Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան
19
Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Պատերազմ Արցախում
Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Իշխանափոխության հնարավորությունը մեծ է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Իշխանության մեջ ահռելի օտարերկրյա գործակալական ցանց կա. Արա Վարդանյան (տեսանյութ) Ստեղ դրական բան չկա, անշնորհք հոտ ա գալիս. կիրանցեցին` Գնել Սանոսյանին. վերջինս հեռացավ (տեսանյութ) Իշխանությունները հապճեպորեն փորձում են ավարտին հասցնել միակողմանի զիջումները. Գառնիկ Դանիելյան ԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատողներին ստիպում են դուրս գալ արհմիությունից. հայտարարություն Դիմում ես, Պետրոս, ՔԿՀ պետին, գալիս ես այստեղ հարցազրույցի ինձ հետ և հետո առանց մոնտաժի ցուցադրում ես Հ1-ի եթերում. Արմեն Աշոտյան Բագրատ սրբազանի հանդիպումը՝ մշակութային գործիչների հետ (տեսանյութ) Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին

Արարքի որակումը նոր քրեական օրենսգրքին «համապատասխանացնելու» պրակտիկան անթույլատրելի է. Արթուր Ղամբարյան

Ուժը կորցրած նորմատիվ իրավական ակտի կամ դրա մասի գործողությունը տարածվում է մինչև դրա ուժը կորցնելու օրը գործող հարաբերությունների վրա, եթե օրենքով (․․․) այլ բան նախատեսված չէ» (տե՛ս «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-ին մաս)։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, քրեական իրավունքի մասնագետ Արթուր Ղամբարյանը:

Նա նաեւ նշել է. «ՀՀ քր․ օր․-ի 8 -րդ հոդվածի 1-ին մասում նշված է․

«Արարքի հանցավորությունը, պատժելիությունը և քրեաիրավական այլ հետևանքները որոշվում են դա կատարելու ժամանակ գործող քրեական օրենքով»։ Այս ընդհանուր կանոնը չի գործում, երբ առկա է օրենքին հետադարձ ուժ տալու (այդ թվում` ապաքրեականացնելու) հարց

ՀՀ քրեաիրավական պրակտիկայում տասնամյակներ շարունակ գերակայել է այն մոտեցումը, որ դատավորը, դատական ակտ կայացնելիս, չի կարող կիրառել արարքի կատարման պահին գործող, սակայն դատական ակտը կայացնելու պահին ուժը կորցրած օրենքը։  Այս պրակտիկան՝ արարքի կատարման պահին օրենքի գործողության ընդհանուր նորմը և օրենքի հետադարձ ուժի մասին բացառություն նախատեսող կանոնը իրարից չտարանջատելու հետևանք է։

Ավելին, այլ իրավակարգերում նույնիսկ օրենքի հետադարձ ուժի կանոնը ունի բացառություն, օրինակ՝ ժամանակավոր օրենքների (ռազմական գործողությունների կամ տնտեսական ճգնաժամերի ժամանակ գործող օրենքների) պարագայում, եթե այլ բան նախատեսված չէ, ապա ժամանակավոր օրենքի գործողության ժամկետը լրանալուց հետո, այն պետք է կիրառվի բոլոր արարքների նկատմամբ, որոնք կատարվել են այդ օրենքի գործողության ժամանակ (հիմնավորումները տե՛ս Фристер Гельмут. Уголовное право Германии. Общая часть : пер. с нем. 5-е изд. – М. : Инфотропик Медиа, 2013. էջ 80-81):

Այսօր շատերին է հետաքրքրում այն հարցը, թե դատավորը, դատական ակտ կայացնելիս, արդյոք կարո՞ղ է կիրառել արարքի կատարման պահին գործող, սակայն դատական ակտի կայացման պահին ուժը կորցրած քրեական օրենքը։ Հարցի պատասխանը դրական է․ եթե բացակայում են օրենքին հետադարձ ուժ տալու պայմանները կամ օրենքով հատուկ նախատեսված այլ կարգավորումներ, ապա դատավորը, դատական ակտ կայացնելիս, պետք է կիրառի արարքը կատարելու (նյութաիրավական հարաբերությունների ծագման) պահին գործող օրենքը։

Այսինքն՝ դատարանը, ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 4-ին մասով և ՀՀ քր․ օր-ի 8-րդ հոդվածի 1-ին մասով (չխառնել՝ օրենքի հետադարձ ուժի մասին ՀՀ քր․ օր․-ի 9-րդ հոդվածի հետ), դատական ակտի եզրափակիչ մասում  պետք է նշի․ «Պողոսյանին մեղավոր ճանաչել արարքը կատարելու պահին գործող ՀՀ քր․ օր-ի X հոդվածով (2003թ․ խմբագրությամբ, ուժ կորցրած 2022թ․)․․․»։

Նախ՝  նման իրավիճակում մեղադրողը չունի մեղադրանք փոխելու իրավական և փաստական հիմքեր, ուստի մեղադրանքը փոխելու ինստիտուտը կիրառելի չէ։

Երկրորդ՝ մինչև դատավճռի  օրինական ուժի մեջ մտնելը նյութական և դատավարական օրենքներով նախատեսված չէ այսպես կոչված «արարքը համապատասխանեցնելու» ինստիտուտ։ Այն քրեակատարողական իրավունքի տիրույթում է։

Երրորդ՝ շատ են շահարկում մեղադրյալի պաշտպանության իրավունքը։ Այս կապակցությամբ նշենք, որ մեղադրյալը պաշտպանվում է ոչ թե ՀՀ քր․ օր․-ի հոդվածի համարակալումից (թվից), այլ մեղադրանքի քրեաիրավական որակումից։ Ուստի, եթե նոր օրենքով հանցակազմի բովանդակությունը, ըստ էության, չի փոխվել, այսինք՝ բացակայում են օրենքին հետադարձ ուժ տալու պայմանները, ապա հոդվածի համարակալման փոփոխությունը կամ հոդվածի նախադասության զուտ շարադասության փոփոխությունը ինքնին չի կարող ներգործել պաշտպանության իրավունքի վրա։

Այնուամենայնիվ, «արարքը համապատասխանեցնելու մասին» պրակտիկան այն աստիճան է արմատացած դատավորների և դատախազների մտածողության մեջ, որ այն հնարավոր չի եղել փոխել ո՛չ 2008թ․ (երբ աշխատում էի դատախազությունում), ո՛չ էլ ներկայումս հնարավոր կլինի այն փոխել»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan