Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով
29
102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլ Փաշինյանը «լուծարում է» Սամվել Շահրամանյանին (տեսանյութ) 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է. ՌԴ ԱԳՆ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը Ալեք Մանուկյան—Սայաթ-Նովա խաչմերուկում է՝ ծառահատումների թեմայով (տեսանյութ) Ռուսաստանի ԱԳՆ-ն՝ 102-րդ ռազմաբազայի և ռուս սահմանապահների Հայաստանից դուրսբերման մասին Քիչ առաջ հրավիրված էի ՔԿ կենտրոն բաժին. ինձ առաջադրվում է նոր մեղադրանք. Նարեկ Մանթաշյան Ծառահատումներ՝ բռնությունների կիրառմամբ Փաշինյանական քաղցր ստերի մահաբեր հետևանքների մասին Փաշինյան-Ավինյան-ՔՊ-ն շարունակում է Երևանում ԾԱՌԱՄՈՐԹԸ Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի Իմ պատվից և արժանապատվությունից ցածր կլինի Ալեն Սիմոնյանին դատի տալը. Աննա Մկրտչյան. Տեսանյութ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Լեռնային Ղարաբաղը ճանաչեց Ադրբեջանի մաս․ Լավրով Ալենը ստում է, ստում է, ստում է, ստում է․ Գագիկ Համբարյան ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր

Հովիկ Աբրահամյան. «Ափսոսում եմ, որ օպտիմալացման ուղղված ցանկացած բիզնես-գործարք լուսաբանվում է կապիտալն արտահանելու համատեքստում»

Ափսոսում եմ, որ օպտիմալացման ուղղված ցանկացած բիզնես-գործարք լուսաբանվում է կապիտալն արտահանելու համատեքստում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ մեկնաբանելով մամուլի տեղեկությունները, թե ինքը վաճառում է իր ընտանիքի բիզնեսները:

– Պարոն Աբրահամյան, վերջին օրերին մամուլը ինտենսիվորեն գրում է, որ Դուք հետևողականորեն վաճառում եք ձեր ընտանիքին պատկանող բիզնեսները՝ կապիտալն արտերկիր տեղափոխելու համար։ Կարո՞ղ եք հերքել կամ հաստատել այս տեղեկությունները։

– Անկեղծ ասած ես էլ եմ նկատել վերջին շրջանում մամուլի ակտիվությունն իմ անձի ու իմ՝ չակերտավոր ծրագրերի շուրջ։ Չգիտեմ ում եմ պարտական այսպիսի ուշադրության համար։ Ամեն դեպքում մի քիչ դժվար է հասկանալ, թե ինչը պետք է հերքվի կամ հաստատվի։ Պետական կառավարման համակարգում երկարամյա ծառայության ընթացքում դադարել էի զբաղվել գործարարությամբ, մի բան, որով շատ արդյունավետ էի զբաղվում տարիներ առաջ։ Հիմա ժամանակ ունեմ, ունեմ շատ գաղափարներ ու աշխատում եմ դրանց իրականացման ուղղությամբ։ Իսկ թե բիզնես ծրագրերի կառավարման արդյունավետության բարձրացման իմ քայլերը ոնց են մեկնաբանվում, դա ուրիշ հարց է, և դրանում ես դեր չունեմ։ Ափսոսում եմ, որ օպտիմալացման ուղղված ցանկացած բիզնես-գործարք, չգիտես ինչու, անպայման լուսաբանվում է կապիտալն արտահանելու համատեքստում։ Դա նախ վատ ազդակ է մեր գործարար հանրությանը, և երկրորդ՝ անարդար է իմ հանդեպ՝ մարդու, ով մեկ անգամ չէ ապացուցել, որ մինչև վերջին բջիջը մեր հողի ու ջրի մասնիկն է։

– Պարոն Աբրահամյան, իսկ հետևո՞ւմ եք երկրի քաղաքական զարգացումներին, կառավարության գործունեությանը։ Ինչպե՞ս եք գնահատում իրավիճակը։

– Անկեղծ ասած հիմա քիչ եմ հետևում, բայց ուրախանում եմ ակնհայտ ձեռքբերումներով։ Ինձ ուրախացրեց, որ ռուսական ներքին անձնագրերով Հայաստան այցելելու հնարավորության պատուհանի բացման՝ դեռ երկու տարի առաջ սկսած մեր ջանքերը, իրավակարգավորման այդ ողջ աշխատանքը վերջապես դրական ավարտ ունեցավ, ինչի արդյունքները, կարծում եմ, արդեն իսկ տեսանելի են։ Հայաստան-Իրան սահմանին ազատ տնտեսական գոտու ստեղծման ուղղությամբ շատ երկար ենք աշխատել, կարծում եմ, շուտով այն լիարժեքորեն կսկսի գործել. դրա արդյունքերն էլ արագ տեսանելի կլինեն։

Անհամբերությամբ եմ սպասում 2014 թվականին ջրամբարաշինությունը գերակա ուղղություն հռչակելու շրջանակում նախաձեռնված կարևորագույն 4 ջրամբարների կառուցման ծրագրի, առաջին հերթին, իհարկե, արդեն իսկ կառուցման ընթացքում գտնվող Վեդիի ջրամբարի վերջնական հաջողությանը. այդ ծրագրերը երկար ու հետևողական աշխատանք են պահանջել և նույնպես մեծ էֆեկտ են ունենալու։ Նույնը՝ գյուղմթերքների արտահանման լայն ենթակառուցվածքի ձևավորման դաշտում է։ Ընդհանուր առմամբ դրական սպասելիքներ ունեմ, եթե այս հազվագյուտ արտաքին տնտեսական շատ նպաստավոր միջավայրը չխաթարվի, բոլոր այս ու մյուս նախաձեռնությունները լավ արդյունքներ են տալու։

NEWS.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan