Ուժի միջոցով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ. դա աքսիոմա է Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ)
3
ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Պատերազմ Արցախում
Ուժի միջոցով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ. դա աքսիոմա է ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Ճանապարհից երեւում են նշաձողերը Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ) «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) «Մայր Հայաստանը» պայքարի կոչնակ է հնչեցնում․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Գյումրեցին պետք է սատարի տավուշցուն․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշի պաշտպանական համակարգի փլուզումից հետո անպաշտպան են մնալու Գյումրին, Վանաձորը, Երևանը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ինչպես են պարգևափողով ոստիկանները բիրտ ուժ գործադրում խաղաղ հայ բնակչության դեմ Ծառ տնկեք, ծառը կկանգնի ու սաղիդ տները կպահի. Գառնիկ Դանիելյանը բորբոքվեց (տեսանյութ) Փաշինյանական ոստիկանությունը ցինիկաբար ծաղրում է հայերին Հոգևոր Հայաստանը հաղթելու է «նոր» Հայաստանին Կիրանցում մեկ ժամից ավել է հոսանք չկա Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել Հայը՝ ընդդեմ թշնամու շահերն սպասարկողին սպասարկողների... (լուսանկար) Խնդիրը Երևանում ոտքի կանգնելն է, հակառակ պարագայում երկրի կործանումը կանգնեցնել հնարավոր չէ. Աշոտյան (տեսանյութ) Արծվիկ Մինասյանի և Տիգրան Աբրահամյանի ճեպազրույցը՝ արևմտյան դեսպանների հետ հանդիպում ունենալու առաջարկի վերաբերյալ Մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը ոչ մի բանի առաջ չի կանգնում․ Արծվիկ Մինասյան Իրազեկման ակցիա՝ Երևանի բուհերում (տեսանյութ) Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ակցիան Գյումրիում (ուղիղ միացում) Հրապարակվել է Արթուր Սուքոյանի՝ հայտնի դեպքի օրը հղած բացատրական ուղերձը ՀՅԴ-ական երիտասարդները բողոքի ակցիա կանեն «Երբ կիրանցեցիներին անվանեց «սիրելի քույրեր և եղբայրներ», հասկացա, որ վատ բան է սպասվում»․ Գեղամ Նազարյան. Տեսանյութ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ

Խորհրդային տարիներին Ադրբեջանը մասնակցել է քննարկումների, բայց զուգահեռ զավթել հայ գյուղացիների հողատարածքները. ՄԻՊ

Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ Խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերում տարածված են եղել դեպքերը, երբ ադրբեջանական իշխանությունները մասնակցել են պաշտոնապես հայտարարված քննարկումների, բայց զուգահեռ տեղերում կազմակերպել են հարձակումներ հայ գյուղացիների նկատմամբ, զավթել նրանց հողատարածքները և հետո այդ զավթած հողատարածքները դարձրել «քննարկումների» առարկա (Բարանա, իսկ ներկայում՝ Նոյեմբերյան, Կողբ, Կոթի, Դովեղ և այլ գյուղեր): Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ Խորհրդային տարիներին Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերում տարածված են եղել դեպքերը, երբ ադրբեջանական իշխանությունները մասնակցել են պաշտոնապես հայտարարված քննարկումների, բայց զուգահեռ տեղերում կազմակերպել են հարձակումներ հայ գյուղացիների նկատմամբ, զավթել նրանց հողատարածքները և հետո այդ զավթած հողատարածքները դարձրել «քննարկումների» առարկա (Բարանա, իսկ ներկայում՝ Նոյեմբերյան, Կողբ, Կոթի, Դովեղ և այլ գյուղեր):

Օրինակ՝ չնայած Անդրկովկասյան Դաշնության կենտրոնական գործադիր կոմիտեի հողային վեճերի հանձնաժողովի 1923թ. ապրիլի 28-ի որոշմանը, որով նախատեսվում էր Ղազախի Գավառին հանձնել Շինիխ-Այրումի շրջանում գտնվող ընդամենը 5.000 դեսյատին հողատարածք, Ղազախի հողաշինարարական խումբը հատուկ կազմել էր բոլորովին այլ հատակագիծ՝ անտեսելով այդ որոշման պահանջը: 

Զուգահեռաբար, ադրբեջանական տեղական իշխանություններն ՀԽՍՀ-ին պատկանող տարածքից ապօրինաբար տիրացել էին ավելի մեծ հողատարածքի, քան նախատեսվում էր որոշմամբ: Նրանք, մասնավորապես, ահաբեկելով տեղի անտառապետին, գրավել էին շուրջ 7.000 դեսյատին տարածք՝ իրենց «ձեռքբերումը» հասցնելով մինչև 11.800 դեսյատինի և դա դարձնելով քննարկումների առարկա:

Մեկ այլ օրինակ` 1922թ. մայիսից սկսած Տավուշի, Քարվանսարայի (Իջևան) և Ղազախի գավառների սահմանային շրջանների վեճերը և հանձնաժողովների վերջնական աշխատանքներն անընդհատ ձգձվում էին, քանի որ ադրբեջանական կազմակերպմամբ գրավվել էին հայերին պատկանող, բայց իրենց տիրույթների մեջ խրված հողերի մեծ մասը և հրաժարվում էին վերադարձնել: Դա էլ դժվարություններ էր առաջացնում նաև արոտավայրերից, անտառներից ու ջրային պաշարներից գյուղացիների օգտվելու հարցում:

Առհասարակ, ինչպես վկայում են արխիվային փաստաթղթերը, նշված գավառների գյուղերի միջև վեճերի ծագման նախապատմությունը վկայում է, որ հաճախ վեճերն առաջանում էին ադրբեջանցի խոշոր հողատերերի (արխիվային փաստաթղթերում նշվում է՝ կալվածատերեր) պատճառով, ովքեր իրենց հողակտորները վաճառում էին հայերին, իսկ հետո առանց հիմքի հետ էին պահանջում:

Խնդիրն այն էր նաև, որ Խորհրդային Հայաստանի իշխանություններն այդ ժամանակ պատշաճ չէին արձագանքում` կանխելու համար հայ գյուղացիների իրավունքների ոտնահարումները:

Այս փաստերը, որպես քաղած դասեր, պետք է հաշվի առնել՝ մեր օրերում ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներ թույլ չտալու նպատակով:

Անվտանգության ու այլ բաղադրիչներին զուգահեռ, ՀՀ սահմաններին վերաբերող որոշումների հիմքում պետք է դնել նաև գյուղացիների, առհասարակ՝ մարդու իրավունքների պաշտպանությունը՝ բացառելով մեխանիկական որևէ մոտեցում»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan