Հանդիպում Բագրատ սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցում, օրվա ամփոփոում (ուղիղ) «Դուք փակեցիք դուռը Հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև» Բագրատ սրբազանն այցելում է ստեղծագործական միություններ (ուղիղ)
14
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան ճանապարհը Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Քաղաքացին շղթայով փակել էր փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին (տեսանյութ) Քաղաքացիները պարալիզացրել են երթևեկությունը մի շարք փողոցներում (ուղիղ) Պատերազմ Արցախում
Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան Վաղը ևս հայտարարվում է դասադուլ. կլինեն բաց դասախոսություններ Իշխանությունը՝ խուճապի մեջ․ ի՞նչ հիվանդություններ են առաջանում վախից. «Կարճ ասած» Հանդիպում Բագրատ սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցում, օրվա ամփոփոում (ուղիղ) Իսկ Փաշինյանը մեկնել է Դանիա Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից Քանի որ Արման Բաբաջանյանը չի պատմելու իր կենսագրությունը, դա կանենք մենք․ Ռոբերտ Մարկարյան «Ինչ ունենք այս պահին». Վահե Հովհաննիսյան «Դուք փակեցիք դուռը Հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև» «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Լրատվության ազատության անվանումով որոշ կազմակերպություններ դառել են «մլիցուց» ավելի բեթար «մլիցա». Գեղամ Մանուկյան Ռուս սահմանապահները Ներքին Հանդից էլ են դուրս եկել Քաղաքացիները փակել են Ապարան-Երևան ճանապարհը Հայկազ Ջոմարդյանի նկատմամբ ծառայողական քննություն կսկսվի. «Հրապարակ» Փակել են Երևան-Սևան մայրուղին (լուսանկար) Վե՛րջ տվեք երկակի ստանդարտների կիրառման պրակտիկային. Հայաստանի ժուռնալիստների միություն Բագրատ սրբազանը երթ է անում և այցելում գիտական հաստատություններ. Ուղիղ Ֆրանսահայ համայնքը միացել է Փաշինյանի հրաժարականի պահանջին Երևանի ավագանիում Արթուր Իսպիրյանի լիազորությունները դադարել են Դիվանագետները խրամատ են լքել, եպիսկոպոսը կոռուպցիոներ է, ագենտ է․ Բա դուք ո՞վ եք․ Բագրատ սրբազան «Պարգևավճար»՝ Փաշինյանի անձնական սպասարկման ոստիկանների համար. օրվա կադրը ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն ասաց, որ իրենց անվերապահ աջակցությունն են հայտնում Բագրատ Սրբազանին: Բագրատ սրբազանն այցելում է ստեղծագործական միություններ (ուղիղ) ԵՊՀ-ում դասադուլի կոչեր են (տեսանյութ) Ոստիկանության կոպտությունը, անհամաչափ ուժի կիրառումը, իսկ ոմանց մոտ` ակնհայտ լկտի պահվածքն ուղիղ Փաշինյանից իջեցված հանձնարարություն է. Տիգրան Աբրահամյան Լևոն Քոչարյանի գործով անցնող կարմիր բերետավորը հրել է օպերատորին, վերջինս վնասվել է (տեսանյութ) «Կարմիր բերետավորների» գլխավոր «բերետ» Հայկազ Ջոմարդյանը՝ լրագրողին անվանել է տականք (տեսանյութ) Հաղարծինի վանահայր Հայր Սամվելին անհիմն բերման էին ենթարկել. Փաստաբան Բագրատ սրբազանը ոստիկաններին՝ ավելի լավ կլիներ, որ այդքան եռանդով թշնամիների դեմ պայքարեիք Քաղաքացին շղթայով փակել էր փողոցը՝ կողպեքն ամրացելով իր ձեռքին (տեսանյութ)

Հայկ Մխոյան. «Կարդալ սովորել եմ երգի համար»

Ազգագրական երգի ոլորտը քիչ է մեկնաբանվում և ավելի քիչ՝ լուսաբանվում: Մինչդեռ հենց այստեղ կարելի է հայտնաբերել լավագույն երգիչներին, որոնք Հայաստանի Հանրապետության անունը բարձր են պահում տարբեր միջազգային հարթակներում: Ձեզ ենք ներկայացնում երիտասարդ երգիչ, ազգագրական երաժշտության նվիրյալ Հայկ Մխոյանի հետ զրույցը:

-Ինչպե՞ս ստացվեց, որ հայտնվեցիր ժողովրդական երգի բնագավառում:

-Ես արմատներով Մուշ-Ալաշկերտից եմ, ծնունդով՝ Տաշիրից: Փոքրուց լսել եմ աշուղական երգեր՝ պապիկիս կատարմամբ, շատ հին և քիչ հայտնի երգեր էին: Հայրս նույնպես երգում էր, նաև նվագում: Երկու տարեկանում սկսել եմ խոսել ու հենց այդ օրվանից էլ երգում եմ: Շատ էի սիրում «Ալագյազ» երգը: Շատ բարդ, շատ խորը երգ է, ազգի ամբողջ պատմությունը ներառում է իր մեջ: Սկսեցի անգիր սովորել բառերը: Հինգ տարեկան էի, դեռ կարդալ չգիտեի, բայց խնդրեցի մայրիկիս, որ գրի առնի բառերը, և այդ տողերին նայելով երգում էի: Հետո խնդրեցի, որ ինձ կարդալ սովորեցնի, որ լավ սովորեմ տեքստը: Այդպես, հանուն այդ երգի գրել-կարդալ սովորեցի: Հուսով եմ՝ մի օր այդ երգը կունենամ ձայնագրված և տեսահոլովակի տեսքով:

-Ինչպիսի՞ն էր ճանապարհը դեպի մեծ բեմ:

-Առաջին բեմելս եղավ Տաշիրում, տասը տարեկանում: Այնտեղ մի խումբ կար, ժողովրդական երգեր էին երգում, նրանց հետ էի համագործակցում: Հետո որոշեցի գալ մայրաքաղաք: Խոսեցի հայրիկիս հետ, և նա առաջին անգամ ինձ բերեց Երևան: Ընդունվեցի Ջիվանու անվան աշուղական դպրոցը, Արուս Գուլանյանի դասարանը: Չորսը տարի այնտեղ սովորեցի միջնակարգ դպրոցին զուգահեռ: Ավարտելուց հետո հստակ գիտակցում էի, որ պետք է շարունակեմ երաժշտական կրթությունս, և 2005 թ.-ին ընդունվեցի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիա, ժողովրդական երգեցողության բաժինը, Սամվել Գալստյանի կուրսը:

Տիրապետում եմ ստեղնաշարային գործիքներին , չնայած երաժշտական դպրոց չեմ գնացել: Ամիսներ շարունակ ինքս ինձ հետ աշխատելով, լսողությամբ, առանց նոտա իմանալու նվագելով, ընդունվեցի Կոնսերվատորիա: Եվ, այնտեղ սովորելու հետ զուգահեռ, շարունակում էի ինքնակրթությունս: Արդեն մասնակցում էի համերգների, սկզբում համալսարանական, ապա իմ մենահամերգային գործունեությունը սկսեցի ծավալել:

Իմ առաջին համերգը տեղի ունեցավ 2009 թվականին, Կրասնոյարսկում: Մի քիչ վախեցնող էր՝ գնում ես մի տեղ, որտեղ ոչ մեկին չես ճանաչում և ոչ ոք քեզ չի ճանաչում: Քեզ չեն ճանաչում որպես անձ, որպես արվեստագետ, ոչ մի լծակ չունես ներկայանալու: Եվ բառացիորեն զրոյից, առանց որևէ աջակցության, դու կազմակերպում ես քո համերգը: Դա շատ բարդ էր, բայց հենց այդ բարդությունն ինձ ուժ էր տալիս: Ինձ մոտ առհասարակ այդպես է՝ եթե կա խնդիր, իմ ուժերը եռապատկվում-քառապատկվում են՝ այդ խնդիրը հաղթահարելու համար:

Վերադարձա Հայաստան, մասնակցեցի «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնին, ապա մեկնեցի Ուկրաինա, որտեղ ունեցա մենահամերգ Խարկով քաղաքում: Այնուհետև նորից մենահամերգ Ռուսաստանում, երկու համերգ՝ իմ հայրենի Տաշիր քաղաքում: Ընդհանուր ունեցել եմ ութ մենահամերգ, որոնցից վեցը արտասահմանում՝ երկուսը Բեյրութում, երեքը Ռուսաստանում, մեկը Ուկրաինայում:

-Համերգներից բացի ի՞նչ ակտիվություն ունես:

-2014 թ.-ից սկսած մասնակցում եմ տարբեր մրցույթների: Առաջին հրավերը եկավ Բուլղարիայից՝ Համաշխարհային Ֆոլկլորի ընկերության մրցանակաբաշխությունն էր: Ես մեկնեցի Վառնա և հաղթանակած վերադարձա՝ իբրև միջազգային առաջին կարգի դափնեկիր: Այնուհետև երկու անգամ հրավեր ստաա Իսպանիայի Կանարյան կղզիներից, հետո Իտալիայից, Չինաստանից: Ցավոք սրտի, չկարողացա բոլոր հրավերներին արձագանքել, քանի որ միջոցներս չհերիքեցին: Շատ ցավալի է, որ այդ կարգի միջազգային մրցույթներին պետությունը ձեռքերը լվանում է, և չկա ստեղծագործողի կողքին մեկենաս, որը կարող է օգնել՝ ներկայացնել երկիրը միջազգային հարթակում: Խնդիրն իմ անձը չէ, բայց երբ դիմում ես պետական կառույցներին, տպավորություն է, որ հայկական մշակույթի համար առհասարակ երբեք գումար չկա:

2015 թ.-ին ունեցա հրավեր՝ միանգամից երկու մրցույթի մասնակցելու: Դարձյալ Բուլղարիայում էր: Համընկավ ցեղասպանության հարյուրամյակի ժամանակահատվածի հետ: Ավտոբուսով էի գնում, Թուրքիայի միջով: Եռագույնը ուսերիս, անմոռուկը կրծքիս մտա Ստամբուլ, այնտեղից Բուլղարիա:

Մրցույթին մասնակցում էր 60 պետություն, այդ թվում նաև Թուրքիան: 450 մրցակից ունեի, մրցույթը երեք օր էր տևում: Յուրաքանչյուր մասնակից ներկայանալու համար ուներ 15 րոպե, երեք երգ պետք է ներկայացնեինք: Ելույթից առաջ ամբողջ գիշեր չեմ քնել, մտածում էի, որ Հայաստանը պետք է ներկայացնեմ ոչ միայն երգով: Եվ գտա ձևը: Մի պատմություն կա Կոմիտասի կյանքից: 1906 թվականին, Փարիզում նրա համերգներից մեկի վերջում աշխարհահռչակ կմպոզիտոր և երաժշտական քննադատ Կլոդ Դեբյուսին ծնկի է եկել, համբուրել է Կոմիտասի ձեռքը և ասել, որ խոնարհվում է նրա երաժշտական հանճարի առաջ: Գրեցի այդ պատմությունը թղթի վրա, թարգմանեցի բուլղարերեն: Համացանցից գտա նկարներ, սլայդ-շոու հավաքեցի: Կապվեցի համերգի կազմակերպիչների հետ, համոզեցի, որ էկրան տրամադրեն, համաձայնեցին:

Եկավ ելույթիս պահը: Բարձրացա բեմ, պատմության բուլղարերեն թարգմանությունը տվեցի հաղորդավարուհուն, բացատրեցի, թե ինչ պետք է անի: Սկսեցի խոսել հայերեն, նա կարդում էր բուլղարերեն թարգմանությունը: Նշել էի նաև, թե ինչ երգեր եմ երգելու՝ «Դլե Յամանը», «Կռունկը», «Անտունին», և երգերի նախապատմությունը: Երբ վերջացրի պատմությունը, հանդիսատեսն արդեն հետաքրքրված էր իրեն անծանոթ այդ երգերով: Հետո երգեցի: Ավարտեցի, գնացի զգեստափոխվելու, որ վազեմ մյուս մրցույթին: Եկան, ասացին՝ մնա: Համերգի վերջում պարգևատրեցին, հուզվեցին:

Մի կերպ հասա մյուս մրցույթին: 174 մասնակից ուներ: Այստեղ նվաճեցի իմ տարիքային խմբի ոսկե մեդալը և ընդհանուր մրցույթի գրան-պրին:

Ցավոք, դրանից հետո այլ մրցույթների չեմ գնացել՝ չստացվեց դարձյալ ֆինանսական պատճառներով:

-Նաև ունեցել ես մասնակցություն հարյուրավոր այլ համերգների: Ինչո՞ւ ավելի ակտիվ չես տեսահոլովակների առումով:

-Այդ հարցը հաճախ են ինձ տալիս: Մեր իրականության մեջ, ցավոք սրտի, կապ չունի, թե դու ինչի ես հասել, ինչ ես արել երգարվեստում և երգարվեստի համար, եթե տեսահոլովակ չունես՝ երգիչ չես: Ես, իհարկե, գիտակցում եմ, որ այս պահին տեսահոլովակը խիստ կարևոր է, և առաջիկայում պատրաստվում եմ զբաղվել այդ հարցով. առաջինը, կարծում եմ, կլինի Կոմիտասի որևէ ստեղծագործության հիմքով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan