Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
18
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ) Կիրանցի բնակիչները դժգոհ են Տավուշի մարզպետի հետ հանդիպումից Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ

Սա վտանգավոր հաղորդագրություն է, և չի բացառվում, որ դրան հաջորդեն այլ սահմանափակումներ. Թադևոս Ավետիսյանը դոլարի շուրջ ստեղծված իրավիճակի մասին

ՀՀ հասանելիությունն ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է. այս մասին երեկ հայտարարել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Հիմա ստեղծված իրավիճակում մեր գործընկեր կենտրոնական բանկերը և բանկերը Հայաստանին ավելի մեծ դժկամությամբ են տալիս դոլարներ, որովհետև որոշակի տեսակետ կա, որ կարող է փոխանցվել ռուսական կողմին, ՌԴ քաղաքացիներին: Ուստի, մեր հասանելիությունը ԱՄՆ կանխիկ դոլարների նկատմամբ որոշակի նվազել է, ու դրանով պայմանավորված՝ բանկերը ցուցաբերում են որոշակի վարքագիծ»,- ասուլիսում մեկնաբանել էր ԿԲ նախագահը:

«Հայաստան» խմբակցության պատգամավորտնտեսագետ Թադևոս Ավետիսյանն անդրադառնալով այս հայտարարությանը՝ հիշեցնում է.

«Միջազգային գործնկերները, որոնք այդպիսի պատկերացումներ ունեն, լուրջ ֆինանսական կազմակերպություններ են, որոնք իրականացնում են ամենօրյա մոնիտորինգ և, ըստ էության, սուրճի բաժակ նայելով չէ այս պատկերացումը, հստակ փաստերով է հիմնված:

Սա ևս մեկ անգամ ապացուցում է այսօրվա իշխանությունների մանևրելու բնույթը։ Այսինքն՝ մի բան համաձայնեցնում են, մեկ այլ բան՝ անում, ինչն էլ անհետևանք չի մնում»:

Թադևոս Ավետիսյանի գնահատմամբ՝ սա վտանգավոր հաղորդագրություն է, և չի բացառվում, որ դրան հաջորդեն այլ սահմանափակումներ:

Ընդդիմադիր գործիչն ուշադրություն հրավիրեց հանգամանքի վրա, որ ՌԴ սանկցիաներից հետո որոշ բանկիրներ, որոնք օրվա իշխանությունների համար դոմինանտ կարգավիճակում են, գայթակղվել են ստեղծված իրավիճակով և փորձում են գերշահույթներ ստանալ՝ ռուսական կողմին փոխանցումներ կատարելով:

«Եվ երբ ԿԲ նախագահն արդեն ասում է, որ հասանելիության խնդիր կա, և մեզ զգուշավոր են դոլար տալիս, որպեսզի առիթից չօգտվենք, չի բացառվում, որ նախազգուշական միջոցներին կհաջորդեն կոնկրետ որոշակի պատժամիջոցները: Այս անկուշտները, վստահություն ունեմ, դրանից չեն խրատվելու, և ֆինանսական համակարգը մտցնելու են պատժամիջոցների մեջ»,-հավելեց նա:

Անդրադառնալով ԿԲ նախագահից իշխանական տարբեր շրջանակների ակնկալիքներին՝ տնտեսագետը նշեց, որ թեև ԿԲ խնդիրը գնաճի զսպումն է, սակայն առկա ներքաղաքական իրավիճակով պայմանավորված՝ գումարվում են այլ պահանջներ ևս.

«Իշխանությունը շահագրգռված է, որ գոնե այս ընթացքում մաքսիմում զսպվի գնաճը, որ չառաջացնի սոցիալական ցնցումներ. պարտադրում են ԿԲ-ին, որ ողջ ծավալով զսպի: ԿԲ տիրույթում միակ բանը, որ մնացել է, վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումն է, որն արդեն իսկ բավականին բարձր նիշով է սահմանված:

Ի դեպ, արտարժույթի սահմանափակման պարագայում, կարծում եմ, ԿԲ-ն իրականացնում է նաև պետական ռեզերվներից ինտերվենցիա»:

Այդուհանդերձ, Թադևոս Ավետիսյանը շեշտեց՝ Կենտրոնական բանկի վարած քաղաքականությունն այսօր էապես ապախթանում է տնտեսությունը և հատկապես վնասում է արտահանմանը, ՏՏ ոլորտը. այդ ոլորտներն այս փոխարժեքի պարագայում կարող են դառնալ ոչ շահութաբեր:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan