Խայտառակություն է, երբ Հայաստանի վարչապետը մեղադրվում է ցեղասպանությունը ժխտելու մեջ.Վահագն Մելիքյան (տեսանյութ) Նիկոլը, Թուրքիան, Ադրբեջանն ու Արևմուտքն կյանքի են կոչում «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ (տեսանյութ)
15
Բացարձակ անհիմն ձերբակալվել են «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու ևս 4 մարդ Ի՞նչ անենք մայիսի 15-ին (այսօր). «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» «Մայր Հայաստանը» հրաժարվել է մաս կազմել Տիգրան Ավինյանի՝ Փարիզ մեկնող պատվիրակությանը Բագրատ սրբազանն այցելել է ոստիկանական բռնություների հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն Հոծ թվով վաղը՝ 17.00-ին, պետք է ներկա լինենք այն վայրում (օպերա), ուր ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը. Բագրատ Սրբազան Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում վաղվա անելիքները Դանիայում Փաշինյանն ասել է, թե այս տարի կցանկանար դառնալ ԵՄ անդամ (կատակ) Կարմիբերետավորները կոտրել են քաղաքացու ոտքը Շարժումը չի կարող չհաջողել. Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Արմեն Աշոտյան Պատերազմ Արցախում
Բացարձակ անհիմն ձերբակալվել են «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու ևս 4 մարդ Խորհրդարանի պաշարում կլինի՞․ ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով Կիրանցի բնակիչներն անհանգիստ են՝ չափագրողներ են գալու գյուղ Հիշեցնեմ, որ այս օրերի Հայաստանում ազգային պայքարի մասնակիցների հանդեպ կոպիտ ուժ կիրառելու կոչեր են անում նաև Ադրբեջանում և Թուրքիայում: Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն Ի՞նչ անենք մայիսի 15-ին (այսօր). «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» «Մայր Հայաստանը» հրաժարվել է մաս կազմել Տիգրան Ավինյանի՝ Փարիզ մեկնող պատվիրակությանը Բագրատ սրբազանն այցելել է ոստիկանական բռնություների հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն Խայտառակություն է, երբ Հայաստանի վարչապետը մեղադրվում է ցեղասպանությունը ժխտելու մեջ.Վահագն Մելիքյան (տեսանյութ) Նիկոլը, Թուրքիան, Ադրբեջանն ու Արևմուտքն կյանքի են կոչում «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը Կարող ես չվերադառնալ, մենք քեզնից բաժանվում ենք. «Կարճ ասած» (տեսանյութ) Հոծ թվով վաղը՝ 17.00-ին, պետք է ներկա լինենք այն վայրում (օպերա), ուր ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը. Բագրատ Սրբազան Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում վաղվա անելիքները «Հանրության հազարավոր՝ ավելին կամ պակասը կարևոր չէ, եթե հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել». Ռադիկ Մարտիրոսյան Դանիայում Փաշինյանն ասել է, թե այս տարի կցանկանար դառնալ ԵՄ անդամ (կատակ) Կարմիբերետավորները կոտրել են քաղաքացու ոտքը Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ (տեսանյութ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օրը կամփոփի Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը. Ալիև Շարժումը չի կարող չհաջողել. Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Արմեն Աշոտյան Կան սպեցիֆիկ կետեր. Բայրամովը՝ խաղաղության պայմանագրի մասին Ոչնչացվել է «փաշինյանական մենաշնորհը» սահմանազատման վերաբերյալ (տեսանյութ) Փաշինյանի հրաժարականի դիմումը պատրաստ է․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Սկանդալ. Վարդան Մինասյանը հրաժարվել է սեղմել ոմանց ձեռքը. ՀՖՖ-ն որոշել է զրկել մարզչությունից Նիկոլի «կարմիրբերետները» խմբովի հարձակվեցին հայուհու վրա (տեսանյութ) «Մենք երբեք չենք ունեցել ավելի վատ ՄԻՊ». Ռուբեն Մելիքյան Բերետավորները հայհոյելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ) Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին

Մնջախաղի միջազգային փառատոնը ևս մեկ տոն նվիրեց Ծաղկաձորի արվեստասերներին. (Տեսանյութ)

Լեոնիդ Ենգիբարյանի անվան մնջախաղի միջազգային փառատոնի շրջանակում հուլիսի 23-ին Ծաղկաձորի Ծաղկունյաց հրապարակում տարբեր խնդիրներ վերհանող ներկայացումներով հանդես եկան Ռուսաստանից ժամանած «Մի Մինոր», «Ունիսոն» խմբերը, Հայաստանի մնջախաղի պետական թատրոնը:
«Փորձել եմ 30 րոպեում լիարժեք փոխանցել բեմադրության իմաստը: Այն մեր ժամանակակից իրականության մասին է: Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ մենք որոշակի ազատություն ենք ստանում, ինչը կարող է խաբուսիկ լինել: Ուզում ենք հասկանալ, թե ինչ կարելի է անել առաջընթացը խրախուսելու, բայց ինքնությունը չկորցնելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Եկատերինա Վարլակովան:
Նա ասաց, որ փառատոնի բացմանն ուշադիր հետևել է մյուս մասնակիցների ելույթներին ու նոր, բազմազան բեմադրություններ տեսել, որոնցից հատկապես տպավորել է սարդի և թիթեռնիկի համարը:
«Մի Մինոր»-ի «Կյանքն ՕՆԼԱՅՆ» ներկայացումը պատմում է տեղեկատվական հորձանուտի մասին: Երբ մարդը կարող է համացանցի միջոցով մի մայրցամաքից մյուսում ապրող մարդուն սիրահարվել, աշխատել վազելով, կոճակ սեղմելով կենսականորեն կարևոր հարցեր որոշել: Բայց արդյո՞ք այդ ամենը մարդուն ազատ է դարձնում:
Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Խաղը» բեմադրության մեջ թագուհուն մարմնավորած դերասանուհի Նաիրա Եդիգարյանի խոսքով՝ մնջախաղը տաճար է, որտեղ ինքը աղոթում է:
«Կարևորում եմ այս փառատոնը, քանի որ հանդիսատեսը հնարավորություն է ունենում ծանոթանալ այս հրաշալի արվեստին: Այս դեպքում թատրոնն է հյուր գնում արվեստասերին: Ընդգծեմ, որ դերերն ասես հագուստներ լինեն, որոնք պարբերաբար հագնում է դերասանը: Դրանք ինձ հենց այնպես չեն տրվում. աշխատում եմ, հղկվում ու անում ամեն բան լիարժեք կերպարանափոխվելու համար: Սիրում եմ ակտիվ, հուզառատ, փիլիսոփայական կերպարներ մարմնավորել, քանի որ մնջախաղն ինքնին փիլիսոփայություն է և խոր արվեստ: Այն բացահայտում է մարդու ներքին աշխարհը»,- շեշտեց նա:
«Խաղը» բեմադրության հիմքում արևելյան լեգենդ է՝ արքայի ու գեղեցկուհու մասին: Գայթակղություն, դավաճանություն, սեր, խաղ, միստիկա, մահ: Այս ողբերգական պատմությունը հին հայկական մագաղաթներից իջած շարժվող նկար է, ծաղկած մի էջ, սիրո և գեղեցկության օրհներգ:
Մնջախաղի միջազգային փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2008 թվականին Ծաղկաձորում: Այն կազմակերպում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Երևանի մնջախաղի պետական թատրոնը և Ծաղկաձորի քաղաքապետարանը: 2016 թվականից փառատոնը դարձել է ամենամյա: Փառատոնի ինֆորմացիոն հովանավորն է «Արմենպրես» լրատվական գործակալությունը:

Աղբյուրը` Past.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan