Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ (տեսանյութ) Ոչնչացվել է «փաշինյանական մենաշնորհը» սահմանազատման վերաբերյալ (տեսանյութ) Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը
14
Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում վաղվա անելիքները Դանիայում Փաշինյանն ասել է, թե այս տարի կցանկանար դառնալ ԵՄ անդամ (կատակ) Կարմիբերետավորները կոտրել են քաղաքացու ոտքը Շարժումը չի կարող չհաջողել. Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Արմեն Աշոտյան Նիկոլի «կարմիրբերետները» խմբովի հարձակվեցին հայուհու վրա (տեսանյութ) Բերետավորները հայհոյելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ) Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Մենք տեսանյութ ենք ցուցադրել, ստի մասին տեսանյութ, շատ եմ ուզում, որ հերքեն. Բագրատ սրբազան Իվանիշվիլու իշխանության տապալումը Վրաստանում շահավետ է Ադրբեջանին, Թուրքիային, Նիկոլ Փաշինյանին և Արևմուտքին Ոստիկանական մեքենայի վարորդն ավտոմեքենայով հարվածեց կին լրագրողին, նա հիվանդանոցում է Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում վաղվա անելիքները «Հանրության հազարավոր՝ ավելին կամ պակասը կարևոր չէ, եթե հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել». Ռադիկ Մարտիրոսյան Դանիայում Փաշինյանն ասել է, թե այս տարի կցանկանար դառնալ ԵՄ անդամ (կատակ) Կարմիբերետավորները կոտրել են քաղաքացու ոտքը Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ (տեսանյութ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օրը կամփոփի Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը. Ալիև Շարժումը չի կարող չհաջողել. Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Արմեն Աշոտյան Կան սպեցիֆիկ կետեր. Բայրամովը՝ խաղաղության պայմանագրի մասին Ոչնչացվել է «փաշինյանական մենաշնորհը» սահմանազատման վերաբերյալ (տեսանյութ) Փաշինյանի հրաժարականի դիմումը պատրաստ է․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Սկանդալ. Վարդան Մինասյանը հրաժարվել է սեղմել ոմանց ձեռքը. ՀՖՖ-ն որոշել է զրկել մարզչությունից Նիկոլի «կարմիրբերետները» խմբովի հարձակվեցին հայուհու վրա (տեսանյութ) «Մենք երբեք չենք ունեցել ավելի վատ ՄԻՊ». Ռուբեն Մելիքյան Բերետավորները հայհոյելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ) Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Մենք տեսանյութ ենք ցուցադրել, ստի մասին տեսանյութ, շատ եմ ուզում, որ հերքեն. Բագրատ սրբազան Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը Իվանիշվիլու իշխանության տապալումը Վրաստանում շահավետ է Ադրբեջանին, Թուրքիային, Նիկոլ Փաշինյանին և Արևմուտքին Բագրատ Սրբազանին Գարեգին Նժդեհ հրապարակում դիմավորեցին ծափահարություններով ու երգով (տեսանյութ) «Մայր Հայաստանի» կոչը ՀՀ բոլոր մարզերի ավագանիներին (տեսանյութ) Ոստիկանական մեքենան քիչ է մնում վրաերթի ենթարկի լրագրողին (տեսանյութ) ՀՀ ԶՈւ-ն ռազմավարական զորավարժություն է սկսել Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում ստացավ իր հարցի պատասխանը. Տեսանյութ Թասիբի էլեմենտներ այնուհանդերձ մնացել են․ Ռուբեն Մելիքյան Ժամը 10։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 38 քաղաքացի Ոստիկանական մեքենայի վարորդն ավտոմեքենայով հարվածեց կին լրագրողին, նա հիվանդանոցում է Փաշինյանի ընտանիքի հետ առնչվող թերթը բռնության քարոզ է անում. Ռաֆայել Իշխանյան Նիկոլը շարժման սթրեսից էր դուրս գալիս Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»

Ռուբեն Գևորգյանցի մասին պատմող հոլովակով ազդարարվեց «Ոսկե ծիրան» 14-րդ կինոփառատոնի պաշտոնական բացումը

«Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունն ազդարարվեց սիրված կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հիշատակի տեսաֆիլմով և մեկ րոպե լռությամբ: Կինոփառատոնի բացումը տեղի ունեցավ հուլիսի 9-ին «Մոսկվա» կինոթատրոնում:

«Օրեր առաջ մենք կորցրեցինք մեծանուն կինոռեժիսոր, մեր լավ ընկեր Ռուբեն Գևորգյանցին, մարդ, որը ստեղծել է նշանակալի ֆիլմեր ու միշտ եղել մեզ հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց «Ոսկե ծիրան» փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը:

Բացմանը ներկա էին բազմաթիվ օտարերկրյա հյուրեր, դեսպաններ, արվեստասերներ, պաշտոնյաներ:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նշեց, թե անչափ ուրախ է, որ առաջիկա օրերին հանրությունն աշխարհի ամենատարբեր երկրներից Հայաստան ժամանած գունեղ ֆիլմերի միջոցով կարող է հաղորդակցվել տարբեր ժողովուրդների երազներին ու ցանկություններին:

«ՀՀ կառավարությունը առանձնահատուկ ուշադրություն է դարձնում կինոյի զարգացմանը: Մենք դրա վերաբերյալ հայեցակարգ ենք մշակել, կինոյի մասին օրենք: Աշխատում ենք խրախուսել մասնավոր ներդրողներին, որպեսզի գումար տրամադրեն կինոստուդիաներին տեխնիկայի ձեռքբերման համար, նոր կրթական, վերապատրաստման ծրագրեր ենք ներմուծում Հայաստան, և համոզված ենք, որ այն նախագծերը, որոնք իրականացրել է ՀՀ կառավարությունը, մեր երկիրը դարձնելու են շատ գրավիչ աշխարհի բոլոր կինոարտադրողների համար»,- բացման ելույթում ընդգծեց Ամիրյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ մշակույթի կապիտալացման իրենց պատկերացրած մոդելի առաջխաղացման գործում կինոն կարևորագույն դերակատարություն է ունենալու: «Այն լինելու է Լյումեր եղբայրների «Գնացքի ժամանումը կայարան» ֆիլմի շոգեքարշը, որն ամբողջ մշակույթն առաջ է տանելու»,- եզրափակեց նախարարը:

Բացմանը երաժշտական կատարումներով հանդես եկավ ջազ-երաժիշտ Վահագն Հայրապետյանն իր խմբի հետ` մեծ բավականություն պատճառելով ներկաներին:

Բացման հանդիսավոր արարողությունից հետո ցուցադրվեց Համո Բեկնազարյանի «Խասփուշ» կինոնկարը:

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում տեղի ունեցող ամենամեծ մշակութային իրադարձություններից մեկն է: Հիմնվել է 2004 թվականին` «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի, Կինոգետների և կինոլրագրողների հայկական ասոցիացիայի կողմից։ «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրներն են փառատոնի գլխավոր տնօրեն, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը, ծրագրերի տնօրեն, կինոքննադատ Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն, կինոքննադատ Սուսաննա Հարությունյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan