Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ
29
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Վախենո՞ւմ եք պատերազմից…Տվեցիք, դելիմիտացիան անցնելու է այս հրապարակով, Երևանի կենտրոնով. Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Վերջը մոտ է. խաբվածներն ուշքի են եկել, ստվերային բացահայտումներ են լինելու. Աղվան Վարդանյան «Լյուկի կափարիչ» փոխելը՝ լուրի թեմա․ Քաղաքացիները ծաղրում են թաղապետարանին Եթե Ֆրանսիան ՀՀ-ի շահերն է ուզում սպասարկել, թող ազդի ԵՄ-ի վրա, որ գազ չգնեն Ադրբեջանից. Բորիս Մուրազի. Տեսանյութ Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 92 մլն եվրո․ կառավարությունը դարձյալ վարկ է վերցնում Ցելոֆանե տոպրակները չհանվեցին, այլ թանկացան. Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 190

Սեւան Նշանյան. «Ինձ ասացին՝ չխոսես, բայց ես խոսելու եմ»

Հուլիսի 14-ին, Թուրքիայում երեք ու կես տարի բանտում անցկացնելուց հետո, բանտից փախել է թուրք մտավորական, գրող, բառարանագետ, գործարար Սեւան Նշանյանը: Նա այդ հնարավորությունն ունեցել է, քանի որ բանտային բաց ռեժիմ էր կրում: Սովորաբար առավոտները դուրս գալու եւ քիչ հետո վերադառնալու հնարավորություն ուներ: Բայց վերջին անգամ դուրս գալով՝ այլեւս բանտ չի վերադարձել:

Նշանյանը թուրքական դատարանի կողմից դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման՝ ապօրինի շինարարության եւ հարկերից խուսափելու համար առաջադրված մեղադրանքով, սակայն թե՛ նա, թե՛ նրան սատարողները վստահ են, որ որոշումը քաղաքական էր, եւ նրա դեմ հալածանքը սկիզբ է առել Մուհամեդ մարգարեի ու իսլամի մասին գրած հոդվածի պատճառով:

Սեւան Նշանյանը հայտնի է նաեւ Թուրքիայի իշխանությունների, ազգայնականների ու պահպանողականների նկատմամբ կոշտ դիրքորոշմամբ: Գրել է «Սխալ Հանրապետություն» գիրքը (թուրքերեն Yanlış Cumhuriyet), որը ներկայացնում է Թուրքիայի Հանրապետության հիմնադրման առասպելները։

2010թ.-ին Նշանյանը հրապարակել է ստուգաբանական բառարան՝ Թուրքիայի ավելի քան 16.000 տեղանուններով, որոնք փոխվել են թուրքացման քաղաքականության պատճառով։ Բազմաթիվ այլ գրքերի հեղինակ է:

Պոլսում ծնված մտավորականը 1974 թ. բարձրագույն ուսում ստանալու նպատակով մեկնել է ԱՄՆ, որտեղ ԵՅԼԻ և ԿՈԼՈՒՄԲԻԱ համալսարաններում պատմություն, փիլիսոփայություն և Հարավային Ամերիկայի Քաղաքական Պատմություն է ուսանել։ Մի շարք հեղինակավոր ընկերություններում աշխատելուց հետո, Սեւան Նշանյանը 1996 թ. վերջնականապես հաստատվել է նախկինում հունական Նէա Էֆեսոս (այժմ Շիրինջե) կոչվող փոքրիկ գյուղում, այդտեղ մի հյուրանոց հիմնելով սկսել է այդ ոլորտում աշխատելով վաստակել, գյուղում տասնյակ տներ է վերականգնել, վերակառուցել և պատմա–մշակութային արժեք ներկայացնող բազմապիսի վերականգնողական աշխատանքներ կատարել, ինչի համար թուրքական իշխանությունների հետ անընդհատ խնդիրներ է ունեցել։

Ունի հինգ երեխա:

2016-ին բանտում արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալին:

Սեւան Նշանյանը թուրքական բանտից փախչելուց եւ Թուրքիայի սահմանը հատելուց մի քանի օր հետո հարցազրույց տվեց «Արեւելքին»՝ խոստանալով, որ առաջիկայում ավելի մանրամասն կխոսի:

Հաճելի է լսել Սեւան Նշանյանի մաքուր հայերենը, չնայած որ նրա կապերը հայության, հայկական համայնքների եւ Հայաստանի հետ այնքան էլ հաճախ եւ աշխույժ չեն:


-Սեւան, ինչո՞ւ փախաք բանտից:

-Որովհետեւ ակնհայտ էր, որ ինձ բաց թողնելու մտադրություն չունեին, ընդհակառակը՝ տարիներով ինձ այնտեղ պահելո՛ւ մտադրություն ունեին: Այս գաղափարը՝ բանտից փախչելու, նոր չէ, երկու տարի է պատրաստվում եմ, բայց ժամանակը հարմար չէր, եւ հարմար ժամանակ գտնելով՝ փախա:

-Ի՞նչ պայմաններ հասունացան, որ հարմար ժամանակը եկավ:

-Այսպես ստացվեց, եւ ինձ թվում է, որ իրենք էլ ուրախ են, որ ես դուրս եկա եւ գնացի: Մի խնդիր պակաս իրենց համար:

-Դուք թուրքական մամուլին հարցազրույց եք տվել, որում ասել եք, թե փողով ամեն ինչ հնարավոր է: Ի՞նչ էիք ուզում ասել:

-Հարցրեցին՝ ինչպե՞ս կարողացար, անկարելի է Թուրքիայում նման բան անել, ես էլ պատասխանեցի՝ Թուրքիայում ամեն ինչ հնարավոր է, եթե միջոցը գտնես: Հարցրեցին՝ ի՞նչ է նշանակում միջոցը գտնել, ես էլ ասացի՝ որոշ պարագաներում դրամն է այդ միջոցը, որոշ պարագաներում՝ ուրիշ բան…

-Մտահո՞գ եք՝ Ձեր ընտանիքը Շիրինջեում է:

-Ոչ այդքան: Չեմ կարծում, թե կարեւոր մի բան լինի:

-Այսինքն Ձեր պատճառով իրենց չե՞ն նեղի:

-Տարիներով ուզել են նեղել, փորձել են, բայց մենք էլ այդ աստիճան թույլ չենք:

-Փախչելուց հետո ասել եք՝ տարոսը ութսուն միլիոնին: Ի՞նչ նկատի ունեք, այսինքն երկրում բոլո՞րն են բանտարկված, եւ շատե՞րն են արդյոք Ձեր նման ցանկություններ ունենում:

-Այո, բոլորն են բանտարկված: Չգիտեմ՝ ինձ նմա՞ն են մտածում թե չէ՞, բայց երբ մարդկանց հետ մոտիկից խոսես, հիմնական մասն այն մտայնությունն ունի, որ այդ երկիրն ապրելու տեղ չէ, անկարելի է: Թուրքիան սարսափելի բանտ է:

Շատ մարդկանց հետ եմ ծանոթացել այս երեք տարվա մեջ, շատերի հետ եմ խոսել, գրեթե բոլորն էլ նման մտքեր ունեն: Շատերն են ունենում նման ցանկություններ, բայց շատ դժվարություններ ունեն՝ լեզու չգիտեն, դրամ չունեն, գաղափար չունեն՝ ուր գնալ եւ ինչ անել: Բայց երբ որ մի ճամբա գտնեն, հաստատ մի ձեւով կգնան՝ Եվրոպա, Ավստրալիա, Աֆրիկա, Հայաստան, Սիրիա…

-Նույնիսկ Սիրիա՞:

-Այո, այդքան վատ է վիճակը: Հույս չի մնացել Թուրքիայում:

-Այս վիճակով դեպի ո՞ւր է գնում Թուրքիան, Ձեր կարծիքով:

-Կարծում եմ, որ այս ռեժիմը՝ Թայիփ Էրդողանի ռեժիմը, շատ ավելի երկար չի կարող շարունակել իր գործը: Կառավարությունը վաղ թե ուշ գնալու է, բայց դրանից հետո ի՞նչ կլինի երկրում՝ այդ է հարցը: Ոչ ոք չի պատկերացնում, թե ինչ կլինի հետո, որովհետեւ Թուրքիայի համակարգը տեղից շարժվել է, ցնցվել է, եւ հեշտ չէ կրկին վերականգնել, տեղը դնել:

-Սեւան, Պոլսո հայությունը կարծես չարձագանքեց Ձեր փախուստին, մի քանի դեպքերից բացի, բայց ընդհանուր պոլսահայության ձայնը չլսվեց: Ինչո՞ւ:

-Մի քիչ վախենում են: Ես էլ հեռու եմ մնացել իրենցից, քսանհինգ տարի է՝ Պոլսից հեռու եմ, այդ էլ մասամբ ազդել է: Շատ էլ գաղափար չունեմ պոլսահայության ներկայի մասին, բայց ասեմ, որ ընդհանուր Թուրքիայի վիճակը լավ չէ:

-Վերջին շրջանում Պոլսում աղմկահարույց հարցեր եղան՝ պատրիարքական տեղապահի ընտրություն, իրարանցում: Տեղյա՞կ էիք:

-Ոչ այնքան: Քիչ: Բանտում հայկական լրագիր չկարողացա կարդալ:

-Համացանց էլ բնականաբար չկար, չէ՞:

-Ոչ, ոչ:

-Ձեզ վրա ճնշում կա՞ր:

-Շատ չէ, ո՛չ: Զգացի, որ մոտիկից հետեւում են, ամեն ինչից լուր ունեն, բայց ընդհանրապես լավ էին վարվում, մասնավորապես վերջին մի տարում բավականին դյուրություններ ցույց տվին իմ հանդեպ:

-Նոր գիրք կա բանտի՞ց:


-Այո, շատ եմ գրել բանտում: Բայց միշտ չէ, որ համակարգիչ կար մոտս, հիմնականում ձեռքով եմ գրել, լիքը պայուսակներով նշումներ ունեմ, կարծում եմ, որ մի երեք-չորս գիրք կստացվի:

-Այդ պայուսակնե՞րն էլ եք կարողացել հանել:

-Այո: Բայց պետք է խմբագրեմ, շատ գործ կա վրան անելու:

-Ինչի՞ մասին եք գրել:

-Մի քանի տարբեր թեմաներ: Մի հատը բառարանիս նոր տպագրության պատրաստությունն է, շատ բաներ ավելացրի: Հետո՝ թուրք լեզվի պատմության մասին մի գիրք ամբողջացավ, սկզբից դա իբրեւ բառարանիս առաջաբան էի գրում, հետո առանձին գրքի թեմա դարձավ: Չորս հարյուր էջանոց մի գիրք կլինի:
Մի գիրք էլ կրոնի եւ իսլամի մասին եմ գրել:

-Իբրեւ գրող, Ձեր ուշադրության կենտրոնում հաճախ իսլամն է, ինչո՞ւ:

-Որովհետեւ դա Թուրքիայի՝ այս պահին ամենակարեւոր, ամենակենտրոնական թեման է:

-Եվ դա էլ (ներքին կարգով) պատճառներից մեկն էր չէ՞, որ բանտարկեցին Ձեզ, քանի որ ծայրահեղ տեսակետներ էիք հայտնել Մուհամեդ մարգարեի մասին:

-Այո, եւ շարունակում եմ ծայրահեղ բաներ ասել…

-Այսինքն չեք զղջացել…

-Ո՛չ, բոլորովին:

-Հիմա Դուք դեռ թիրա՞խ եք Թուրքիայի համար:

-Ես լավատես եմ, չեմ կարծում, որ մեծ բաներ փորձեն անել: Որովհետեւ կառավարությունում էլ ծանոթներ ունեմ, հետները խոսում եմ, այդպիսի մեծ վտանգներ չեմ զգում: Ընդհանրապես, ուզեցին, որ հեռանամ: Ինձ ասացին՝ չխոսես, բայց ես խոսելու եմ: Շատ են խնդրել, որ չխոսեմ, բայց ես ասել եմ՝ այդպիսի բան մի սպասեք ինձնից, խոսելու եմ:

-Սեւան, ի՞նչ են հիմա Ձեր ծրագրերը:

-Եկող շաբաթ Աթենքում կլինեմ, այնտեղ տարբեր հանդիպումներ ունեմ, ընկերների, ծանոթների հետ պիտի հանդիպեմ, փաստաբանների հետ պիտի խոսեմ եւ հետեւեմ նրանց ցուցմունքներին:

-Այսինքն երեւալու եք հանրության մեջ, խնդիր չի՞ լինելու:

-Կարծում եմ՝ ոչ: Չնայած չգիտեմ: Շատ էլ չեմ երեւալու: Դեռ հինգ օր է անցել, մի քիչ հանգստացել եմ, բայց դեռ մթնոլորտը չեմ զգում, նոր միայն պիտի սկսեմ զգալ, հասկանալ, խոսել:

-Երբ մենք խոսում էինք Ձեր որդու՝ Արսենի հետ, ասում էր հայրս ամբողջ սփյուռքի աջակցության կարիքն ունի: Այդպե՞ս է:

-Անշուշտ: Ունեմ այդ զորակցության կարիքը: Շատ ունեմ:

-Իբրեւ հայ մտավորական, ի՞նչ է Ձեզ համար Հայաստանը:

-Իմ էության մի մասն է հայությունը: Բայց միայն՝ մեկ մասը, ես հայ եմ, բայց Հայաստանից հեռու եմ մնացել: Իբրեւ հայ եմ ճանաչվել, բայց եթե անկեղծ ասեմ, Էգեյան ծովեզերքն ավելի հարազատ է ինձ:

-Վերադառնալով բանտային կյանքին, ինչպիսի՞ն էին բանտային պայմանները, առօրյան…

-Ուտելիքի ընտրություն շատ չկար, սահմանափակ էր: Բայց միշտ փորձում էի ինչ-որ մի կենսակերպի հետեւել, հատկապես անցյալ տարվա բանտում (ութ բանտ եմ փոխել) մարզանքով էի զբաղվում, օրական կես ժամ վազում էի, այդտեղ համակարգիչ էլ էին տվել, գրում էի, օրական յոթ-ութ ժամ կանոնավոր գրում էի, աշխատում էի: Իսկ վերջին մեկ տարում խախտվեց այդ ամենը, նախ համակարգիչ չունեի, եւ խուցը, որտեղ մնում էի, շատ-շատ փոքր էր, եւ այդ փոքր խցում քսան հոգի էինք: Աներեւակայելի փոքր տարածք էր, որտեղ այդքան հոգով էինք: Ահագին դժվար էր:

-Հայեր տեսնո՞ւմ էիք՝ բանտից բանտ գնալով, կայի՞ն այլ բանտարկված հայեր:

-Ո՛չ, ոչ մի հայի չհանդիպեցի: Բարձրագույն կրթությամբ մարդ էլ չեմ հանդիպել, հազարներով մարդկանց եմ ծանոթացել, բայց համալսարան գնացած ոչ մի մարդու չտեսա: Ամեն տեսակ ոճրագործներ տեսա՝ մարդասպաններ, գողեր, ավազակներ… Ոչ մի մարդ էլ չգտա, որ իմ հոդվածով բանտարկված լիներ՝ շենք սարքելու համար:

-Ինչպե՞ս էին վարվում Ձեզ հետ մյուս բանտարկյալները:

-Հարգում էին ինձ: Ուր որ լինում էի, ուզում էին խորհուրդներ լսել, ուզում էին դասեր տամ իրենց, ինչ-որ բաներ բացատրեմ: Լավ ընկերներ ունեցա:

-Շատ լի՞քն են բանտերը, մանավանդ անցյալ տարվա հուլիսի դեպքերից հետո հարյուրավոր մարդիկ քշվեցին բանտերը:

-Անպատկերացնելի ձեւով խիտ են բնակեցված բանտերը: Եվ դրա պատճառով բանտարկյալները կրկնակի սթրես են ապրում: Ճնշումը շատ ուժեղ է, եւ բոլորը սպասում են, որ այս առումով պայթյուն պիտի լինի, քանի որ այդպես հնարավոր չէ շարունակել:

-Ծեծ կա՞ր ներսում:

-Մարդիկ կան, որոնց հետ առանց ծեծի ուղղակի հնարավոր չէ: Իրար էլ էին ծեծում, երբեմն ոստիկանությունն էլ էր միանում, բայց իմ նկատմամբ նման բաներ չեղան, հարգալից էին: Ընդհանրապես բանտից բանտ շատ էին տարբերվում ե՛ւ ճաշերը ե՛ւ շենքային պայմանները: Մի տեղ շենքային պայմանները լավ են, ճաշերը ահավոր են, մի այլ տեղ՝ մի ուրիշ խնդիր…

-Ի դեպ, երեկ Ձեր Թվիթերում Ալթան անունով մեկի մասին էիք գրել, որ դեռ բանտարկված է ո՞վ է նա:

-Ահմեդ Ալթանը հայտնի լրագրող է: Եթե Թուրքիայում տասը ազատ ու անկախ մտածող եւ արտահայտվող մարդ կա, մեկն Ահմեդ Ալթանն է: Քառասուն տարի է՝ ճանաչում եմ, միշտ վիճում ենք, այնքան էլ լավ չենք իրար հետ, բայց մեծ հարգանք ունեմ իր հանդեպ, քաջ ու ազատ է: Նա Թուրքիայի ամենաարժեքավոր մարդկանցից մեկն է: Եվ մենակ է: Ոչ մի խմբի չի հարում: Մամուլն էլ մենակ է թողել նրան, անունը չի երեւում: Սա մեծ անարդարություն է ազատ մտածող մարդու հանդեպ:

-Ինչո՞ւ է բանտարկվել:

-Նախագահի եւ ոստիկանության դեմ անկախ գիծ է որդեգրել: Երկուսի էլ թշնամին է:

-Իսկ գիրք գրելո՞ւ եք՝ Թուրքիայի բանտերի մասին:

-Գիրք չէ, բայց մի բան գրելու եմ: Հիմա սպասում եմ համակարգիչս հասնի, սկսեմ գրել:

-Սեւան, ինչ կուզեի՞ք ասել Ձեզնով հետաքրքրվողներին:

-Շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել հատկապես Հայաստանի կառավարությանը՝ Վիլյամ Սարոյան մեդալն ինձ շնորհելու համար, եւ բոլոր նրանց, ովքեր այդ ուղղությամբ մտածել են:


Անուշ Թրվանց

Arevelk.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan