Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
18
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ)

Անդրանիկ Քոչարյանը տեքստեր է գրո՞ւմ «Հեղափոխության պահապանների» համար, և ինչո՞ւ է այս անձին հասանելի պետական ​​գաղտնիքը. Տեսանյութ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր երեկվա ասուլիսի ժամանակ, ի թիվս այլնի, հայտարարեց, որ «եթե անհրաժեշտ է Նիկոլ Փաշինյանին տրամադրել մարդասիրական/հումանիտար միջանցք՝ իշխանություն փոխելու համար, ապա դա պետք է անել»։ Ի՞նչ է նշանակում «մարդասիրական միջանցք»: Դա նշանակում է, եթե Փաշինյանին անհրաժեշտ են անձնական անվտանգության երաշխիքներ, ապա այդ երաշխիքները պետք է տրվեն, քանի որ պետության ճակատագիրը փրկելն ավելի կարևոր է, քան մեկ անհատին պատժելու ցանկությունը։

Քոչարյանի խոսքերից հետո Փաշինյանի որոշ կողմնակիցներ, այդ թվում՝ Ալեն Սիմոնյանի և «Հեղափոխության պահապանների» կազմակերպության հետ կապված անհատներ, սկսեցին մեկնաբանել «մարդասիրական միջանցք» արտահայտությունը՝ Ադրբեջանի պահանջած «Զանգեզուրի միջանցքի» համատեքստում ու տրամաբանությամբ։

Թվում էր, թե նման հիմարությունը չպետք է դուրս գա սոցցանցերից, բայց այսօր ԱԺ անվտանգության մշտական ​​հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մեկնաբանեց նախագահ Քոչարյանի խոսքերը «Հեղափոխության պահապանների» տված մեկնաբանությունների համատեքստում: Չհասկանալով, թե ինչ է ասում՝ Անդրանիկ Քոչարյանը Ռոբերտ Քոչարյանի խոսքերն անվանեց «վտանգավոր»:

Հայաստանում քաղաքական անպատասխանատվությունը վաղուց դուրս է եկել սոցցանցերից, բայց բոլորիս համար ֆիզիկակապես վտանգավոր է այն իրավիճակը, երբ ԱԺ անվտանգության մշտական ​​հանձնաժողովի ղեկավարը «քաղաքական մարդասիրական միջանցքը» չի տարբերում «արտատարածքային Զանգեզուրի միջանցքից»։ Ինչպե՞ս կարելի է նման մարդուն թույլ տալ մուտք ունենալ պետական ​​գաղտնիքներին:

Իսկ գուցե մեր իշխանությունների տրամաբանությամբ կրկին Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն են մեղավոր, որ Անդրանիկ Քոչարյանը չի հասկացել ասվածի էությունը կամ փորձում է միտումնավոր մոլորեցնել իր ունկնդիրներին։

Սևակ Դանիելյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan