ՀՊՏՀ-ն անցնում է հեռավար ուսուցման
Դիտել նաև
ՀՊՏՀ-ում ճգնաժամային իրավիճակ է, Գալոյանը հորդորում է վերսկսել դասերը
Արդեն 2-րդ օրն է՝ ՀՊՏՀ ապօրինի ղեկավարությունը, ՈւՍԱՆՈՂՆԵՐԻ ԿԱՄՔԻՆ ՀԱԿԱՌԱԿ, դասաձախողումներ է կազմակերպում
ՀՊՏՀ-ն հայտարարություն է տարածել
Ուսանողների չլսված «ռեկետ» ՀՊՏՀ-ում, ապօրինաբար ստիպում են վարձ վճարել. կապը ռեկտորի մրցույթի հետ․ Ռուբեն Հայրապետյան․ Լուսանկար
ՀՊՏՀ նոր ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը Երևանի ավագանու անդամ է
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը մարտի 17-ից անցնում է հեռավար ուսուցման։
«Սիրելի՛ ուսանողներ, կորոնավիրուսային համավարակի ներկա իրավիճակով պայմանավորված՝ ՀՊՏՀ ռեկտորատը երեկվա նիստում որոշել է մարտի 17-ից ապրիլի 5-ը ՀՊՏՀ-ում ուսումնական գործընթացը կազմակերպել հեռավար հիմունքներով՝ zoom հարթակում։
Նիստում քննարկվել և ընդգծվել է, որ գործընթացի հեռավար կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր աշխատանքներն իրականացված են»,- տեղեկացնում են բուհի լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Նշվում է, հեռակա բակալավրիատի ուսանողների համար մարտի 17-19-ի դասերը կկազմակերպվան ոչ հեռավար տարբերակով։