ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ. Վաշինգթոնը ձգտելու է Ասադի տապալմանը
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին «CNN»-ին տված հարցազրույցում հայտարարեց, որ անհրաժեշտության դեպքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի սահմանափակվի մեկ ավիահարվածով սիրիական ռազմաբազայի վրա:
«Եթե անհրաժեշտ լինի ավելին, նա դա կանի», - զգուշացրեց նա, նշելով, որ Սպիտակ տան ղեկավարը մտադիր է նրա հերթական քայլերը չափման մեջ դնել միջազգային հանրության և սիրիական հակամարտության կողմերի արձագանքը կատարվող իրադարձություններին:
Բացի այդ, Հեյլին ընդգծել է, որ հակամարտության քաղաքական կարգավորումը Սիրիայում անհնար է երկրի նախագահ Բաշար Ասադի այդ պաշտոնում գտնվելու պարագայում:
«Չկա ոչ մի տարբերակ, որի դեպքում քաղաքական լուծում կգրանցվի Ասադի ռեժիմի դեպքում: Եթե նայեք իրավիճակին Սիրիայում, ապա դժվար է պատկերացնել խաղաղ ու կայուն կառավարություն Ասադի գլխավորությամբ», - ասաց նա:
Նա նաև հավելեց, որ Ասադի գահընկեցությունն ԱՄՆ միակ առաջնահերթությունը չէ Սիրիայում: Առաջնահերթությունների շարքում են նաև պայքարը «Իսլամական պետության» դեմ, ինչպես նաև Իրանի ազդեցության չեղարկումը Սիրիայում: Փոխանցում է «rosbalt.ru»-ն:
Zham.am