Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ)
18
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան

Նիկոլ Փաշինյանւ որոշել է գնալ Սաակաշվիլի ճանապարհով՞

Նիկոլ Փաշինյանը վերջին ժամանակաշրջանում որոշել է շեշտակիորեն մեծացնել իր հակառուսական քայլերը, պատճառաբանելով, որ Մոսկվան պատշաճ ձևով չի պաշտպանում Հայաստանը Ադրբեջանի հարձակումներից:

Որպես օրինակ նա առաջ բերեց այն պնդումը, թե Հայաստանն ունի բավարար գումարներ զենք գնելու համար, սակայն ՀԱՊԿ-ի կապանքնմերը դա թույլ չեն տալիս:

Թե ինչու՞ նա որոշեց հենց ՀԱՊԿ-ից սկսել Մոսկվայի հասցեին քննադատությունը այլ հարց է: Սակայն նրա այս պնդումը հերքեցին միանգամից, թե ՀՀ երկրորդ նախագահն իր ասուլիսում, և թե նախկին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: Երկուսն էլ պնդեցին, որ ՀԱՊԿ-ի անդամակցությունը երբեք չի խանգարել, որ Հայաստանը զենք ու զինամթերք գնի այլ երկրներից: Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ կոնկրետ օրինակ բերեց, թե ի՞նչ են գնել իր կառավարման տարիներին: ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ էլ Հայաստանը զենքի մի քանի տեսակներ էր գնել Չինաստանից: Իսկ այսօր լուրեր կան, որ Հայաստանը պատրաստվում է զենք ու զինամթերք գնել Հնդկաստանից:

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի այդ պնդումը, որն սուտ էր, անհրաժեշտ էր, որպեսզի ՀԱՊԿ-ին քննադատելով նա կարողանա լուծել բոլորովին այլ խնդիրներ:

Այն որ ՀԱՊԿ-ը ձևական կառույց է, գիտեն բոլորը: Կոնկրետ Հայաստանի համար միշտ կարևոր է եղել ՀԱՊԿ-ի անդամակցությունը, որպեսզի մենք կարողանանք էժան զենք և զինամթերք ստանալ Ռուսաստանից: Ի դեպ հենց այդպես էլ եղել է: Հակառակ դեպքում, մենք չէինք կարող դիմակայել ավելի հարուստ Ադրբեջանին, ով իր նավթադոլարների միջոցով բազմամիլիարդանոց զենք և զինամթերքի գնումներ  էր կատարում վերջին քսան տարվա ընթացքում:

Ինչ վերաբերվում է Փաշինյանի ներկայիս քայլերին, ապա կասկած է առաջանում, որ նա հող է նախապատրաստում, որ Հայաստանը դուրս բերի այդ կառույցից: Թե ինչ վտանգների կարող է բերել մեզ համար նրա այդ քայլը, կխոսենք մեկ այլ անգամ:

Պարզապես ակներև է, որ Փաշինյանն իր այդ որոշումը խոստացել է «դրսում» որոշ շրջանակներին, փորձելով իր այդ քայլով սիրաշահել, ինչպես որ դա անում էր Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին այդ երկրում:

Բայց ի տարբերություն Վրաաստանի, մենք շատ ավելի մեծ գին կարող ենք վճարել իր այդ քայլի համար, որի հետևանքների ծանրությունը նույնիսկ դժվար կլինի գնահատել:

Թե ինչու է նա որոշել գնալ այդ քայլին, արդեն հասկանալի է դառնում: Բայց դա արդեն այլ խոսաքցության թեմա է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan