ԱԺ-ին կհատկացնի 6 մլն 225 հազար դրամ՝ վարչական սարքավորումներ գնելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը պահուստային ֆոնդի հաշվին առաջիկայում ԱԺ-ին կհատկացնի 6 մլն. 225 հազար դրամ: Այս նախագիծը հաստատվեց կառավարության վերջին նիստում: Ազգային ժողովը նշված գումարով մտադիր է ձեռք բերել առանձին վարչական սարքավորումներ՝ համակարգիչ, անխափան սնուցման աղբյուր, տպիչ:
Հավելյալ գումարի տրամադրումը հիմնավորվում է ԱԺ աշխատանքներն ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Այդ կապակցությամբ առաջարկվում է ՀՀ 2017 թ. պետական բյուջեով «ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի և պատգամավորների պահպանում» ծրագրի գծով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված ծախսերից նվազեցնել 6,225.0 հազար դրամ և ուղղել վերը նշված սարքավորումների ձեռքբերմանը (հիմք ընդունելով ՀՀ Ազգային ժողովի կողմից ներկայացված համապատասխան գրությունը)»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: