Տաքսու վարորդն իր մեքենայի մեջ գտել և վերադարձրել է Հայաստանում Գերմանիայի դեսպանի բջջային հեռախոսը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Տաքսու վարորդ Սուրեն Սողոյանն իր մեքենայի մեջ գտել և վերադարձրել է Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերի բջջային հեռախոսը, և երեկ վարորդը հյուրընկալվել է դեսպանին: Այս մասին հայտնում է դեսպանատան ֆեյսբուքյան էջը:
«...Դեսպան Քիսլերն անչափ ուրախացավ այդ մեծ անակնկալի համար և սրտանց շնորհակալություն հայտնեց պարոն Սողոյանին»,- գրված է հաղորդագրությունում: Ամենաուշագրավն այն է, որ Գերմանիայի դեսպանը երթևեկում է տաքսիով»,-գրում է թերթը:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: