Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ)
18
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ

Կոռուպցիա՞, ոչ իհարկե՝ «ծառայում են կեղեքված ժողովրդին»

«Yerevan.today» գրում է. «Նախօրեին մամուլը գրեց, որ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը կնոջ հետ համատեղ տուն է գնել ԱՄՆ-ում: Պաշտոնյայի հայտարարագրի համաձայն՝ գործարքը կայացել է 2021թ.-ի մայիսին, իսկ անշարժ գույքի արժեքը կազմել է 584 հազար 950 ԱՄՆ դոլար:

Բագրատ Բադալյանը պետական բարձր պաշտոններ զբաղեցրել է 2018-ից սկսած՝ «Թավշյա հեղափոծության» արդյունքոմ: Այդ պահին, ըստ հայտարարագրի իր հաշվին ունեցել է 200,000 ԱՄՆ դոլար։ Բադալյանը այս տարիներին զբաղեցրել է փոխնախարարի պաշտոն, ապա Ավինյանի խորհրդականն է եղել, հետո էլ գրասենյակի ղեկավարը, հետո եղել է ՊԵԿ խորհրդական, իսկ հիմա էլ զբաղցենում է Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Արայիկ Հարությունյանի տեղակալն է:

Այս տարվա մայիսին ներկայացրած հայտարարագրում Բադալյանը բանկային հաշվին ունեցել է 15 հազար եվրո, 336 հազար դոլար և 640 հազար դրամ, իսկ կանխիկ ունեցել է 40 հազար դոլար: Բանկում ունեցել է 300 հազար դոլար և 100 հազար եվրո ավանդ: Չորս տարիների ընթացքում Բադալյանը զգալիորեն բարելավել է ֆինանսական վիճակը, ներգրավվել պետական գնումներում, ըստ վերջին հայտարարագրի՝ մեկ տարվա հանգստի համար ծախսել է 7 միլիոն դրամ:

Բադալյանը պետական պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ նաև 2020 թվականին ձեռք է բերել «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի 88.13% բաժնեմասը: Այս ընկերությունն ակտիվ մասնակցություն ունի պետական գնումներում՝ հատկապես ճանապարհաշինության ոլորտում:

Բագրատ Բադալյանի՝ 2020թ. ապրիլի 16-ին «Ճաննախագիծ ինստիտուտ» ՍՊԸ-ի բաժնետեր դառնալուց հետո, պետական մարմինները և համայնքները ընկերության հետ կնքել են ընդհանուր 1 մլրդ 79 մլն 465 հազար դրամի պետական գնման պայմանագիր:

Համեմատության համար նշենք, որ 2018-ից մինչև ՍՊԸ-ում Բագրատ Բադալյանի բաժնետեր լինելը, այդ ՍՊԸ-ի հետ կնքվել է պետական գնման ընդամենը 4 պայմանագիր՝ մոտ 12 միլիոն դրամ արժեքով: Ստացվում է՝ պաշտոնյայի բաժնետեր դառնալուց հետո ծավալը մոտ հարյուր անգամ ավելացել է:

Նշենք, որ խոսքը գնում է պետական գնումների մասին, որը նախկինում ևս Փաշինյանը ակտիվորեն քննադատում էր և խոստանում առողջացնել և կոռուպցիայից զերծ պահել:

Իսկ հիմա պետական գնումները հիմնականում արվում են առանց մրցույթի, մեկ անձից և տարբեր պաշտոնյաների հետ փոխկապակցված ընկերություններ են հաղթում:

Այստեղ նաև հարկ է նշել, որ Բագրատ Բադալյանը պետական պաշտոյա դարձավ մի քաղաքական թիմի իշխանության ժամանակ, որոնք եկել էին կոռուպցիան բացառելու, «ժողովրդին ծառայելու»:

Նրանք ասում էին, որ ժողովրդին կեղեքել են, հարստահարել, կոռուպցիան մարդկանց աղքատության է հասցրել և այլն և այլն: Հրապարակից հնչող տեքսնտերն ու խոստումները բոլորն են հիշում:

Իսկ հիմա միայն այս օրինակով կարելի է տեսնել, թե ինչպես է օրինակ ժողովրդի ծառա Տիգրան Ավինյանի նախկին և Արայիկ Հարությունյանի գործող տեղակալ՝ Բագրատ Բադալյանը իրականացնում իր առաքելությունը»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan