Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
2
«ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) «Մայր Հայաստանը» պայքարի կոչնակ է հնչեցնում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Փաշինյանական ոստիկանությունը ցինիկաբար ծաղրում է հայերին Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է, հակառակ պարագայում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ. Աշոտյան (տեսանյութ) Արծվիկ Մինասյանի և Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ արևմտյան դեսպանների հետ հանդիպում ունենալու առաջարկի վերաբերյալ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) Հրապարակվել է Արթուր Սուքոյանի՝ հայտնի դեպքի օրը հղած բացատրական ուղերձը ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն «Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան. Տեսանյութ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Կոչ ենք անում շարունակել խաղաղ անհնազանդության գործողությունները․ հայտարարություն Բերման ենթարկվածներին ազատ են արձակում. Մարդիկ դաժան ծեծի են ենթարկվել. վնասվածքներ ունեն. ԱԺ պատգամավոր «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» Մեր տները լաց բերեցիք, չեք մարսելու. կիրանցեցի հայուհին՝ փաշինյանական «ոստիկաններին» (տեսանյութ) Ոստիկանության կողմից «պատանդառված» կիրանցեցի հայերն ազատության մեջ են Անգամ Աննա Հակոբյանի հետ մտերմությունը չի փրկում Արթուր Սուքոյանը կալանավորվեց՝ դառնալով «ժողովրդավարության բաստիոնի» հերթական քաղբանտարկյալը Վաղ առավոտյան փաշինյանական սևաբերետները հարձակվեցին Կիրանցի վրա. բերման են ենթարկել ճանապարհը փակած հայ տղամարդկանց Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման

Վերահսկողություն իրականացնելու են թե՛ տեսչական մարմինները, թե՛ ոստիկանությունը. Անահիտ Ավանեսյանը՝ նոր սահմանափակումների մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ հունվարի 1-ից ՀՀ-ում նախատեսվող սահմանափակումներին՝  հանրային վայրեր այցելելիս պետք է ներկայացնել պատվաստման թերթիկը կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող տեղեկանքը, հաղորդում է 168.am-ը:

 

Ըստ նախարարի, սա արտառոց բան չէ, բազմաթիվ երկրներ արդեն կիրառում են այդ սահմանափակումները, թե՛ հանրային տրանսպորտից, թե՛ այլ ծառայություններից օգտվելու ժամանակ։

«Տեխնիկական առումով այս լուծումները վաղուց իսկ տրված են, և մեր հավելվածն էլ բավականին լավ գործարկվում է, այն նույն կերպ ճանաչելի է բազմաթիվ երկրներում, մեր քաղաքացիները, օրինակ, Փարիզում սրճարանից օգտվելիս նույն կերպ հավելվածի միջոցով հավաստում են իրենց պատվաստված լինելու հանգամանքը։ Այո, նորից պետք է կրկնեմ, որ կորոնավիրուսն անցանկալիորեն ստեղծել է ճնշումներ առողջապահական, տնտեսական համակարգերի վրա, և մեր կողմից կիրառվող միջոցառումներն ուղղված են, որպեսզի մեր երկրում կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը դուրս չգա կառավարելիի շրջանակներից»,- նշեց Անահիտ Ավանեսյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ պահպանվում է դիմակների կրման պահանջը, քանի որ ի հայտ են եկել նոր շտամներ, և պետք է շատ աչալուրջ լինել։

«Վերահսկողություն իրականացնելու են թե՛ տեսչական մարմինները, թե՛ ոստիկանությունը, օրինակ, դրսում դիմակի կրման վերահսկողության ֆունկցիան դրված է  ոստիկանության վրա, բայց, օրինակ, դիմակի կրման պահանջը խանութում՝ տեսչական մարմնի։ Նախարարությունն իր լիազորությունների շրջանակներում անելու է հնարավորինը պաշտպանելու քաղաքացիների առողջությունն ու կյանքը։ Մարդը, որը մուտք է գործում ռեստորան կամ սրճարան, ապա տնօրենը կարող է ստուգել նրա պատվաստված լինելու հանգամանքը։ Մեր հավելվածն այս պահին ներառում է  ոչ միայն պատվաստման սերտիֆիկատը, այլև ՊՇՌ թեստի բացասական արդյունքը»,- շեշտեց նախարարը։

 

Միաժամանակ նա ընդգծեց, որ այս պահին չկա այն հանրային իմունիտետը, որն անհրաժեշտ է, դա 50-60 տոկոսից ավելին է։ Հետևաբար՝ դեռևս կիրառելու են որոշակի գործիքակազմ, որպեսզի ավելի խթանեն պատվաստումները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan