Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
18
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ)

Ադրբեջանը նոր պատերազմական գործողությունների համար լեգիտիմ հիմք է նախապատրաստու՞մ

Արդեն տևական ժամանակ է, ինչ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություններով  է հանդես գալիս, թե իբր հայկական կողմը անընդհատ գնդակոծում է Ադրբեջանին՝  Քարվաճառի ուղղությամբ: Մինչդեռ իրականում, ադրբեջանական զինված ուժերն են մեր արևելյան հատվածի մի շարք տեղերից անընդհատ կրակահերթեր բացում, կարծես մեսիջ ուղարկելով, որ մի օր նրանք կարող են սկսել ավելի ծավալուն ռազմական գորոծողություններ: Ըստ էության, ադրբեջանական բանակի կողմից նման հայտարարություններն ունեն մեկ նպատակ, այն իքս պահին, երբ որոշում կայացնեն «անընդհատ շարունակվող կրակահերթերի պատճառով»:

Սակայն, այսօր, երբ պարզ է դառնում, որ բրյուսելյան հանդիպումը անարդյունք է անցել, ադրբեջանական պետական շրջանակները գրեթե չեն էլ թաքցնում, որ «եթե հայկական կողմը չընդունի ադրբեջանական հինգ սկզբունքները և շարունակի դրան զուգահեռ արծածել նաև արցախյան հարցը, ապա Բաքուն ուժով կստիպի Երևանին համաձայնվել Ադրբեջանի պահանջների հետ»:

Ադրբեջանի այս սպառնալիքները հուշում են, որ նրանք հույս ունեն, որ ներկայիս Հայաստանի իշխանությունները մինչև այս տարվա վերջ կհամաձայնվեն ստորագրել Բաքվի հետ այդ «խաղաղ» կոչվող պայմանագիրը, որտեղ Արցախի խնդրի մասին ոչ մի լրացում չի լինի:

Մինջնորդները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան, «հասկանում են» Հայաստանի դիրքորոշման տրամաբանությունը, բայց Բաքուն այս հարցում որոշում է կայացրել «ուժի պարտադրանքի» միջոցով ստիպել Հայաստանին ընդունել իր պայմանը: Այստեղ հաշվարկել են, որ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված, միջնորդները պատրաստ չեն լինի դիմադրել Բաքվին պրակտիկ դաշտում: Բացի այդ, Բաքուն հույս ունի, որ իր այդ համառությամբ կփոխի խաղի ողջ կանոնները, որոնք կային արցախյան հարցի վերաբերյալ:

Ըստ էության կարելի է ասել, որ Բաքուն փորձելու է շանտաժի ձևով ստիպել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ղազագիր ստորագրել, հակառակ դեպքում սպառնալ, որ կարող է ներխուժել նոր հայկական տարածքներ:

Այս հարցում  Փաշինյանի «խեղճ» պահվածքը  ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մոտ Վլադիվաստոկում կարելի է հասկանալ: Բայց դժվար է հասկանալ, թե ինչու է այդ նույն ժամանակահատվածում Փաշինյանի թիմակից Սուրեն Պապիկյանն ԱՄՆ-ում թույլատրելի համարում հնարավոր ամերիկյան զինված ուժերի ներկայությունը մեր տարածաշրջանում «խաղաղապահ» ուժերի տեսքով:

Եթե Փաշինյանին թվում է, թե Պուտինի շրջապատում տեղյակ չեն լինի Պապիկյանի վաշինգտոնյան հայտարարություններից, ապա չարաչար սխալվում է:

Պարզապես ափշել կարելի է ներկայիս իշխանության այս աստիճանի անպատասխանատու պահվածքի համար:

Քանզի Փաշինյանը չի հասկանում, որ իր այս «խորիմաստ» քայլերով ավելի է մեծացնում Ադրբեջանի ագրեսիվությունը, քանզի նրանք էլ են հետևում, թե Պապիկյանի հայտարարություններին, և թե ռուսների նյարդայնությանը:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan