Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
18
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ)

Վարկերը արդյունավետ կառավարեք, թքած ունեմ՝ քանի աթոռ եք գնել, կարևոր է՝ աթոռներն ինչին են ծառայում

Բյուջետային աջակցության ծրագրի ներքո վարկ վերցնելը նշանակում է, որ զարգացման գործակալությունը կամ ֆինանսական կազմակերպությունը տալիս է արտոնյալ պայմաններով փող և դրան զուգահեռ՝ «տնային աշխատանք»։ Այս մասին 24News-ին ասաց տնտեսագիտության թեկնածու, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

Կառավարությունն այսօր նիստի ժամանակ դրական եզրակացություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության միջև թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրին» հավանություն տալու վերաբերյալ նախագծին:

Ըստ նախագծի՝ համաձայնագրի ստորագրումը ենթադրում է վարկի տեսքով բյուջետային աջակցության ծրագրի ներքո 100 մլն եվրո միջոցների ստացում: Ըստ նախագծի՝ ծրագրի շրջանակը մասնավորապես ներառում է՝

1.հարկաբյուջետային պլանավորման, թափանցիկության, ռիսկերի կառավարման, ինչպես նաև՝ պետական ծախսերի արդյունավետության բարձրացումը, 2. պետական ներդրումների, այդ թվում՝ պետություն-մասնավոր գործընկերության համակարգի բարեփոխումները, 3.պետական գնումների համակարգի արդիականացումը, 4.կանաչ տնտեսության քաղաքականության մշակումը, կլիմայի փոփոխության հարմարվողականության բարձրացումն ու կանաչ ֆինանսական գործիքների կիրառության ընդլայնումը, 5.կառավարության պարտքի կառավարման համակարգի բարելավումը, 6.ֆինանսական և կապիտալի շուկաների զարգացումը, 7.կորպորատիվ թափանցիկության ընդլայնումը հաշվապահական հաշվառման և առուդիորական գործունեության կարգավորման իրավական շրջանակի վերանայմամբ: ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանի խոսքերով՝ այս տեսակի վարկը տրվում է որպես բյուջեի ֆինանսավորման աղբյուր, իսկ «տնային աշխատանքը» զարգացման կոմպոնենտը, այսինքն՝ ասում են՝ «տվյալ ուղղություններով փոփոխություններ անես, որպեսզի կարողանաս համապատասխանել այդ վարկի ստացման պահանջներին»։ «Այսպիսի վարկը վատ գործիք չէ, որովհետև եթե պետությունն այս գումարը չվերցնի որպես դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուր, պետք է՝ ա) ներքին պարտք թողարկի, բ) կապիտալի շուկայում պարտք թողարկի։ Այսպիսի վարկն ավելի արտոնյալ է, ճիշտ է արտարժույթային է, բայց օրինակ՝ 100 միլիոնը կապիտալի շուկայից եթե վերցնես, ավելի բարձր տոկոսադրույքներ են լինելու։ Երկրորդ առավելությունն այն է, որ տրվում է տնային աշխատանք։ Քեզ այդ ֆինանսական գործով ստիպում են ավելի ագրեսիվ ռեֆորմներ իրականացնել։ Վարկ վերցնելը վատ բան չէ, այլ բան է, թե որքան է ծավալը, ինչպես ես կառավարում», - ընդգծեց տնտեսագետը։

«Վերջին տարիների գերակայություններում ուրիշ պրոբլեմ կա։ Չեմ կարողանում հասկանալ պրեմիալ ֆոնդի, գործուղումների, թեկուզ կապիտալ ծախսերը։ Այսպես չի կարելի, պետք է գերակայությունները վերանայվեն։ Օր․՝ ծախս ես կատարում, ճանապարհ ես նորոգում, և այդ ճանապարհով նախկինում 100 մեքենա էր անցում, հիմա՝ 5, որովհետև դու պաշտպանական խնդիրները չես լուծել, որ հարավային տարածքներում դիրքերը կահավորես։ Թուրքերի կողմից դիտարկվում է այդ ճանապարհը, մարդիկ վտանգ են տեսնում անցնելիս, դա արդեն անարդյունավետ ծախս է։ Նշանակում է՝ կատարել եմ կապիտալ ծախսը, բայց այն չի տվել ցանկալի արդյունքը։ Նպատակն էր, որ 100 մեքենան դառնար 200, բայց անցնում է 5 մեքենա»,-պարզաբանեց Արամյանը։

Վարդան Արամյանը նաև ցուցանիշներ նշեց․ «Ոստիկանական համակարգի վրա ծախսերն ավելանում են վերջին տարիներին։ Որպես հարկատու՝ նայում եմ, թե իմ փողն ինչպես է ծախսվում։ Երբ որ տեսնում եմ, որ համակարգի մեծացմանը զուգահեռ աճում է հանցագործությունների, ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, ուրեմն անարդյունավետ, բուտաֆորիկ ծախս է։ Իմ՝ որպես հարկատուի ամենակարևոր խնդիրը չեն լուծում։

Հունվար-սպետեմբերով ՃՏՊ-ի թիվը 70%-ից ավելի է աճել, մահացությունների թիվը 71%-ից ավելի է աճել»։ «Երբ որ պարտք ենք վերցնում, եթե համընդհանուր ծախսերից ենք խոսում, երկու թիրախ կա՝ 1․ ծախսերի գերակայություն․ ո՞րն է ավելի առաջնահերթ և 2․ ծախսերը արդյունավետությունը, այսինքն՝ մեր ճյուղային ծախսերը սկզբնական, միջանկյալ և վերջնական ի՞նչ արդյունքներ են ունենում։ Ես թքած ունեմ, թե քանի աթոռ եք առնում, ինձ համար կարևոր է, թե այդ աթոռներն ինչի են ծառայում», - եզրափակեց Արամյանը։

Աղբյուր՝ 24News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan