Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ)
18
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ

Տապալվածների կործանարար «ձեռքը» հասել է ապագային

Հոգով աղքատների այս իշխանությունը ազգային երեզանք չի ունեցել և չունի։ Նրանք երազում են միայն իրենց պաշտոնները պահելու մասին և դրանից բխող՝

- քողարկված կաշառք՝ ամեն ամիս միլիոնավոր դրամի ապօրինի պարգևատրումներ, իրենց շրջապատի համար պետական գնումներ` «ասֆալտի տենդեռներ» և գերշահույթներ,

- թանկարժեք «պադավատներ», քարտուղարուհիներ, արտասահմանյան գործուղումներ,

- սեփական բիզնեսն ամեն գնով զարգացնելու համար թուրքի հետ «քիրվայություն»։

Իրականում սրանք իրենց նեղ խմբակից դուրս՝ մարդկանց նկատմամբ անտարբեր են կամ թշնամական։

Այս իշխանության օրոք սոցիալ-տնտեսական խնդիրները պրոգրեսիվ են ավելանում։ Հասարակությունը իր մաշկի վրա դրանք զգում է ամեն օր։ Մասնավորապես, նախորդ 4 տարիներին․

- պետական պարտքի աճ՝ շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլարով կամ 40%-ով,

- ՀՆԱ-ի տարեկան միջին աճ՝ չնչին, ընդամենը 2,8%-ով,

- մշտական բնակչության թվի նվազում՝ 8300-ով։

2020թ․ հունվարի 1-ից հետո․

- 1 անձի նվազագույն ամսական ծախս՝ աճը 20 հազար դրամով կամ 33%-ով,

- նվազագույն աշխատավարձի աճ՝ 0,

- հիմնական կենսաթոշակի աճ՝ 0,

- աղքատության նպաստի աճ՝ 0,

- միջին աշխատավարձի աճը պատիկներով է զիջում սննդամթերքի գնաճին։

2022թ․ առաջին 6 ամիսներին առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճն ահագնացել է․

- 1 կգ հացի գին՝ աճը 50 դրամով, 1 պարկ ալյուրինը՝ 2500 դրամով,

- 1 կգ մակարոնեղեն, բրինձ՝ գնաճը 140 դրամով,

- 1 լ ձեթ՝ 220 դրամով,

- 1 կգ տավարի միս՝ 350 դրամով,

- 1 կգ կարագ, պանիր, կաթնաշոռ՝ 300 դրամով,

- 1 կգ կարտոֆիլ՝ 150 դրամով և այլն։

2022թ․ հունվարի 1-ից էապես նվազել են 100 հազարավոր աշխատողների 7-8 տարի կուտակած կենսաթոշակային գումարները՝ ընդհուպ մինչև 10-15%-ի չափերով։

Ի դեպ, եկան իշխանության և խոստանում էին արմատապես վերանայել պարտադիր կուտակային համակարգը, ընդհուպ մինչև՝ չեղարկում։ Որպես կանոն, արցին հակառակը՝ մինչև վերջ և ամբողջական ներդրեցին պարտադիր կուտակայինը համակարգը։ Հիմա էլ՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարները քամուն են տալիս՝ առանց բավարար երաշխիքների, առանց որևէ փոխհատուցման։

2022թ․ հուլիսի 1-ից առանց լիարժեք հիմքեր ապահովելու՝ պարտադրում են անկանխիկ շրջանառություն, որը լրացուցիչ ծախս ու գլխացավանք է դարձել քաղաքացիների համար։ Բանկերի միջնորդավճարը հասնում է 3%, վճարման տերմինալները բավարար չեն և այլն։

Այս իշխանության օրոք յուրաքանչյուր բնակչի պետական պարտքի բեռն աճել է շուրջ 1000 ԱՄՆ դոլարով կամ տարեկան միջինը 10%-ով։ Սա էապես նվազեցնում է կենսաթոշակների, նպաստների, նվազագույն աշխատավարձի ավելացման հնարավորությունները՝ նաև ապագայում։

Ահագնացող գնաճի ֆոնին՝ միայն այս տարվա առաջին 6 ամիսներին 1 անձի նվազագույն ամսական ծախսն աճել է 8 հազար դրամով կամ 10%-ով։ Միջին գնաճի փաստացի ցուցանիշը ամեն ամիս աճում է։ Այս տարվա հունիսին արձանագրված 12-ամսյա գնաճն արդեն երկնիշ է և շուրջ 2,5 անգամ գերազանցում է թիրախավորված գնաճի ցուցանիշը։ Հետևանքներն էլ չեն ուշանում՝ այս տարի թերի սնվող մարդկանց թվի ամսական աճը կազմել է մոտ 27 հազար։

Նպաստներն ու կենսաթոշակները չեն բարձրանում, սակայն բարձրաստիճան պաշտոնյաների առանց այն էլ բարձր աշխատավարձերը կրկնապատկվել են՝ անօրինական և անարդար պարգևատրումների հաշվին։

Փաստորեն, ահագնացող գնաճով, անկանխիկ շրջանառություն և բանկային բարձր միջնորդավճար պարտադրելով, իրենց շրջապատից պետական գնումներն ավելացնելով և իրենց համար պետական բյուջեի գումարներով գերշահույթներ ապահովելով, ապօրինի և անարդար պարգևատրումներով, պետական պարտքի բեռը շեշտակի ավելացնելով, իրենց անպատասխանատու վարքագծով մտել են յուրաքանչյուր քաղաքացու «գրպանը»։ Միայն այս տարի արդեն տարել են ամսական ընթացիկ եկամտի շուրջ 15%-ը, մոտ 10-15% էլ տարել են տարիներով կուտակած կենսաթոշակային գումարներից։ Չեն ավելացրել աղքատության նպաստը, հիմնական կենսաթոշակն ու նվազագույն աշխատավարձը՝ ամենամեծ բեռը թողնելով անապահով խավի վրա։

Այս իշխանությունները հետևողականորեն տապալում են ոչ միայն ներկան, այլև իրենց կործանարար «ձեռքը» մեկնել են մեր երկրի և սերունդների ապագա զարգացմանը։

Թադևոս Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan