Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ)
18
Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ)

Կենտրոնական բանկն ավելացնում է կուտակային միջոցների ռիսկայնությունը. Սուրեն Պարսյան

Կենտրոնական բանկն ավելացնում է կուտակային միջոցների ռիսկայնությունը։ Այս մասին գրում է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

«16․08․2022 թվականին ՀՀ կառավարությունը իրավական նախագծերի հրապարակման միասնական տեղադրել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում «Փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, ըստ որի` նախատեսվում է կատարել մի շարք փոփոխություններ։ Սա հերթական արկածախնդրությունն է պարտադիր կուտակայինի հեղինակների կողմից։ Ժողովրդական լեզվով ասված՝ ցանկանում են «ղումար» խաղալ շարքային քաղաքացիների փողերով։  Սա սխալ եւ ժամանակավրեպ նախագիծ է եւ օր առաջ պետք է կասեցնել։

ՀՀ կառավարությունն ու կենտրոնական բանկը, ի հաշիվ շարքային քաղաքացիների  կուտակած միջոցների, շարունակում են աջակցել մասնավոր ֆոնդերի կառավարիչներին եւ խիստ ռիսկային ու կասկածելի կազմակերպություններին, մասնավորապես՝

1․իշխանությունները ցանկանում են ֆոնդի կառավարիչներին ազատել թղթային ծանուցումներ կատարելու պարտավորությունից, քանի որ դա ավելացնում է գործառնական ծախսերը, որը պահվում է շարքային քաղաքացիների կուտակած միջոցներից։ 2014 թվականից   պարտադրված հանդիսանալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից, հստակ կարող եմ նշել, որ վերջին 5 տարիների ընթացքում ֆոնդի կառավարչից թղթային կամ էլեկտրոնային եղանակով ծանուցում չեմ ստացել, մինչդեռ նախագծի հիմնավորումից պարզ է դառնում, որ իմ դեպքում՝ ֆոնդի կառավարիչը, չկատարելով օրենքով սահմանված պարտավորությունը, ստացել է գործառնական ծախսերի համար փոխհատուցում։ Հուսամ՝ կենտրոնական բանկը հրապարակային պարզաբանում կտա փաստացի չկատարված ծանուցումների եւ գանձվող գումարների մասով։

2․ 2022 թվականի մայիսի դրությամբ պարտադիր կուտակային գումարների 98 տոկոսը ներդրված է պահպանողական ֆոնդերում․ երբ քաղաքացիները(մասնակիցները) չեն ընտրում ֆոնդի տեսակը, համակարգն ինքնաշխատ եղանակով ընտրում է պահպանողական ֆոնդը, որը ենթադրում է, որ պետք է միջին ռիսկայնություն ունենալ։ Օրենքի նախագծով՝ նախատեսվում է պահպանողական կենսաթոշակային ֆոնդերի դեպքում մեծացնել բաժնային արժեթղթերում ներդրումների մասնաբաժինը, այսինքն՝ ավելի ռիսկայն կդառնան պահպանողական ֆոնդերը, քանի որ ի տարբերություն ավանդների եւ պարտատոմսերի՝ բաժնետոմսերի ռիսկայնությունը անհամեմատ բարձր է։ 

3․ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ներքին եւ արտաքին գործոններով պայմանվորված կուտակային ակիտվների արժեքը նվազել է 9-10 տոկոսով։ Փաստացի, այս օրենքի նախագծով, կենտրոնական բանկը նախատեսում է էլ ավելի բարձրացնել ֆոնդերի կառավարիչների ներդրումներ կատարելու ռիսկայնությունը։ ԿԲ-ի կողմից հնարավորություն է տրվում կենսաթոշակային ֆոնդերին ուղղակիորեն ներդրումներ իրականացնել Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում տարբեր ֆինանսական գործիքների միջոցով, այսինքն՝ շարքային քաղաքացիների կուտակած գումարներով ֆոնդի կառավարիչը կարող է հայաստանյան մասնավոր ընկերությունների բաժնետոմսեր կամ պարտատոմսեր ձեռք բերել, որոնք չունեն որեւէ երաշխիք։

4․Օրենքի նախագծի համաձայն՝ որոշ արտասահմանյան պետություններում ներդրումների համար նախատեսվում է ավելի բարձր սահմանաչափ՝ 15 տոկոսի փոխարեն 30 տոկոս սահմանել։ Այսինքն՝ ֆոնդի կառավարիչը քաղաքացիների կուտակած գումարի 30 տոկոսը, ԿԲ-ի թույլտվությամբ, կարող է ներդնել մեկ արտասահմանյան երկրում։ Հիշեցնեմ, որ Հայաստանում գործող երկու ֆոնդերի կառավարիչները հանդիսանում  են ֆրանսիական եւ գերմանական կորպորացիաների դուստ ընկերոթյուններ, հետեւաբար, ստացվում է, որ նրանք կարող են հայատանցիների կուտակած գումարները ներդնել իրենց երկրներում եւ նպաստել իրենց երկրների զարգացմանը»,- գրել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan