Նիկոլը, Թուրքիան, Ադրբեջանն ու Արևմուտքն կյանքի են կոչում «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ (տեսանյութ) Ոչնչացվել է «փաշինյանական մենաշնորհը» սահմանազատման վերաբերյալ (տեսանյութ)
15
Հոծ թվով վաղը՝ 17.00-ին, պետք է ներկա լինենք այն վայրում (օպերա), ուր ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը. Բագրատ Սրբազան Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում վաղվա անելիքները Դանիայում Փաշինյանն ասել է, թե այս տարի կցանկանար դառնալ ԵՄ անդամ (կատակ) Կարմիբերետավորները կոտրել են քաղաքացու ոտքը Շարժումը չի կարող չհաջողել. Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Արմեն Աշոտյան Նիկոլի «կարմիրբերետները» խմբովի հարձակվեցին հայուհու վրա (տեսանյութ) Բերետավորները հայհոյելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ) Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Մենք տեսանյութ ենք ցուցադրել, ստի մասին տեսանյութ, շատ եմ ուզում, որ հերքեն. Բագրատ սրբազան Պատերազմ Արցախում
Նիկոլը, Թուրքիան, Ադրբեջանն ու Արևմուտքն կյանքի են կոչում «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը Կարող ես չվերադառնալ, մենք քեզնից բաժանվում ենք. «Կարճ ասած» (տեսանյութ) Հոծ թվով վաղը՝ 17.00-ին, պետք է ներկա լինենք այն վայրում (օպերա), ուր ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը. Բագրատ Սրբազան Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում վաղվա անելիքները «Հանրության հազարավոր՝ ավելին կամ պակասը կարևոր չէ, եթե հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել». Ռադիկ Մարտիրոսյան Դանիայում Փաշինյանն ասել է, թե այս տարի կցանկանար դառնալ ԵՄ անդամ (կատակ) Կարմիբերետավորները կոտրել են քաղաքացու ոտքը Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ (տեսանյութ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օրը կամփոփի Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը. Ալիև Շարժումը չի կարող չհաջողել. Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Արմեն Աշոտյան Կան սպեցիֆիկ կետեր. Բայրամովը՝ խաղաղության պայմանագրի մասին Ոչնչացվել է «փաշինյանական մենաշնորհը» սահմանազատման վերաբերյալ (տեսանյութ) Փաշինյանի հրաժարականի դիմումը պատրաստ է․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Սկանդալ. Վարդան Մինասյանը հրաժարվել է սեղմել ոմանց ձեռքը. ՀՖՖ-ն որոշել է զրկել մարզչությունից Նիկոլի «կարմիրբերետները» խմբովի հարձակվեցին հայուհու վրա (տեսանյութ) «Մենք երբեք չենք ունեցել ավելի վատ ՄԻՊ». Ռուբեն Մելիքյան Բերետավորները հայհոյելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ) Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Մենք տեսանյութ ենք ցուցադրել, ստի մասին տեսանյութ, շատ եմ ուզում, որ հերքեն. Բագրատ սրբազան Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը Իվանիշվիլու իշխանության տապալումը Վրաստանում շահավետ է Ադրբեջանին, Թուրքիային, Նիկոլ Փաշինյանին և Արևմուտքին Բագրատ Սրբազանին Գարեգին Նժդեհ հրապարակում դիմավորեցին ծափահարություններով ու երգով (տեսանյութ) «Մայր Հայաստանի» կոչը ՀՀ բոլոր մարզերի ավագանիներին (տեսանյութ) Ոստիկանական մեքենան քիչ է մնում վրաերթի ենթարկի լրագրողին (տեսանյութ) ՀՀ ԶՈւ-ն ռազմավարական զորավարժություն է սկսել Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում ստացավ իր հարցի պատասխանը. Տեսանյութ Թասիբի էլեմենտներ այնուհանդերձ մնացել են․ Ռուբեն Մելիքյան Ժամը 10։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 38 քաղաքացի

Իսկ ե՞րբ եք ԵՊՀ-ն կոչելու Սորոսի անունով․ ԵՊՀ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում

ԵՊՀ-ի շուրջ կրքերը չեն հանդարտվում: Մոտ երեք տարի պահանջվեց, մինչև իշխանությունը գտավ իր սրտի ռեկտորին, որը, իհարկե դեռևս ժամանակավոր պաշտոնակատար է, բայց շուտով այդ հարցն էլ կլուծեն: Այդ նշանակմանն ու Հովհաննես Հովհաննիսյանի թույլ տված անօրինականություններին մենք արդեն անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում:

Սակայն, պարզվում է, որ մայր բուհում շուտով սպասվում է հաջորդ «քաղաքական» նշանակումը: Բուհերի ապաքաղաքականացման մասին խոսող իշխանությունը, ըստ շրջանառվող լուրերի, ԵՊՀ պրոռեկտորի պաշտոնում նշանակելու է 7-րդ գումարման խորհրդարանի իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիլեյանին, որը, ի դեպ, 2019 թվականից ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է:

Դանիելյանը դեռ այդ ժամանակ որևէ խնդիր չէր տեսնում, որ լինելով իշխող թիմի անդամ, ԱԺ պատգամավոր, զուգահեռաբար նաև ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ է, այդտեղ ուղղորդումներ և քաղաքականացման փորձեր չէր տեսնում:

Այս նշանակմամբ, ԵՊՀ-ն ոչ միայն քաղաքականացվում է, այլև սորոսացվում: Համազասպ Դանիելյանը Քաղաքական գիտությունների թեկնածու է, գիտական հետաքրքրությունների և փորձագիտական հմտությունների թեմաներն են՝ ընտրությունները և ընտրական համակարգերը: Նա հիմնականում աշխատել է արևմտյան կառույցների ֆինանսավորմամբ աշխատող կազմակերպությունների հետ, եղել է Բաց հասարակության ինստիտուտի հետազոտական կրթաթոշակների շահառու:

Ի դեպ, խորհրդարանում էլ լծված էր «Ընտրական օրենսգրքի և Կուսակցությունների մասին» օրենք մշակելուն, աշխատանքային խմբի ղեկավարն էր, որի կազմում էին Սերգեյ Բագրատյանը, Վահագն Հովակիմյանը և Արման Բաբաջանյանը:

Հետաքրքիր է, թե ինչ ճակատագիր է սպասվում մեկդարյա պատմություն ունեցող մայր բուհին, եթե մամուլում շրջանառվող այս լուրերը իրականություն դառնան, չնայած վերջին երեք տարիներին կրթական համարգում կատարվածից կարելի է որոշ եզրահանգումներ անել: Հայագիտական առարկաների դեմ պայքար, հայոց լեզվի և պատմության պարտադիր ուսուցման վերացում բուհերից, հայոց պատմության դասագրքերի խմբագրում, եկեղեցու պատմություն առարկայի նկատմամբ գրոհ: Եվ այս ամենի հետևում նորից Սորոսի ականջներն էին՝ ի դեմս սորսական նախարարի և փոխնախարարների:

Առհասարակ, կրթության ոլորտը մշտապես եղել է այս հիմնադրամի «ուշադրության» կենտրոնում, դե հասկանալի պատճառներով, արժեհամակարգի ձևավորման և անհրաժեշտ քարոզչական թեզերի ներարկման համար կրթությունը ամենաարդյունավետ միջոցն է: Ի դեպ, սորոսական վերնախավը տարիներ շարունակ ակտիվ աջակցում է Հայաստանում այլընտրանքային կրթական ուսումնական հաստատությունների հիմնմանը, որտեղ չկան հանրակրթական դպրոցի կարգուկանոնն ու մեթոդները։

Ի դեպ, կրթական համակարգը ևս զերծ չի մնում սորոսականների սիրելի «հակակոռուպցիոն պայքարից», ինչի միջոցով հետևողականորեն վարկաբեկվել և աշխատանքից ազատվել են ոլորտի լավագույն մասնագետները՝ փոխարինվելով սորոսական ապազգային և հակապետական կադրերով։

Եթե այս նշանակումը ևս դառնա իրականություն, ինչպես իրականություն դարձան վատագույն կանխատեսումները և ռեկտորի աթոռին բազմեց Հովհաննես Հովհաննիսյանը, ապա մնում է մեկ քայլ՝ ԵՊՀ-ն անվանակոչել Սորոսի անունով, պետհամալսարանի դիմացի ՄեսրոպՄաշտոցի և Սահակ Պարթևի արձանն էլ փոխարինել սորոսի արձանով ու վերջ։

Իսկ ի՞նչ հետևանք կունենա Մայր բուհը սորոսիզացնելը։ Ի՞նչ վարքագիծ կդրսևորեն դիմորդները՝ իմանալով, թե արդեն որտեղ են սովորելու, ինչ են սորովելու ԵՊՀ-ում հետայսու, ինչ գաղափարներով են կրթվելու։ Սա արդյո՞ք չի գցում բուհի հեղինակությունը։ Ավելին, ԵՊՀ-ում ուսանելու հայտ ներկայացնողը արդյո՞ք գիտի, որ ընդունվում է մի կառույց, որն արդեն ղեկավարում են սորոսականները։

Աղբյուր՝ yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan