Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Չի կարող անօրակարգ իշխանությունը հարատևել․ անխուսափելի է այդ իշխանության ձախողումը․ Վիկտոր Սողոմոնյան
12
Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է նոր թափով. մայիսի 12-ին, ժամը 17-ին՝ երթ Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքում «Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք» «Uարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում Երեւանի կենտրոնում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան Ձեր մկաններն ու մտքերը լարեք, որ շուտով պետք է անենք դա․ Բագրատ Սրբազան Պատերազմ Արցախում
Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է նոր թափով. մայիսի 12-ին, ժամը 17-ին՝ երթ Սուրբ Պատարագ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Գնացքից ուշացած պսեւդոլիբերալները. Ստեփան Դանիելյան Սրբազանը հայ ժողովրդի մեջ արթնացնում է նրա իրական հատկանիշները՝ բարոյականությունն ու պատիվը, աստվածասիրությունն ու հայրենասիրությունը. Աշոտյան Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ սրբազանի կոչը` սփյուռքահայերին Իլհամը Նիկոլից անվերապահ կապիտուլյացյա է պահանջում՝ ոչ թե խաղաղություն Փաշինյանը այլ պայքարի մեթոդ չի թողել, քան փողոցայինը. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Լեմկինի ինստիտուտը քննադատել է Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ արած հայտարարությունը Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Սյունիքում Ադրբեջանցիները չեն թողնում մերոնք փշալար քաշեն, ասում են՝ ավելի հետ գնացեք. Եթե իշխանափոխություն չեղավ՝ հայրենիք ունենալու մասին մոռացեք. Արարատ Շեգունց Բագրատ Սրբազանի դեմ հակաքարոզը հիմնված է ստի ու կեղծիքի վրա. Աստղիկ Սարգսյան Չի կարող անօրակարգ իշխանությունը հարատևել․ անխուսափելի է այդ իշխանության ձախողումը․ Վիկտոր Սողոմոնյան «Կարմիրբերետավորների կողմից բիրտ ու անհամաչափ ուժի կիրառման հետևանքով բերման ենթարկված քաղաքացիներից մեկը ստացել է մարմնական վնասվածք» «Uարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժով բերման են ենթարկում Երեւանի կենտրոնում ակցիա իրականացնողներին (տեսանյութ) Փաշինյանն անձամբ ստուգել է, որ առաստաղը հատակից բարձր լինի (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Հայի, Հայաստանի, Հայրենիքի ու... Եկեղեցու. «Փաստ» Գործի է դրվել Հայկազ Ջոմարդյանը. Տեսանյութ «Էջմիածին» դաշինքի ղեկավարի մոտ հայտնաբերվել է մեկ բաժակ «Դուետ» սուրճ. Կոչուբաև Ինչպես չխանգարել և ջուր չլցնել անհայրենիքության ջրաղացին Բերման են ենթարկվել «Էջմիածին» դաշինքի ղեկավարն ու այլ անդամներ Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել Ի՞նչ է քննարկել սրբազանը պատգամավորների հետ Էջմիածնեցիները Փաշինյանին «սուրճի են հրավիրում» էս մարդիկ այդքա՞ն վախեցած են երկրորդ նախագահից, թե՞ ինձնից են վախեցած․ Սրբազան Շաբաթ օրը՝ խաղաղ անհնազանդության ակցիաներ, կիրակի 18:30-ին՝ հանրահավաք Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակն է․ այդպես էլ շարունակվելու է․ Ալիև «Լեգիտիմին» ասեք՝ մի միտինգ էլ դու արա. «Կարճ ասած» (տեսանյութ) Հիմա գործը պիտի ԱԺ ընդդիմությունն անի. Ստեփան Դանիելյան Սուրեն Պետրոսյանը՝ երիտասարդներին. Համոզված եմ, որ ձեր կամքով, արժեքներով բեկելու եք այս պատմական ընթացքը Այսօր ուսանողը դուրս է եկել և ասել՝ տեր է իր հայրենիքին․ Գառնիկ Դանիելյան

Ջերմուկ. ինչպես է փոխվել կյանքը առողջարանային քաղաքում՝ ադրբեջանական հարձակումից հետո. լուսանկար, տեսնայութ

Ջերմուկի բնակիչ Արարատ Սարգսյանն անցած տարի անտառում փոքրիկ տուն էր կառուցել՝ հույսով, որ այն որպես հյուրատուն կաշխատացնի։ Մեկ տարի անց, սակայն, սեպտեմբերի 14–ին, Սարգսյանների ընտանիքը զրկվեց եկամտի միակ աղբյուրից. ադրբեջանական զինուժի հրթիռակոծման ժամանակ արկն ընկավ նրանց նորակառույց տան վրա։ Բարեբախտաբար, տանը մարդ չի եղել, արկակոծության հետևանքով ավերվել է տան ներսն ամբողջությամբ, շենքից քիչ հեռու գտնվող հանգստի սենյակը, նույնիսկ այգու մեծ եղևնին է տապալվել (ֆոտոռեպորտաժ

«Այնքան հզոր զենք է եղել, որ անցել է մինչև ներս, ներսը նույն ավերակ վիճակն է»,–պատմում է Արարատ Սարգսյանը, որը տուն է վերադարձել՝ լրագրողներին ավերածությունները ցույց տալու համար։

Հյուրասենյակի սեղանին կտրատած միրգն է, բաժակներ ու ափսեներ, Սարգսյաններն ամսի 12–ի երեկոյան նստել են սուրճ խմելու, սկսվել է հրետակոծությունն, ու ընտանիքը, սեղանն այդպես թողնելով, արագ դուրս է եկել տնից։ Սեպտեմբերի 14–ին օրվա երկրորդ կեսին Արարատը վերադարձել է տուն և տեսել՝ տունն ավերված է։ Կնոջն ու որդուն Ջերմուկից հանել է, իսկ ինքը՝ մնացել։

Սարգսյանները միակ ընտանիքը չեն, որ ստիպված են եղել արագ լքել տները։ Հայաստանում զբոսաշրջային ամենագրավիչ քաղաքներից մեկը՝ Ջերմուկը, արդեն 1 շաբաթից ավելի փակ է տուրիստների համար, քաղաքում մարդկանց շարժը քիչ է. կամ տարհանվել են, կամ ապաստարաններում են։ Սեպտեմբերի 12–ի լույս 13–ի գիշերը Երևանից 173 կիլոմետր հեռավորության վրա գտնվող առողջարանային քաղաքի բնակիչներն ու հարյուրավոր զբոսաշրջիկները ստիպված էին արագ հեռանալ Ջերմուկից՝ շատերը նույնիսկ հյուրանոցներում թողնելով իրերը, քանի որ Ադրբեջանը հրետակոծում էր ինչպես դիրքերը, այնպես էլ քաղաքը։ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Վայոց Ձորում տուժել են հյուրատներ, առողջարան, ճոպանուղին, փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի շենքը, երկու արկ ընկել է Կեչուտի ջրամբարի վրա, ադրբեջանցիները խփել են նաև գյուղի գերեզմանոցին։

Կեչուտ համայնքի բնակիչները մինչև այս պահը զրկված են ոռոգման ջրից, ջրագիծն անցել է ադրբեջանցիների վերահսկողության տակ։ Բնակավայրի վարչական ղեկավար Արտակ Բագրատյանի խոսքով, բնակիչներն անելանելի վիճակում են, քանի որ գյուղում ամեն տարի 10 հա տարածքում կարտոֆիլ են ցանում, որը չգիտեն, թե ինչպես են ոռոգելու։ Սեպտեմբերի 20–ից գազամատակարարումն ու էլեկտրականությունը վերականգնվել է: Բացի այդ, պայթյուններից գյուղի վերևի հատվածում անասուններ են սատկել, նաև վիրավորվել: Խոտը մնացել է սարում, մարդիկ չեն կարողանում բերել: Գոմերը նույնպես վնասվել են։

Քաղաքացիական ենթակառուցվածքներից առաջինը հարվածել են Ջերմուկի ճոպանուղուն։ NEWS.am–ի հետ զրույցում համայնքային ճոպանուղու տնօրեն Արմեն Թադևոսյանը պատմել է, որ առաջին հարվածը եղել է ճոպանուղին փակելուց րոպեներ անց, աշխատողը հրաշքով է փրկվել. «Քաղաքի վրա առաջին հարվածը եղել է ճոպանուղուն: Դրանից հետո եղել է զորամասը, զորամասի պահեստները, քաղաքի մերձակա բոլոր տարածքները: Էլի հարվածներ են եղել ճոպանուղուն դադարներով: Կոնկրետ ճոպանուղին հրետակոծվել է մեծ տրամաչափի ականանետերով: Հաստատ ճոպանուղուն թիրախային են հարվածել: Երևի մտածել են, որ սա ռազմավարական, վտանգավոր կառույց է, որովհետև ճոպանուղու գագաթից երևում է այն տարածքը, որտեղ իրենք ներխուժել են այս պահին»։

2008թ.–ի հունվարի 1–ից գործող ճոպանուղին տարեկան միջինը 25-35 հազար այցելու է ունենում: Նախնական հաշվարկներով, միայն առաջին ենթակայանի մալուխներն ու հենասյուները վերանորոգելու համար անհրաժեշտ է ավելի քան 200 հազար դոլար։ Նշենք, որ Ջերմուկ այցելողների համար պարտադիր այցելելու վայրերն են ճոպանուղին, ջրվեժը և հայտնի ըմպելասրահը: Ընդհանուր առմամբ, քաղաքի տարածքում կան 40 տաք, բազմաթիվ միկրոէլեմենտներով հարուստ աղբյուրներ, որոնց ջուրը բուժում է ամենատարբեր հիվանդություններ: Սա է պատճառը, որ աշխարհի տարբեր ծայրերից քաղաքն ընդունում է բազմաթիվ հյուրերի, որոնք բուժվում են տաք և սառը ջրերով։

Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո տնտեսագետ Սուրեն Պարսյանը կարծում է, որ դեպի Ջերմուկ տուրիստական հոսք չի լինելու. «Կորցրել ենք բավական շատ հողակտորներ, որոնց մեծ մասն ունեին գյուղատնտեսական մեծ նշանակություն։ Վնասվել են խոտհարքներ։ Խոտհարքներն անասնապահության համար այս պահին դարձել են թիվ մեկ խնդիրը։ Միաժամանակ, այդտեղ անշարժ գույքն է էժանանալու։ Այստեղ է գտնվում նաև Ամուլսարի հանքը, որտեղ մոտ 350 մլն դոլարի ներդրում է կատարվել։ Ամերիկյան և կանադական ներդրում կատարողները և հայկական կողմը պետք է դիմեն բոլոր միջազգային ատյաններին փոխհատուցման պահանջով, եթե ռազմական գործողությունները հետևանք ունենան նաև Ամուլսարի համար»։

Նշենք, որ ադրբեջանական հրետակոծությունից նաև հրդեհվել էին Ջերմուկի անտառները։ Պաշտոնական տեղեկատվության համաձայն, հրդեհները զգալի վնաս են հասցրել 10 հա անտառածածկ տարածքի կենսաբազմազանությանը, ներառյալ էնդեմիկ բուսական և կենդանական աշխարհին` հանգեցնելով հողերի դեգրադացմանը: Այս տարածքներում աճող բույսերը և ապրող կենդանիները՝ հայկական մուֆլոն, բեզոարյան այծ, գորշ արջ և այլն, գրանցված են Կարմիր գրքում: Ջերմուկն ունի նաև հարուստ էկոհամակարգ՝ կաղնիներ, գիհիներ, սոճիներ, որոնք նույնպես վտանգված են, քանի որ անտառային հրդեհները վնասում են բույսերի և կենդանիների առանձնահատուկ տեսակներին:

Հիշեցնենք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 13–ի ագրեսիայի հետևանքով հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք 8.5 կիլոմետր լայնությամբ ճակատով՝ մինչև 7.5 կիլոմետր խորությամբ։ Նրա խոսքով` Ադրբեջանի զինված ստորաբաժանման խմբերը գտնվում են Ջերմուկի մատույցներից 4.5 կիլոմետր հեռավորության վրա, հակառակորդի որոշակի խմբեր ու ջոկատներ գտնվում են հայկական ստորաբաժանումների անմիջական հսկողության տակ, նաև՝ շրջափակումների մեջ։ Նշենք, որ մինչև այս ռազմական գործողությունը Ջերմուկը սահմանից եղել է 12 կմ հեռավորության վրա։

52375029257_a17c47fb60_b

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan