Հանդիպում Բագրատ սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցում, օրվա ամփոփոում (ուղիղ) «Դուք փակեցիք դուռը Հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև» Բագրատ սրբազանն այցելում է ստեղծագործական միություններ (ուղիղ)
14
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան ճանապարհը Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Քաղաքացին շղթայով փակել էր փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին (տեսանյութ) Քաղաքացիները պարալիզացրել են երթևեկությունը մի շարք փողոցներում (ուղիղ) Պատերազմ Արցախում
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան Վաղը ևս հայտարարվում է դասադուլ. կլինեն բաց դասախոսություններ Իշխանությունը՝ խուճապի մեջ․ ի՞նչ հիվանդություններ են առաջանում վախից. «Կարճ ասած» Հանդիպում Բագրատ սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցում, օրվա ամփոփոում (ուղիղ) Իսկ Փաշինյանը մեկնել է Դանիա Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից Քանի որ Արման Բաբաջանյանը չի պատմելու իր կենսագրությունը, դա կանենք մենք․ Ռոբերտ Մարկարյան «Ինչ ունենք այս պահին». Վահե Հովհաննիսյան «Դուք փակեցիք դուռը Հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև» «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Լրատվության ազատության անվանումով որոշ կազմակերպություններ դառել են «մլիցուց» ավելի բեթար «մլիցա». Գեղամ Մանուկյան Ռուս սահմանապահները Ներքին Հանդից էլ են դուրս եկել Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան ճանապարհը Հայկազ Ջոմարդյանի նկատմամբ ծառայողական քննություն կսկսվի. «Հրապարակ» Փակել են Երևան-Սևան մայրուղին (լուսանկար) Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միություն Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ Ֆրանսահայ համայնքը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին Երևանի ավագանիում Արթուր Իսպիրյանի լիազորությունները դադարել են Դիվանագետները խրամատ են լքել, եպիսկոպոսը կոռուպցիոներ է, ագենտ է․ Բա դուք ո՞վ եք․ Բագրատ սրբազան «Պարգևավճար»՝ Փաշինյանի անձնական սպասարկման ոստիկանների համար. օրվա կադրը ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Բագրատ սրբազանն այցելում է ստեղծագործական միություններ (ուղիղ) ԵՊՀ-ում դասադուլի կոչեր են (տեսանյութ) Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) «Կարմիր բերետավորների» գլխավոր «բերետ» Հայկազ Ջոմարդյանը՝ լրագրողին անվանել է տականք (տեսանյութ) Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Քաղաքացին շղթայով փակել էր փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին (տեսանյութ)

ԱՄՆ-ը կարող է դրդել Հայաստանին խզել իր կապերը Ռուսաստանի հետ

«Հայկական ալիքը» գրում է. «ԱՄՆ-ի՝ Հարավային Կովկասում վարած քաղաքականությունը և հատկապես Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելուն ուղղված ջանքերը ամենևին էլ նոր չեն։ Այդ քաղաքականությունը բխում է աշխարհաքաղաքական հակամարտությունից, ըստ այդմ՝ տարիներ շարունակ պլանավորվում և մշակվում է։ Այդ աշխատանքն ստանձնում են ինչպես բուն պետական մարմիններին սպասարկու կառույցները, այնպես էլ մերձպետական հետազոտական կենտրոնները (think tank)՝ փոխանցելով իրենց եզրակացությունները համապատասխան մարմիններին։

Ասվածի վառ ապացույցը կարելի է գտնել RAND կորպորացիայի՝ 2019 թ․ հրապարակած զեկույցներից մեկում։

Նշենք, որ RAND (թարգմանաբար՝ «Հետազոտություն և զարգացում») կորպորացիան գլոբալ քաղաքականության վերլուծության կենտրոն է, որը ստեղծվել է 1948 թ․՝ ԱՄՆ զինված ուժերին հետազոտություններ և վերլուծություններ առաջարկելու նպատակով: Այն ֆինանսավորվում է ԱՄՆ կառավարության, ոչ պետական հիմնադրամների, կորպորացիաների, համալսարանների և մասնավոր անձանց կողմից:

RAND-ի վերոհիշյալ զեկույցում ուսումնասիրվում էին Ռուսաստանի տնտեսական, քաղաքական և ռազմական խոցելիությունը և սահմանվում այն ոլորտները, որտեղ ԱՄՆ իր շահերն առաջ մղելու համար կարող է մրցակցել Ռուսաստանի հետ։ Միաժամանակ գնահատվում են այդ միջոցառումների օգուտները, ծախսերը և ռիսկերը, ինչպես նաև հավանականությունը, թե որքանով կարող են դրանք հաջողությամբ կիրառվել ու խոչընդոտել Ռուսաստանի ազդեցության ընդլայնումը: Զեկույցի գլուխներից մեկը՝ «Աշխարհաքաղաքական կանխարգելիչ միջոցառումները», նվիրված է Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը թուլացնելուն ուղղված քաղաքականությանը։

Ըստ զեկույցի՝ ԱՄՆ-ը կարող է երկու ճանապարհով խոչընդոտել Ռուսաստանի՝ Հարավային Կովկասում ընդլայնվելը։ Առաջին հերթին ԱՄՆ կարող է ՆԱՏՕ-ի միջոցով սերտացնել հարաբերությունները Վրաստանի և Ադրբեջանի հետ, երկրորդ՝ առավել ուշագրավ ճանապարհն «անցնում է Հայաստանով»։ Զեկույցում ներկայացվում են որոշ մանրամասներ այս երկու տարբերակների վերաբերյալ։

Զեկույցում բառացիորեն գրված է․ «ԱՄՆ կարող է դրդել Հայաստանին խզել իր կապերը Ռուսաստանի հետ»։ Ըստ զեկույցի հեղինակների՝ չնայած Ռուսաստանի հետ վաղեմի բարեկամությանը՝ Հայաստանը ժամանակի ընթացքում զարգացրել է իր կապերն Արևմուտքի հետ, զորք է տրամադրել Աֆղանստանում ՆԱՏՕ-ի գլխավորած գործողություններին, ինչպես նաև համաձայնել է ամրապնդել իր քաղաքական կապերը ԵՄ-ի հետ։ Հեղինակների կարծիքով՝ իրենց հաջողության պարագայում Ռուսաստանն ստիպված կլինի դուրս գալ Գյումրիում իր ռազմաբազայից, Երևանի մերձակայքում գտնվող զորամասից ու Էրեբունու ավիաբազայից։

Քննարկելով Ռուսաստանի ընդլայնումը խոչընդոտելուն ուղղված քայլերը՝ զեկույցը չէր կարող շրջանցել Արցախյան հակամարտության հարցը և այն վերածել գործիքի՝ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացման համար։ Զեկույցի մեջ հստակ նշված է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը նախապայման կհանդիսանա Հայաստանի՝ Ռուսաստանի հետ կապերը խզելու համար»։ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը հաջորդած դեպքերը ցույց տվեցին, որ հայ-ռուսական հարաբերություններն իրոք է՛լ ավելի վատացան։ Կարող ենք եզրակացնել, որ վերջին պատերազմից հետո կտրուկ ակտիվացած քարոզչությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) դուրս գալու հարցում ևս տեղավորվում է այս քաղաքականության մեջ, որը մեծապես ուղղորդված է Արևմուտքի կողմից։

Ինչ վերաբերում է Ադրբեջանի կարևորությանը, ապա ըստ զեկույցի հեղինակները շեշտում են աշխարհագրական դիրքը, ինչն այդ երկրին դարձնում է առաջնային և՛ տարածաշրջանային հետախուզության, և՛ Իրանին առնչվող տվյալների հավաքագրման հարցում։ Բացի այդ՝ Ադրբեջանի հետ ավելի սերտ քաղաքական հարաբերությունները կարող են նպաստել Կասպից ծովի ռեսուրսներին հասանելիություն ստանալու համար։

Այսպիսով՝ ԱՄՆ՝ Հարավային Կովկասում ռուսական ազդեցությունը նվազեցնելուն միտված քաղաքականությունը հստակ մշակված և հետևողականորեն տարվող ծրագիր է։ Ակնհայտ է նաև, որ այս ծրագրի հաջողության հասնելու դեպքում հաջորդ հարվածի անմիջական թիրախը լինելու է Իրանը, որի համար Հայաստանը դեռևս շարունակում է ունենալ կարևոր ռազմավարական նշանակություն»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan