ժամ էլեկտրաէներգիա կամ համարժեք գազ։

Այնպես չէ, որ դա հայկական կողմի բացարձակ շահույթն է, որովհետև դրա շրջանակներում պետք է փոխհատուցվեն նաև իրանական գազն էլեկտրաէներգիայի վերածելու գործընթացում «Երևանի ջէկ»-ի ծախսերը։

Դրանով հանդերձ, բարտերային այդ սակագինը միանշանակ ձեռնտու է եղել Հայաստանին։

Սակայն Նիկոլ Փաշինյանի վերջին այցի ժամանակ ստորագրված նոր հուշագրով փոխվել է մատակարարումների հարաբերակցությունը։ Այդ մասին հուշագրի ստորագրումից հետո ակնարկեց Իրանի նավթի փոխնախարար, Իրանի ազգային գազային ընկերության (NIGC) գլխավոր տնօրեն Մաջիդ Չեգենին։

«Իրան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի ընթացքում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Իրանի հետ համագործակցության վերաբերյալ, ի լրումն «գազի դիմաց էլեկտրաէներգիա» բարտերային համաձայնագիրը մինչև 2030 թվականը երկարաձգելու մասին համաձայնագրի։ Սրանից ելնելով, արտահանվող գազի ծավալների ավելացմանը համապատասխան, կփոխվի նաև էլեկտրաէներգիայի բարտերային սակագինը»,-նշեց Իրանի ազգային գազային ընկերության գլխավոր տնօրենը։

Գազի ծավալներն ավելացնելուց հետո, թե ինչպիսի՞ն կլինի գազ-էլեկտրաէներգիայի փոխանակումների նոր սակագինը, մեր իշխանությունները խնամքով թաքցնում են։ Բայց հաշվի առնելով այն, որ իրանական կողմը վերջին տարիներին ձգտում էր վերանայել այս հարաբերակցությունը և մատակարարված գազի դիմաց ավելի շատ էլեկտրաէներգիա ստանալ, կարելի է ենթադրել, թե այն ինչպես է փոխվել։

Դրա վերաբերյալ խոսակցությունները սկսվեցին Հայաստանում իշխանափոխությունից հետո և ահա հասան իրենց հանգրվանին։ Այդպես էլ իշխանությունները ոչինչ չկարողացան փոխել իրանական կողմի մտադրություններում։

Հայաստանի համար, անշուշտ, կարևոր է իրանական գազի մատակարարումը, բայց ծավալների այն կրկնապատկումը, որն այդքան ոգևորել է իշխանության որոշ ներկայացուցիչների, ովքեր անգամ պատմական պայմանավորվածություններից էին սկսել խոսել, մեզ մեծ բան չի տալու։ Մի բան էլ նվազում է ծրագրի շահավետությունը։ Այն, որ 350-400 մլն խորանարդ մետրի փոխարեն, 2023թ. հետո, այն էլ, եթե հաջողվի հերթական նախանշված ժամկետում ավարտին հասցնել երրորդ բարձրավոլտ էլեկտրագծի շինարարությունը և դնել լարման տակ, Հայաստանը կարող է ստանալ կրկնակի ավելի գազ, շատ բան չի ավելացնում գազի մեր այլընտրանքային ապահովվածության առումով։ Գազը ինչպես գալու է, այնպես էլ էլեկտրաէներգիայի տեսքով վերադառնալու է։ Ավելին՝ բարտերային սակագնի վերանայման արդյունքում, իրական օգուտները դրանից նույնիսկ կարող են ավելի քիչ լինել, քան հիմա են։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan