Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ)
18
Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ)

Արսեն Թորոսյանը Նիկոլ Փաշինյանին մանիպուլյատոր խաբեբա՞ է համարում

Վերջերս հերթական անգամ ՔՊ-ի տխրահռչակ գործիչներից մեկը` Արսեն Թորոսյանը կրկին հանդես եկավ մի շարք սանձարձակ հայտարարություններով, որի համար նորմալ երկրներում քաղաքական վերնախավի ներկայացուցիչները հաշիվ կպահանջեին:

Նա փաստացի մեղադրեց ազգային ողջ վերնախավին, թե իբր վերջին 30 տարիների ընթացքում նրանք իրականում խափել են սեփական ժողովուրդին: Օրինակ, «Ղարաբաղ» կոմիտեի անդամները, նախկին բոլոր նախագահները իրականում գիտեին, որ իբր Արցախը հնարավոր չէր անջատել Ադրբեջանից, բայց դրա մասին լռում էին և փաստացի մոլորության մեջ գցելով սեփական ժողովուրդին:

Մի կողմ թողնենք, որ Արսեն Թորոսյանը սուտ է ասում: Հերիք է, որ նա ծանոթ լիներ Մադրիդյան սկզբունքների հետ և կհասկանար, որ միջազգային հանրությունը այս կոնֆլիկտի լուծումը տեսնում էր «կարգավիճակ տարածքների դիմաց» հայտնի բանաձևի տեսքով:

Դրա մասին կային բազմաթիվ վկայություններ և նույնիսկ Ադրբեջանի նախագահն էր խոստովանում, որ իրենից կուլիսներում միջնորդները պահանջում էին, որ համաձայնվեր այն գաղափարի հետ, որ յոթ շրջանների դիմաց նա պետք է համաձայնվեր Արցախի անկախության հետ:

Փաստորեն Արսեն Թուրոսյանը իր շեֆի ձախողումները արդարացնելու համար այսօր հայտարարում է, թե իբր վերը նշված մեր ձեռքբերումները դիվանագիտական հարթակում չեն եղել:

Սա նույնիսկ շարքային սրիկայություն չի կարելի համարել: Փաստացի Արսեն Թորոսյանը ուզում է խեղաթյուրել պատմական փաստերը, որպեսզի իր և իր թիմակիցների հանցանքը պատմության առջև շատ մեծ չլինի:

Նույնիսկ նրան թույլ են տվել, որ իր բանաձևումներում նա փաստացի մեղադրի նաև Նիկոլ Փաշինյանին մանիպուլյացիաների մեջ:

Օրինակ, երբ 2019 թվականի ամռանը Փաշինյանը Ստեփանակերտում հայտարարեց, որ «Արցախը Հայաստան է և վերջ», փաստացի տապալելով բանակցային գործընթացը, երկարացնելով ադրբեջանցիների լեզուները, որոնք սկսեցին հայտարարել, որ Փաշինյանը Արցախն ուզում է ոչ միայն անջատել Ադրբեջանից այլև միացնել Հայաստանին:

Նախկին երկու նախագահները, որոնք ծագումով արցախցիներ էին, իրենց երբեք թույլ չէին տալիս նման պոպուլիզմ, լավ հասկանալով, որ դրանից արցախցիները ոչ թե կշահեին, այլ կկորցնեին:

Մինչդեռ Փաշինյանը հանուն իր պոպուլիստական նպատակների փաստացի տապալեց բանակցայի գործընթացը, վարկաբեկեց միջնորդական առաքելությունը, ճանապարհ բացելով ադրբեջանական դուռը պատերազմի համար: Այդ մասին գիտեն բոլորը և պատմության մեջ այդ փաստը դաջվելու է, անկախ Թորոսյանի ցանկությունից:

Բայց վերադառնալով նրա թեզին, ապա ստացվում է, որ նա Փաշինյանին նույնպես համարում է մանիպուլյատոր և խաբեբա, քանի որ 2019-ին, ըստ Թորոսյանի Փաշինյանը գիտեր, որ Արցախը չի անկախանալու Ադրբեջանից, բայց արցախցիներին սիրաշահելու համար Ստեփանակերտի հրապարակում մարդկանց խաբելով էր զբաղված:

Եթե այդպես է, ապա ինչպես՞ է ՔՊ անդամ Թորոսյանը շարոնակում մնալ «մանիպուլյատոր» Փաշինյանի թիմակիցը: Ավելին, Թորոսյանը պարզվում է կորդինացնելու է գալիք տեղական ընտրությունների ողջ գործընթացը, որպեսզի «գլխավոր մանիպուլյատորի» կուսակցությունը ներկայացվի երկրի տեղական իշխանության մեջ:

Մի՞թե Արսեն Թորոսյանի սկզբունքներին դա դեմ չէ, երկրով մեկ ուժողացնել «խաբեբաների» բանակը:

Այստեղ է, որ մեկ այլ հարցադրում պիտի անել ռուս հայտնի երգիծաբաններ Իլֆի և Պետրովի ոճով, իսկ արդյոք՞ հանգուցյալը բարոյական անձնավորություն էր։ Ոչ, նա բարոյական մարդ չէր: Նա իր ողջ ուժը ներդրեց հասարակության հաշվին ապրելու համար։ Բայց հասարակությունը չէր ուզում, որ նա ապրեր իր հաշվին։ Եվ Միխայիլ Սամուելևիչը չէր կարող դիմանալ իր հայացքների այս հակասությանը, որովհետև նա ուներ դյուրագրգիռ բնավորություն,  դրա համար էլ նա մահացավ:

Եթե համեմատենք Իլֆի և Պետրովի հերոսներից մեկին՝ Պանիկովսկուն Արսեն Թորոսյանի հետ, նրա անցած ճանապարհի հետ, ապա կտեսնենք նրանց միջև շատ մեծ նմանություններ, որից էլ պատասխանը հայտնի կդառնա, թե ինչու է Թորոսյանը «թքում այն հորի մեջ, որից նա ջուր է խմում»:



Սա՛ է իրականությունը:


Դավիթ Մկրտչյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan