Տուգանք իտալական ձևով. 168 եվրո` մեքենայի դուռը բաց թողնելու համար
Եթե իտալացիները կայանված մեքենայի դռները բաց են թողել, նրանք մեծ հավանականությամբ կկորցնեն ոչ միայն իրենց իրերը, այլև 168 եվրո տուգանք կվճարեն դրա համար: Իտալական լրատվամիջոցները հաղորդում են, որ այդուհանդերձ մոռացկոտ վարորդների թիվն աճել է:
Իտալիայում ըստ Ճանապարհային կանոնների 158 կետի, մեքենայի կայանման ժամանակ վարորդը պետք է հետևի համապատասխան կանոններին` դժբախտ պատահարներից, անհարկի դեպքերից, ինչպես նաև առանց իրենց համաձայնության այլ մարդկանց կողմից տրանպորտային միջոցի օգտագործման կանխման համար:
Վարորդը պետք է ամեն ինչ անի` իր մեքենան հանցագործներից զերծ պահելու համար:
Սակայն իտալական լրատվամիջոցները նշում են նաև, որ ոստիկանությունը երբեմն տուգանքի թերթիկներ է թողնում անգամ մեքենայի բաց թողնված ապակիների վրա: Դրա համար վարորդը կարող է վճարել 41 եվրո տուգանք, իսկ եթե նա բանալիները մոռացել է մեքենայի մեջ, դրա համար նա մի քանի անգամ թանկ կվճարի, քանի որ համարվում է, որ դա կարող է ծառայել ցանկացած պոտենցիալ հանցագործի: