Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
18
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ)

Ո՞վ է պատասխանատվություն կրելու քաղաքացիների փողերի կորստի համար

Վերջին ճգնաժամի հետևանքով կենսաթոշակային ֆոնդերը լուրջ գումարներ կորցրին: Ավելին, ոչ մի երաշխիք չկա, որ հետագայում նույն բանը չի կրկնվի: Պարզ է, որ քաղաքացիների այդ կորուստը պետությունը չի կարող փոխհատուցել: Մյուս կողմից պարզ է նաև, որ քաղաքացին ինքը չի կարող որոշել իր գումարների ապագա ճակատագիրը, քանզի Հայաստանի խորհրդարանը 2018 թվականի հունիսի 21-ին ընդունել է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրինագիծը, որը նախատեսում է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում պետական մասնաբաժնի ավելացում և համակարգի մասնակիցների բեռի նվազեցում, միաժամանակ համակարգը ՀՀ քաղաքացիների համար դարձնելով պարտադիր 2018 թվականի հուլիսի 1-ից:

Նիկոլ Փաշինյանը, ով ընդդիմադիր եղած ժամանակ խստորեն քննադատում էր այս բարեփոխումների ողջ փիլիսոփայությունը, իսկ իշխանության գալուց հետո գրեթե 180 աստիճանով փոխեց իր կարծիքը: Իսկ որպեսզի փոխզիջման գնա ժամանակին իրեն աջակցող միջին խավի ներկայացուցիչներին, առաջարկեց ոչ թե ազատվել այդ բարեփոխումից ընդանրապես, այլ փոփոխել այդ բարեփոխման որոշ թվեր, որոնք սակայն իմաստազրկեցին այդ բարեփոխման հիմնական նպատակը ընդանրապես:

Մի կողմ թողնենք, որ սույն բարեփոխում կոչվածը իրեն չէր արդարացրել այլ երկրներում ներդրման ժամանակ: Դրա վառ օրինակը Չիլիի փորձն է, որտեղ մարդկանց համար պարզ դարձավ այդ «բարեփոխում» կոչվածի ողջ խաբեության իմաստը: Պարզվեց, որ այն քաղաքացիները, որոնք օգտվեցին այդ բարեփոխում կոչվածից, թոշակի անցման փուլում հայտնաբերեցին բոլորովին այլ թոշակի չափս, քան կանխատեսովում էր:

Սակայն այս խնդրի ամենացինիկ կողմը կայանում է նրանում, որ, երբ գեներալ Պինոչետը 1981-ին ներդրում էր այդ համակարգը իր երկրում, դա վերաբերվում էր հանրության բոլոր շերտերին, բացի զինվորականներից: Այսինքն` զինվորականները, որպես արտոնյալ սոցիալական շերտ, ազատվեցին այդ բարեփոխման կոչված պարտադրանքից:

Բացի այդ այս համակարգի կողմնակիցների հիմնավորումն կայանում էր նրանում, որ ժամանակի ընթացքում հայ հանրությունը ծերանալու է և հետագայում պետությանը դժվար է լինելու ապահովել մարդկանց արժանապատիվ թոշակով: Հենց դրա համար էլ  առաջարկվում էր այդ կենսաթոշակային հաշիվները կազմավորեին հետևյալ բանաձևով` աշխատող քաղաքացիներին աշխատավարձի 10%-ին հավասար գումար է հատկացվում թոշակի անցնելու համար, քաղաքացին ինքն էր վճարում 5%-ը, ևս 5%-ը վճարվում էր պետբյուջեից: Քանի որ այս բանաձևը խիստ դժգոհություն էր առաջացրել բարձր աշխատավարձ ստացողների մոտ և վերջիններս ակտիվ պայքարում էին այդ բարեփոխման դեմ, Փաշինյանը իր իշխանության գալուց հետո որոշեց փոփոխել այդ բանաձևը հետյալ ձևով, այն է քաղաքացին վճարում է 2,5 տոկոս, իսկ մյուս 7,5 տոկոսը վճարում է պետությունը:

Այսինքն, վճարունակ շերտի հետ փոխզիջման գնալու համար միաժամանակ փորձելով չհրաժարվել այդ «բարեփոխման» բուն նպատակից Փաշինյանի թիմը գնաց այդ փոփոխման փաստացի խախտելով այդ մոտեցման բուն էությունը: Քանզի եթե պետությունը պիտի վճարի 7,5 տոկոս, ապա ի՞նչ կարիք կար ընթանրապես գնալ այդ բարեփոխման: Չէ որ այդ փոփոխության նպատակը ի սկզբանե պետության բեռը թեթևացնելն էր:

Միայն այս դրվագը ցույց է տալիս, թե ինչ աստիճանի է անտեղյակ Փաշինյանի թիմը տնտեսական տրամաբանությունից, որոնց համար պոպուլիզմը պետք է գերադասվի բոլոր գործոններից, քանզի պոպուլիզմն է դրված Փաշինյանի իշխանության հիմքում:
Սակայն, ինչպես ասում են շաբաթն եկավ ուրբաթից առաջ և վերջին ճգնաժամային գործընթացները իրենց ազդեցությունը թողեցին այդ կուտակային ֆոնդերի աշխատանքների վրա և որի արդյունքում քաղաքացիները այսօր հայտնաբերեցին, որ լուրջ կորուստներ են ունեցել:

Ժամանակին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, քննադատելով այս բարեփոխման տրամաբանությունը, նշում էր, որ խիստ դժվար է կանխատեսել ապագա գործընթացները, իսկ բյուջետային երաշխիքները պայմանավորված են այն հանգամանքով, թե որքան էֆեկտիվ կկառավարվեն այդ ֆոնդերը: Իսկ ով պիտի գնահատի այդ կառավարման որակի չափը, կամ ով պիտի պատասխան տա, եթե աստված չանի մարդկանց կուտակումների հետ խնդիրներ առաջանան, օրինակ ֆորս մաժորային իրավիճակներում: Սրանք այն հարցադրումններ էին, որոնք չունեն պատասխաններ իսկ Ռոբերտ Քոչարյանի կանխատեսումը իրականացան գրեթե 100 %-ով:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan