ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն
29
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ» Կառավարության օրակարգում չզեկուցվող բազմաթիվ կարևոր հարցեր կան. Ուղիղ Կոռուպցիան գերեզմանատուն է հասել, բայց չի մահացել. «սև փողեր»՝ Երևանի բյուջեի հաշվին (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ-ում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հակաարցախյան գրոհ. ի՞նչը չի մարսել Փաշինյանը. «Հրապարակ» Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ» Արցախցիների հանրահավաքը հունից հանել է Փաշինյանին Ոսկեպարցիներն անհամբեր Փաշինյանին են սպասում Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով Լևոն Քոչարյանի անունից կեղծ հայտարարություններ են տարածվում (տեսանյութ) Նիկոլը Տավուշում պատերազմ է սկսում (տեսանյութ) Բաղանիսցիները զայրացած են. վրդովված են իշխանության հայտարարություններից․ «Հայաստան» խմբակցություն Ո՞րն է, Նիկոլ, քո հայրենիք. «Կարճ ասած» (տեսանյութ) Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Ն. Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները․ Իշխան Սաղաթելյան «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Փաշինյանի կողմնակիցներից և թիմակիցներից քանիսին դեռ կարգելեն մուտք գործել Ռուսաստան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հանգեցնում է ՀՀ-ում պետականության վերացման․ ռազմական վերլուծաբան (տեսանյութ) Որոշակի իրադարձություններ և տրամադրություններ՝ Հայաստանի էլիտաների մասով, մտահոգիչ են․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Կորել են բնաՊԱՀՊԱՆԱԿները, համարել անվավեր Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ էլ տեղի չի ունենում, «Գոյ» թատրոնի վերաբերյալ որոշումն էլ փոփոխման ենթակա չէ. տեսանյութ Հայ-վրացական սահման տանող ճանապարհի մի հատվածում երթևեկության սահմանափակումներ կան Ինչպես հետ մնացինք Վրաստանից․ Եվրո–2024–ն առանց Հայաստան Փաշինյանը պատրաստվում է Հայաստանի «հովանավոր» դարձնել Թուրքիային․ հետևանքը՝ ցեղասպանությունն է. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաշինյանի համար Արցախի վտարանդի կառավարությունը անվտանգային սպառնալիք է, նա սպառնաց ԼՂՀ-ն «լուծարելու» փաստաթուղթը հայրենակիցներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Արցախի պաշարման սպառնալիքի կրկնության առաջ ենք. Կարեն Վրթանեսյան (տեսանյութ) Արցախցիների համար 40+10 ծրագրի ժամկետը երկարաձգվեց մինչև տարեվերջ Փաշինյանը չի տիրապետում քարտեզներին և համաձայնագրերին. Լուսանկարներ Վեցամյա ավերումներն ու «կկվի կանչելու» ժամանակը. «Փաստ» Հասարակության վրա փորձում է վախ ծախել. «Փաստ» Էլ ճանապարհ սարքելն ո՞ւմ է պետք. «Փաստ»

Կանգնեցնե՛նք դպրոցների առևտրայնացումը. Ծնողների նախաձեռնություն

Սիրելի´ ծնողներ,

Մայիսի վերջին և հունիսի սկզբին ավարտական 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններում քննական շրջան է, և ծնողները, մեծ մասամբ իրենց նախաձեռնությամբ, հյուրասիրություն են կազմակերպում քննական հանձնաժողովների համար: Ժամանակն է արմատախիլ անել այս քաղքենի և տգեղ երևույթը. այն պատիվ չի բերում ո՛չ մանկավարժին, ո՛չ կրթական հաստատությանը և ո՛չ էլ նախաձեռնողներին:

Հասունացել է կրթական հաստատություններում դրամահավաքի և այլ անօրինական երևույթների դեմ կոնկրետ քայլեր ձեռնարկելու պահը: Այդ քայլերի արդյունավետությունը կախված է ոչ այնքան Կրթության նախարարության շրջաբերականներից, որքան մեր՝ ծնողներիս ակտիվ և համախմբված ջանքերից:

Եկե՛ք հանուն մեր երեխաների՝ չարատավորենք այն միջավայրը, որտեղ նրանք կրթվում են, ուսուցչին շնորհակալ լինելը չարտահայտենք նվերներով (եթե դա ծաղիկ կամ բացիկ չէ) և քննությունների օրերին զանազան նյութական հատուցումներով: Մեր երկրում տիրող սոցիալական անարդարության և աղքատության պայմաններում ցուցաբերենք նաև համերաշխություն՝ չուռճացնելով արտադպրոցական միջոցառումների ծախսերը:

Հիշե՛նք, նվերները և դրամական օժանդակությունը բացահայտ կոռուպցիոն երևույթներ են և տեղ չունեն ժողովրդավարական հասարակություններում: Միայն բարեկիրթ և անկաշառ կրթական միջավայրում կարող է մեր երեխան ձևավորվել որպես ազատ ու ստեղծարար, իրավագիտակից, հանրային շահի հանդեպ նախանձախնդիր ու պատասխանատու քաղաքացի:

Միացե՛ք առողջ, արդար և բոլորի համար հավասար կրթական միջավայրի ձևավորմանն ուղղված մեր պայքարին: Նվերներով կախյալ մի՛ դարձրեք ուսուցիչներին, քանի որ դա նրանց հետ է պահում պետությունից արժանի վարձատրություն և սոցիալական արտոնություններ ակնկալելուց և պահանջելուց:

Մենք առաջարկում ենք համախմբված ու միասնական գործել։ Լուսանկարե՛ք, տեսանկարահանե՛ք նվերներն ու հյուրասիրությունները և ուղարկե՛ք Ծնողների նախաձեռնության էլ․ հասցեին ՝ [email protected]: Մենք խոստանում ենք հանրայնացնել դրանք։ Բացի այդ, բազմաթիվ ապացույցների առկայությունը մեզ կօգնի ավելի վճռականորեն պահանջելու գործելակերպի փոփոխություն։

Երաշխավորում ենք նյութը ներկայացրած անձի գաղտնիությունը և անանունությունը․ հրապարակման մեջ կշվի միայն դպրոցի անունը և թե որ քննության ժամանակ է տեղի ունեցել տվյալ դեպքը:

Ծնողների նախաձեռնություն

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan