Խայտառակություն է, երբ Հայաստանի վարչապետը մեղադրվում է ցեղասպանությունը ժխտելու մեջ.Վահագն Մելիքյան (տեսանյութ) Նիկոլը, Թուրքիան, Ադրբեջանն ու Արևմուտքն կյանքի են կոչում «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ (տեսանյութ)
15
Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Ոստիկանությունը յուրովի «միացավ» հայ ժողովրդին ու որոշեց իր նախաձեռնությամբ «փակել» Օպերայի տարածքը Բացարձակ անհիմն ձերբակալվել են «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու ևս 4 մարդ Ի՞նչ անենք մայիսի 15-ին (այսօր). «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» «Մայր Հայաստանը» հրաժարվել է մաս կազմել Տիգրան Ավինյանի՝ Փարիզ մեկնող պատվիրակությանը Բագրատ սրբազանն այցելել է ոստիկանական բռնություների հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն Հոծ թվով վաղը՝ 17.00-ին, պետք է ներկա լինենք այն վայրում (օպերա), ուր ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը. Բագրատ Սրբազան Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում վաղվա անելիքները Դանիայում Փաշինյանն ասել է, թե այս տարի կցանկանար դառնալ ԵՄ անդամ (կատակ) Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանի հայտարարած հավաքին ընդառաջ ոստիկանությունը հայտնում է, որ սահմանափակելու են մարդկանց տեղաշարժը Արյունաբանական կենտրոնի տնօրենն աշխատանքից ազատվել է, քանի որ ողջագուրվել է Բագրատ Սրբազանի հետ Ոստիկանությունը յուրովի «միացավ» հայ ժողովրդին ու որոշեց իր նախաձեռնությամբ «փակել» Օպերայի տարածքը Բացարձակ անհիմն ձերբակալվել են «Ազատազէն» կազմակերպության խորհրդի անդամ Իշխան Գևորգյանն ու ևս 4 մարդ Խորհրդարանի պաշարում կլինի՞․ ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով Կիրանցի բնակիչներն անհանգիստ են՝ չափագրողներ են գալու գյուղ Հիշեցնեմ, որ այս օրերի Հայաստանում ազգային պայքարի մասնակիցների հանդեպ կոպիտ ուժ կիրառելու կոչեր են անում նաև Ադրբեջանում և Թուրքիայում: Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն Ի՞նչ անենք մայիսի 15-ին (այսօր). «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» «Մայր Հայաստանը» հրաժարվել է մաս կազմել Տիգրան Ավինյանի՝ Փարիզ մեկնող պատվիրակությանը Բագրատ սրբազանն այցելել է ոստիկանական բռնություների հետևանքով ոտքի կոտրվածք ստացած քաղաքացուն Խայտառակություն է, երբ Հայաստանի վարչապետը մեղադրվում է ցեղասպանությունը ժխտելու մեջ.Վահագն Մելիքյան (տեսանյութ) Նիկոլը, Թուրքիան, Ադրբեջանն ու Արևմուտքն կյանքի են կոչում «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը Կարող ես չվերադառնալ, մենք քեզնից բաժանվում ենք. «Կարճ ասած» (տեսանյութ) Հոծ թվով վաղը՝ 17.00-ին, պետք է ներկա լինենք այն վայրում (օպերա), ուր ելույթ է ունենալու այս կառավարության ղեկավարը. Բագրատ Սրբազան Ո՛չ ոք ձեզանից չի՛ վախենում, ո՛չ ոք նահանջելու տեղ չունի․ Գառնիկ Դանիելյան Բագրատ սրբազանն ամփոփում է օրը և ներկայացնում վաղվա անելիքները «Հանրության հազարավոր՝ ավելին կամ պակասը կարևոր չէ, եթե հավատում են այդ շարժմանը՝ պիտի ողջունել». Ռադիկ Մարտիրոսյան Դանիայում Փաշինյանն ասել է, թե այս տարի կցանկանար դառնալ ԵՄ անդամ (կատակ) Կարմիբերետավորները կոտրել են քաղաքացու ոտքը Եկել է կողմնորոշվելու պահը. Հայաստանի հետ կամ Հայաստանի դեմ (տեսանյութ) «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օրը կամփոփի Երևանի Սուրբ Աննա եկեղեցում Եկել է ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու ժամանակը. Ալիև Շարժումը չի կարող չհաջողել. Փաշինյանին հրաժարականի համար խիզախություն է պակասում. Արմեն Աշոտյան Կան սպեցիֆիկ կետեր. Բայրամովը՝ խաղաղության պայմանագրի մասին Ոչնչացվել է «փաշինյանական մենաշնորհը» սահմանազատման վերաբերյալ (տեսանյութ) Փաշինյանի հրաժարականի դիմումը պատրաստ է․ Հրանտ Բագրատյան (տեսանյութ) Սկանդալ. Վարդան Մինասյանը հրաժարվել է սեղմել ոմանց ձեռքը. ՀՖՖ-ն որոշել է զրկել մարզչությունից Նիկոլի «կարմիրբերետները» խմբովի հարձակվեցին հայուհու վրա (տեսանյութ)

Դպրոցների ուսուցիչները կամավոր ատեստավորման արդյունքում աշխատավարձի 30-50% հավելավճար կստանան. ԿԳՄՍՆ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է հանրակրթական դպրոցի ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագրի աշխատակարգը:

ՀՀ ԿԳՄՍ Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից NEWS.am_ին հայտնում են, որ սահմանվել է, որ կամավոր ատեստավորման նպատակով ուսուցիչների դիմումներն ընդունվում են մայիսի 3-ից մինչև մայիսի 31-ը։ Ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգման ժամանակացույցը հաստատվում է նախարարի հրամանով և  հրապարակվում Գնահատման, թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) ու Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կայքերում՝  ոչ ուշ, քան մինչև օգոստոսի 20-ը:

Համաձայն 2021 թվականի հունվարի 26-ին հաստատված սեփական նախաձեռնությամբ (կամավոր) ատեստավորման համակարգի ներդրման փորձնական ծրագրի` պետական հանրակրթական դպրոցների ուսուցիչները կամավոր ատեստավորման արդյունքում աշխատավարձի 30-50 տոկոս  հավելավճար կստանան: Կամավոր ատեստավորման ժամանակ ստուգվում են ուսուցիչների առարկայական գիտելիքները, և 60 միավորից բարձր արդյունք ցուցաբերելու դեպքում ուսուցիչը կստանա հավելավճար: Կամավոր ատեստավորումը և ուսուցչի առարկայական գիտելիքի ստուգումը կատարվում են բացառապես ուսուցչի ցանկությամբ` նրա կողմից հայտ ներկայացնելու պարագայում:

Կամավոր ատեստավորման աշխատակարգով սահմանվել են ատեստավորվող ուսուցչի հայտի ընդունումը, առարկայական գիտելիքի ստուգման կազմակերպումը, անցկացումը, արդյունքների տրամադրումը, բողոքարկումը և հրապարակումը։

Հայտերի ներկայացում

Կամավոր ատեստավորմանը մասնակցելու ցանկություն ունեցող ուսուցիչը պահանջվող  փաստաթղթերը 2021 թ. մայիսի 3-ից մինչև մայիսի 31-ը ներառյալ պետք է առցանց ուղարկի ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության էլեկտրոնային հասցեին ([email protected]) կամ ներկայացնի ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչություն` ամեն օր՝ բացի շաբաթ և կիրակի օրերից, ժամը 9։30-ից մինչև 12։30-ը (հասցե՝ Երևան, Վ. Սարգսյան 3)։

Պահանջվող փաստաթղթերն են՝

• ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի  անունով դիմում` առարկայական գիտելիքի ստուգմանը մասնակցելու պատրաստակամության  մասին,

• տեղեկանք, որտեղ նշվում է ուսուցչի դասավանդած առարկան, աշխատանքային ստաժը, ուսումնական հաստատության անվանումը, գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան),

• բարձրագույն կրթության դիպլոմի պատճենը:

Գիտելիքի ստուգում

Սահմանվել է, որ «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները թեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, իսկ «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները  ներառվելու են մեկ թեստում։

ԿԳՄՍ նախարարությունը կազմում է ուսուցիչների ցուցակները՝ ըստ դասավանդած առարկաների ու մարզերի, և մինչև օգոստոսի 1-ը փոխանցում ԳԹԿ, որտեղ կազմվում են առարկայական թեստերը:

Ստուգումն անցկացվում է գրավոր՝ թեստերի միջոցով: Թեստերը բաղկացած են ընտրովի և կարճ պատասխաններ պահանջող առաջադրանքներից: Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորվել միայն մեկ առարկայից:

ԳԹԿ-ն Երևան քաղաքում և մարզկենտրոններում ատեստավորվող ուսուցիչների առարկայական գիտելիքը ստուգելու նպատակով, ըստ անհրաժեշտության, ընտրում է գիտելիքի ստուգման կենտրոններ, ուսուցիչներին բաժանում խմբերի (քսան հոգուց ոչ ավելի) և յուրաքանչյուր ուսուցչի համար մինչև օգոստոսի 15-ը պատրաստում անցաթուղթ:

Ստուգման ընթացակարգ

Գիտելիքի ստուգման ժամանակ՝ գրավոր աշխատանքի սկիզբը հայտարարելուց հետո, արգելվում է ուշացած ուսուցչի մուտքը քննասենյակ: Առաջադրանքներին պատասխանելու և պատասխանների ձևաթուղթը լրացնելու համար ուսուցչին տրվում է 180 րոպե: Գրավոր աշխատանքի ընթացքում արգելվում է այլ ուսուցիչների հետ խոսելը, թեստերը և պատասխանների ձևաթղթերը փոխանակելը, միմյանցից արտագրելը, բջջային հեռախոսներ կամ այլ կապի միջոցներ քննասենյակ բերելը, առանց կենտրոնի ղեկավարի թույլտվության տեղը փոխելը:

Գրավոր աշխատանքի ընթացքում քննասենյակից ուսուցիչը կարող է դուրս գալ միայն անհրաժեշտության դեպքում` ԳԹԿ-ի ներկայացուցչի թույլտվությամբ և հերթապահի ուղեկցությամբ:

Թեստերը չեն ստուգվում. դրանք ԳԹԿ-ում սկանավորվում, ճանաչվում, և գնահատվում են միայն պատասխանների ձևաթղթերը՝ համակարգչային սարքավորումների ու ծրագրերի միջոցով: Արդյունքները ԳԹԿ-ի կայքէջում հրապարակվում են գիտելիքի ստուգման օրվանից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում։

Բողոքարկում

Անհամաձայնության դեպքում ուսուցիչն արդյունքների հրապարակմանը հաջորդող օրը՝ ժամը 9:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում, կարող է բողոքարկման դիմումն առցանց եղանակով ուղարկել ԿԳՄՍՆ էլեկտրոնային հասցեին՝ [email protected]:

Բողոքարկումը քննելու նպատակով լիազոր մարմնի որոշմամբ ստեղծվում է հանձնաժողով, որի կազմում ընդգրկվում են առարկայական մասնագետներ, նախարարության և ԳԹԿ-ի աշխատակազմի աշխատակիցներ:

Բողոքարկման արդյունքում ընդունվում է որոշում` գրավոր աշխատանքի միավորի պահպանման, բարձրացման կամ իջեցման մասին: Արդյունքները հրապարակվում են բողոքարկման ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում:

Բողոքարկման գործընթացի ավարտից հետո՝ հնգօրյա ժամկետում, ԳԹԿ-ն նախարարություն է ներկայացնում ուսուցիչների գիտելիքի ստուգման անհատական արդյունքները՝  ըստ առարկաների, մարզերի, ուսումնական հաստատությունների, թեստում նշված առաջադրանքների և ճիշտ կատարած առաջադրանքների թվի։ Հաջորդաբար լիազոր մարմինը (նախարարություն, քաղաքապետարան, մարզպետարան) ատեստավորման արդյունքների հիման վրա ուսուցիչներին տեղեկացնում է համապատասխան հավելավճարի տրամադրման չափի մասին:

Նշենք, որ կամավոր ատեստավորման արդյունքում 90 տոկոս և ավելի միավոր հավաքած ուսուցիչները կստանան 50 տոկոս, 80-89 միավոր հավաքելու դեպքում` 30 տոկոս հավելավճար: 60-79 տոկոս արդյունք ապահոված ուսուցիչները կհամարվեն ատեստավորումն անցած` աշխատավարձի պահպանմամբ, այսինքն` նրանք հավելավճար չեն ստանա: Մինչև 59 տոկոս արդյունքի դեպքում ուսուցչի նախկին աշխատավարձը կպահպանվի․ նրան կառաջարկվի պարտադիր վերաատեստավորում՝ մեկ տարի անց:

 
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan