Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ
18
Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)

Այդ 14.1 տոկոսը կարող է փուչիկի նման պայթել, երբ ռուսները վերադառնան․ Սուրեն Պարսյան

168.am-ը գրում է․ «Վիճակագրական կոմիտեն հրապարակել է 9 ամսվա սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: 

Ըստ այդմ՝ աճ է արձանագրվել բոլոր ոլորտներում՝ բացի գյուղատնտեսությունից. այս ոլորտը, ինչպես վերջին տարիների բոլոր վիճակագրությունների դեպքում, գրանցել է անկում:

Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.1 տոկոսով: Ամենամեծ աճն արձանագրվել է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ 62.5 տոկոս, արտահանումն աճել է՝ 63.8, իսկ ներմուծումը՝ 61.6 տոկոսով:

Ծառայությունների ծավալն աճել է 27.1 տոկոսով, շինարարության ծավալը՝ 14.3, առևտրի շրջանառությունը՝ 14.5, արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 10 տոկոսով: Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 16.9 տոկոսով: Անկումը գյուղատնտեսության ոլորտում 0.7 տոկոս է:

«2022թ. սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 14.6%-ով, իսկ 2022թ. առաջին ինը ամիսներին` 14.1%-ով։ Հիշեցնեմ, որ Հայաստանի լավագույն ՀՆԱ իրական աճը եղել է 2003թ., երբ արձանագրվել է 14% ՀՆԱ աճ»,- ֆեյսբուքյան իր էջում ավետել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:

Բայց այս հայտարարությունից հետո որևէ հրաշք տեղի չունեցավ, և քաղաքացիների ընդհանուր կենսամակարդակի բարելավում չարձանագրվեց. աճի շահառուները դարձան սահմանափակ շրջանակներ:

Ի դեպ, տնտեսագետները մեկ անգամ չեն նշել, որ այս աճն իրավիճակային է, քանի որ ՀՀ տնտեսությունն այդպիսի ներուժ չուներ:

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը նկատեց՝ ռուս-ուկրաինական հակամարտության առաջին օրերին անգամ ենթադրվում էր, որ այն խիստ բացասաբար կազդի Հայաստանի վրա՝ ինչպես, օրինակ, 2014 թվականի Ղրիմի ճգնաժամը, երբ ՀՀ-ն տուժեց ՌԴ նկատմամբ կիրառված տնտեսական պատժամիջոցներից:

«Նախկին փորձը հաշվի առնելով՝ կարծում էինք, որ այս տարի ևս կունենանք ճգնաժամային իրավիճակ: Դրանով էր պայմանավորված, որ ՀՀ կառավարությունը, ԿԲ-ն իրենց 7 տոկոսանոց տնտեսական աճը նվազեցրին՝ հասցնելով մինչև 1.5 տոկոսի:

Սակայն, երբ ապրիլից սկսեցին ՌԴ քաղաքացիները գալ, իրենց հետ բերեցին ոչ միայն խնայողությունները, այլև նոր աշխատատեղեր՝ հիմնելով բիզնեսներ (այս տարվա ընթացքում շուրջ 5000 ռուսական ընկերություններ են ստեղծվել հիմնականում ՏՏ ոլորտում), նրանք նաև նպաստեցին, որ միջին անվանական աշխատավարձն աճ գրանցի: Այսինքն՝ ՀՀ տնտեսական աճի հիմնական ազդող գործոնը եղել է գումարների հոսքը ՀՀ, որը մինչև այդ չի եղել. իրավիճակը բավականին նման է 2000-ականներին, երբ մենք շինարարական բում ունեինք և արձանագրեցինք երկնիշ տնտեսական աճ»,-168.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետը:

Քաղաքացին ե՞րբ կզգա այդ աճը՝ հարցին ի պատասխան՝ Սուրեն Պարսյանը պարզաբանեց, որ աճը տնտեսության վրա բաշխվել է անհամաչափ, հետևաբար՝ սահմանափակ ոլորտներ են դրան առնչվել:

«Այս 14.1 տոկոսի մոտավորապես 11 տոկոսը բաժին է ընկել առևտրի և ծառայությունների ոլորտին (օրինակ, բանկային համակարգում 43 տոկոսից ավել աճ է արձանագրվել այս տարվա ընթացքում):

Եվ եթե մասնավոր հատվածի կոնկրետ ոլորտներում արձանագրվել է անվանական աշխատավարձի աճ, ապա պետական հատվածում աշխատավարձերն աճել են ընդամենը 3.6 տոկոսով՝ այն դեպքում, երբ գնաճը 8.6 տոկոս է: Այսինքն՝ պետական սեկտորի աշխատատեղերի կենսամակարդակը կտրուկ վատթարացել է, իսկ մասնավոր սեկտորում աշխատավարձի աճը վերաբերում է, օրինակ, ՏՏ, բանկային ոլորտներին, բայց սննդի արտադրության ոլորտում անկում կա՝ մսամթերքի, կաթնամթերքի արտադրության դեպքում, գյուղոլորտում ևս անկում է արձանագրվել, իսկ գյուղոլորտում զբաղված է մեր բնակչության 1/3-ը:

Այսինքն՝ այս 14.1 տոկոսն անարդար, կամ ոչ հավասարաչափ է բաշխվել, և այս աճից օգտվել են սահմանափակ թվով մարդիկ, հետևաբար՝ մարդկանց կենսամակարդակի որակի վրա փոփոփոխություն չի ունեցել: Այդ 14.1 տոկոսը շատ արագ կարող է փուչիկի նման պայթել, երբ ռուսները վերադառնան և գումարների հոսքը դադարի»,- մանրամասնեց տնտեսագետը»»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan