Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
18
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան. Ինչպես են թալանվում ՀՀ հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիները

ՀՀ քաղաքացիները «թավշյա» թալանի են ենթարկվում։ Օրը ցերեկով։ Հեղափոխավարի։
ՀՀ կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը դարձրել է սուրբ կով և ձեռք չի տալիս դրան (9,25%)։

Պարզ լեզվով ասած՝ ԿԲ–ն փողի գինը թանկ է պահում։ Ասում են՝ դրանով պայքարում ենք գնաճի դեմ։ Սակայն արդյունք չունեն։ Թիրախային են սահմանել տարեկան 4 տոկոսը, բայց մենք լրիվ այլ իրականության մեջ ենք ապրում։ Համեմատեք գները նախորդ տարվա կամ նախորդ ամսվա հետ և կհամոզվեք։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար–մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սպառողական գների ինդեքսն աճել է 7,7 տոկոսով։
Այս տարվա մայիսը նախորդ տարվա մայիսից թանկ է ուղիղ 9 տոկոսով։

ԿԲ–ն զսպող քաղաքականություն է վարում, բայց գները միևնույն է չեն իջնում, փոխարենն աղքատանում են ՀՀ հպարտ ու ոչ հպարտ քաղաքացիները, տուժում է բիզնեսը, շահում են մի քանի հոգի։

Ուշագրավն այն է, որ էժանացող դոլարի ու եվրոյի պայմաններում առնվազն չեն էժանանում, իսկ շատ հաճախ թանկանում են ներմուծվող ապրանքները։ Դա նշանակում է, որ համապատասխան կառույցները չեն աշխատում կամ աչք են փակում այդ երևույթի վրա։ Մինչդեռ նախկինում նույն այս մարդիկ երբ ընդդիմադիր էին աշխատում, աղի արտասուք էին թափում գնաճի թեմայով ու նույնիսկ հակագնաճային հանրահավաքներ կազմակերպում։

Ուշագրավ մեկ այլ երևույթ էլ կա։ Դոլարն ու եվրոն ամեն օր էժանանում են։ Դրամն արժևորվում է, բայց սա այն դեպքը չէ, երբ պետք է ուրախանալ։

«Ուժեղ» դրամը հարվածում է արտահանողներին։ Իսկ սա լուրջ հարված է տնտեսությանը, քանզի կարող է չվերականգնվող կորստի պատճառ դառնալ։ Դրսում այդքան հեշտ չէ շուկա գրավելը։ Հենց տեղդ կորցրեցիր, արդեն ուրիշները կլցնեն վակումը։

ԿԲ–ն օլիմպիական հանդարտությամբ է հետևում դրամի «ուժեղացմանը», ինչը ողջամիտ կասկած է առաջացնում, որ գործ ունենք պարզ թալանի հետ։

Իշխանություններն էժան դոլար են հավաքում։ Թքած, թե ինչ կլինի մարդկանց խնայողությունների հետ։ Իսկ եթե սրանք ասեն, որ արժե խնայողությունները դրամով պահել, ապա դա կհիշեցնի ոչ վաղ անցյալի պատմությունն ու կդառնա սև հումոր, քանզի մեկ անգամ արդեն նման կոչ հնչել էր, ժողովրդի մեծ մասը հավատացել էր ու «քաշվել» (1 օրվա մեջ դրամը դոլարի ու եվրոյի համեմատ արժեզրկվեց մոտ 25 տոկոսով)։

Հիմա շատ ավելի գռեհիկ մեթոդով են ժողովրդի ձեռքից հավաքում տարադրամները։ Եվ այս ամենը թալանի դեմ, իբր, պայքարող իշխանությունների օրոք։


ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan