Հայաստանը ստացել է «Սպուտնիկ-V» պատվաստանյութի հերթական խմբաքանակը
Դիտել նաև
Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին
«Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում)
ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին
Ինչ նոր հարված կհասցնի Նիկոլը Հայաստանին․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)
Մի՛ լռեք, հանդես եկե՛ք հայտարարություններով՝ դեմ արտահայտվելով Տավուշում մեկնարկած միակողմանի զիջումներին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
Հայաստանը ձեռք է բերել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական «Սպուտնիկ-V» պատվաստանյութի երկրորդ դեղաչափի հերթական խմբաքանակը՝ 15 000 անձի համար։
Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը՝ շեշտելով, որ պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը համաճարակային լարված իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է:
«Առաջիկա օրերին երկրորդ դեղաչափին սպասող մեր հայրենակիցները կարող են դիմել տարածքային պոլիկլինիկաներ կամ շարժական պատվաստումային կետեր` հերթական չափաբաժինը ստանալու»,–նշված է նախարարության հաղորդագրության մեջ: