Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ)
18
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ

Միֆ 2․ Պարտադիր կուտակային միջոցները երաշխավորված են․ Սուրեն Պարսյան

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեպքում մարդկանց կարծիքն առանց հարցնելու, օրենքի ուժով կառավարությունը կուտակային միջոցները փոխանցում է մասնավոր ֆոնդերի կառավարիչներին, որոնք ՀՀ օրենսդրության և կենտրոնական բանկի որոշումների համաձայն՝ գումարները ներդնում են Հայաստանի Հանրապետության և այլ երկրների ակտիվներում(արժեթղթերում)։ Հայաստանում գործող մասնավոր ֆոնդերի կառավարիչները երկուսն են. նրանք շարքային քաղաքացիների գումարներով ձեռք են բերում տարբեր արժեթղթեր, որոնք կարող են արժեզրկվել` պայմանավորված տնտեսական ճգնաժամերով, արտարժույթների փոխարժեքների տատանումներով, ընկերությունների սնանկացմամբ և այլն։

Օրինակ՝ 2022 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների գումարներն արժեզրկվել են արտասահմանյան բաժնետոմսերի գների, արտասահմանյան և հայաստանյան պարտատոմսերի գների անկման, ինչպես նաև ԱՄՆ դոլար և եվրոյի նկատմամբ ՀՀ դրամի կտրուկ արժևորման արդյունքում։
Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի համաձայն՝ մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարների ամբողջ գումարի` ճշգրտված տարեկան գնաճով, վերադարձելիությունը երաշխավորվում է:

Մասնավորապես՝ կուտակված գումարների վերադարձելիության 20 տոկոսը երաշխավորում է Երաշխիքային ֆոնդը, իսկ մնացած 80 տոկոսով` Հայաստանի Հանրապետությունը: Այսինքն, եթե դուք այս պահին ունեք կուտակած 1 մլն դրամ, որի կեսը դուք եք վճարել, իսկ մյուս կեսը՝ պետությունը, ապա պետությունը երաշխավորում է միայն

500 հազար դրամը` ճշգրտված գնաճով։ Ֆոնդի կառավարչի սխալ ներդրումների ռիսկը դուք եք կրում, թեև ո’չ ընտրել եք նրան, ո’չ էլ վստահում եք։
Արդյունքում ստացվում է, որ մասնակցի կողմից կուտակված գումարների (ճշգրտված գնաճով) երաշխիքը նույնպես կատարվելու է պետական բյուջեի հաշվին, ինչը պոտենցիալ բեռ է բյուջեի համար։

Իսկ հաշվի առնելով, որ տարիների ընթացքում աճելով` գումարը մեծանալու է, ապա պետական բյուջեն պարզապես ի վիճակի չի լինելու երաշխավորել քաղաքացիների խնայողությունները։ Այն դեպքում, երբ 2015 թվականի ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման համաձայն՝ պետությունը պարտավոր է երաշխիքներ տրամադրել նաև պետության կողմից տրամադրված խնայողությունների համար ճշգրտված գնաճով:

Հիշեցնեմ, որ 2022 թվականի մայիսի 31-ի դրությամբ կուտակային ֆոնդերի 503 մլրդ դրամ ակտիվների 98 տոկոսը պահպանողական ֆոնդերում է։ Պահպանողական ֆոնդերի եկամտաբերությունը՝ տարեսզկբից հաշվարկած, կազմել է -5.53 տոկոս։ Այսինքն՝ կուտակված գումարները նվազել են, և եթե հիմա թոշակի անցնելու տարիքին լինեինք, քիչ գումար կունենայինք «բարեկեցիկ ծերության» համար։

***

Միֆ 1․ Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը երաշխավորում է բարեկեցիկ ծերություն

Պարտադիր կենսաթոշակային համակարգի հեղինակները ժամանակին հայտարարում էին, թե այս համակարգի կիրառման դեպքում թոշակի գնացող մարդիկ կստանան բարձր թոշակներ, ինչը կապահովի նրանց բարեկեցիկ ծերությունը։

Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցն իր աշխատանքային կարիերայի ընթացքում ունենում է շոկեր, այսինքն՝ որոշ ժամանակ պարտադրված չի աշխատում (բանակում ծառայելիս, հղիության ժամանակ և այլն), կորցնում է աշխատանքը, ցածր աշխատավարձ է ստանում և այլն, հետևաբար, որևէ երաշխիք կամ հաշվարկ չկա, ինչը կապացուցի, որ մինչև թոշակի տարիքը հասնելը քաղաքացին կկուտակի բավարար գումար, որը կապահովի իր բարեկեցիկ ծերությունը։ Միաժամանակ, առկա են ֆինանսական շուկաների տատանումներ, որոնք հյուծում, նվազեցնում են մարդկանց կուտակային միջոցները։ Դա է փաստում նաև միջազգային փորձը։

Օրինակ՝ 1981 թվականին զինվորական դիկտատոր Օ.Պինոչետի իշխանությունները առաջինն էին, որոնք ներդրեցին պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը։ 2016 թվականին Չիլիի ողջ տարածքով սկիզբ առան բազմամարդ ցույցեր, որոնց մասնակցում էին հարյուր հազարավոր քաղաքացիներ: Նրանք ունեին միայն մեկ պահանջ՝ չեղարկել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը: Աճող դժգոհությունների պատճառը ցածր կենսաթոշակն էր: Ներկայումս չիլիացի թոշակառուների 80%-ը ստանում է նվազագույն աշխատավարձից պակաս կենթաթոշակ, իսկ թոշակառուների 44%-ը ստանում է աղքատության շեմից էլ ցածր թոշակ: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործունեության արդյունքում բազմաթիվ չիլիացի տարեցներ ի վիճակի չեն անցնել  վաստակած հանգստի, քանի որ վերջիններիս թոշակը բավարար չի արժանավայել կյանքի ապահովման համար, և պարտադրված շարունակում են աշխատել նաև կենսաթոշակային տարիքից հետո: Այն դեպքում, երբ համակարգի հեղինակների հաշվարկների համաձայն՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակցի կենսաթոշակի մեծությունը պետք է լիներ իր վերջին ամսական աշխատավարձի 70%-ից ոչ պակաս: Վատթարագույն վիճակում են հայտնվել կանայք, ովքեր, երեխաների խնամքի տարիներին ոչինչ չկուտակելով և հետագայում զբաղվածության ապահովման խնդիր ունենալով, անհամեմատ ցածր կուտակային կենսաթոշակ են ստանում: Իրավիճակը չփրկեց նաև 2008 թվականին Չիլիի կառավարության կողմից յուրաքանչյուր երեխայի համար նախատեսված կուտակային գումարների հատկացումը:

Սուրեն Պարսյան

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan